Երևան
12 °C
Դեկտեմբերի 5-ին՝ Միլանում ընթացող ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպման նախօրեին, առանձին հանդիպում ունեցան Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:
Հանդիպման արդյունքում Մնացականյանը, Մամեդյարովը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են ընդունել, որում համանախագահ երկրները ողջունել են հրադադարի ռեժիմի խախտումների զգալի կրճատումը եւ կողմերին կոչ են արել շարունակել կյանքի կոչել Դուշանբեում ձեռքբերված պայմանավորվածությունները ու «կոնկրետ միջոցներ ձեռնարկել իրենց բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար»: Համանախագահները նաեւ հույս են հայտնել, որ մոտ ապագայում կվերսկսի Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ բարձր մակարդակի երկխոսությունը, որը «կնպաստի հակամարտության արդարացի եւ երկարատեւ լուծմանը»:
Մնացականյանն ու Մամեդյարովը վերահաստատել են իրենց հանձնառությունը ինտենսիվ աշխատելու՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու եւ հետագա լարվածությունները նվազեցնելու ուղղությամբ: Նրանք համաձայնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո նոր հանդիպում ունենալ 2019 թ. սկզբին:
Այս մոտեցումներն ընդհանուր առմամբ արտացոլված են արտաքին գերատեսչությունների հանդիպմանը հաջորդած հայտարարություններում: ՀՀ ԱԳՆ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այս հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվել են առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձեւավորված դինամիկան։
«Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների թվով երրորդ հանդիպումը եւս միտված էր առավել հանգամանալից ծանոթանալու խաղաղության գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին ու մոտեցումներին։ Այս առումով ծավալվեց մտքերի օգտակար փոխանակություն»,- նշված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում։
Ադրբեջանի արտաքին գերատեսչութան ղեկավարը հանդիպումից հետո հայտնել էր, որ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հաջորդ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունվարին:
«Կարծում եմ, որ երեք ժամ տեւած բանակցությունները կարեւոր եւ օգտակար էին կողմերի դիրքորոշումները հասկանալու տեսանկյունից: Համաձայնեցվել է բանակցությունները շարունակել այս ձեւաչափով մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ, հաջորդ ամիս», - «РИА Новости»-ին է հայտնել Մամեդյարովը:
Կողմերն իրենց հայտարարություններում, ըստ էության, հաստատել են նաեւ միմյանց խոսքերն այն մասին, որ խոսակցության ընթացքում ներկայացրել են իրենց դիրքորոշումները:
Հայկական դիրքորոշումը վերջին անգամ ներկայացրել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում նախընտրական բանավեճի ժամանակ: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջնահերթ խնդիր է բանակցային գործընթացն այն կետին հասցնելը, որտեղ Արցախի ժողովուրդն ու կառավարությունը լիարժեք մասնակցություն ունենան դրան:
«Մենք ասում ենք՝ անհրաժեշտ է, որ հարցը լուծվի Արցախի միջազգայնորեն ճանաչվելու միջոցով: Մենք բանակցությունները վարում ենք 2 հիմնական նպատակով՝ ճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ ստեղծենք միջազգային երաշխիքներ Արցախի անվտանգության համար», - ասել էր Փաշինյանը:
Ինչ վերաբերվում է ադրբեջանական դիրքորոշմանը, ապա այն տարբեր է՝ կախված նրանից, թե ով է հասցեատերը: Ներքին լսարանի համար ադրբեջանցի պաշտոնյաներն ունեն «Ղարաբաղն անհապաղ եւ հնարավոր բոլոր միջոցներով ազատագրելու» թեզը, իսկ միջազգային հանդիպումների ընթացքում, որպես կանոն, ավելի զուսպ են՝ սահմանափակվելով «Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման» թեզով:
Այդուհանդերձ, ամենակարեւորը դեկտեմբերի 5-ի հանդիպման մեջ հենց բանակցությունների առկայությունն է: Անգամ եթե արտաքին գերատեսչության ղեկավարները 3 ժամ տեւած բանակցությունների ընթացքում ներկայացրել են սեփական երկրների խոշոր հաշվով իրարամերժ դիրքորոշումները՝ նրանք եկել են պայմանավորվածության՝ շարունակել հանդիպումները: Հաջորդ ամսվա հանդիպման գլխավոր թեման, հավանաբար, լինելու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու հնարավորությունն ու անհրաժեշտությունը: Ելնելով Դուշանբեում «ոտքի վրա» ձեռքբերված եւ զարմանալիորեն գործող պայմանավորվածությունների տրամաբանությունից՝ լիարժեք հանդիպման անհրաժեշտություն միանշանակ կա: Իսկ դա արդեն կլինի քայլ դեպի լիարժեք բանակցությունների վերսկսում, ինչը, տվյալ պահին, մի կողմից նվազագույն անհրաժեշտ պայման է փխրուն հարաբերական անդորրը պահպանելու համար, մյուս կողմից իրական հնարավորություն՝ խաղաղության ուղղությամբ շարժվելու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT