Երևան
12 °C
Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայում խնդիրները հարթվել են ու տարաձայնությունները մոռացվել են: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: 2018-ի սկզբին լեռնադահուկային սպորտի հավաքականի հետ կապված մեծ աղմուկ էր բարձրացել: Փհենչհանում կայացած օլիմպիական խաղերում Աշոտ Կարապետյանը մնացել էր առանց դահուկների, ու տարբեր տեսակետներն էին հնչում, թե ով է մեղավոր: Սարգսյանն ընդգծում է, որ այդ մասին հիմա չեն հիշում, իսկ մարզիկը որեւէ խնդիր չունի:
«Աշոտը ՀՀ քաղաքացի է, մեր երեխան է, մեր կրտսեր եղբայրն է: Նա չի կարող որեւէ խնդիր ունենալ: Ցանկացած մարզիկ մեր ֆեդերացիայում որեւէ անձնական խնդիր չի կարող ունենալ: Եղել էր խնդիր, հարթվեց, էջը փակվեց մեզ համար: Ինքներդ համոզվեցիք, որ մենք հիշաչար չենք: Մենք այն մարդիկ չենք, որ ջարդենք մարզիկին: Ընդհակառակը, մարզիկին թեւ տալ է պետք, մարզիկին պետք է ապահովել ամեն ինչով»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ոչ մի մարզիկ չունի գույքի, հանդերձանքի, հավաքների կամ մրցումների խնդիր:
Բարձացած աղմուկից հետո ՀՀ լեռնադահուկային սպորտի հավաքականը ցրվեց: Հիմա այն չկա, ու ինչպես Գագիկ Սարգսյանը տեղեկացրեց, դեռ 1 տարի էլ չի լինելու: Պատճառն անարդյունավետ աշխատանքն է: Ֆեդերացիան հասակցել է, որ համակարգում տարիներ շարունակ ինչ-որ բան սխալ է գործել, ու փոփոխություն է անհրաժեշտ: Հիմա չկա հավաքական, չկա մարզիչ, կան անհատ մարզիկներ, որոնց ֆեդերացիան գործուղում է մրցումների, ապահովում ծախսերը: 2019 թ. մարտ ամսից էլ գործելու է նորմատիվային համակարգ, եւ երկիրը ներկայացնելու համար մարզիկները պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների:
«Մարզիկները մարզվում են իրենց մարզիչների մոտ, ամիսը 1 անգամ նույն վայրում հանձնելու են նույն նորմատիվները: Դահուկավազքի նորմատիվներն ընդունելու է լեռնադահուկային սպորտի մասնագետները, լեռնադահուկային սպորտի մասնագետները՝ դահուկասպորտի նորմատիվները»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այդպես մի քանի ամիս անց պարզ կդառնա, թե որ մարզիչն ինչպես է աշխատում:
Այս շրջանում թե՛ դահուկավազքի, թե՛ լեռնադահուկային սպորտի ներկայացուցիչները մասնակցում են մրցումների ու ուսումնամարզական հավաքների: Մրցաշրջանը բաց կթողնի առաջատար մարզիկ Սերգեյ Միքայելյանը, նա ապաքինվում է: Մեջքի ու ծնկի վասվածք է ունեցել: Վերջերս ծնկի վիրահատության է ենթրկվել ու նոր-նոր է սկսում մարզվել: Սարգսյանը նշեց, որ վիրահատությունը հաջող է անցել, ֆեդերացիան հոգացել է բոլոր ծախսերը, անհրաժեշտության դեպքում կարող էր նաեւ արտասահման բուժման ուղարկել նրան, սակայն կարիքը չի եղել: Այս մրցաշրջանից հետո կորոշվի՝ ինչպես Միքայելյանը կշարունակի կարիերան:
Առաջիկայում հայ մարզիկներին 2 կարեւոր ստուգատես է սպասվում: 2019-ի փետրվարին կայանալու է աշխարհի առաջնությունը: Այնտեղ ՀՀ-ն կներկայացնեն 2-3 մարզիկներ: Միքայել Միքայելյանն էլ հունվարին կմասնակցի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությանը:
Բացի այդ՝ դահուկասպորտի մի շարք մրցաշարեր են տեղի ունենալու ՀՀ-ում՝ հիմնականում Աշոցքում: 2018 թ. Դեկտեմբերի 21-23-ը Աշոցքում կկայանա ՀՀ երիտասարդների եւ պատանիների առաջնությունը, 2019 թ. հունվարի 6-9՝ մեծահասակների առաջնությունը: Հունվարի 19-20-ն արդեն 2-րդ տարին ՀՀ-ում Եվրամիության ներկայացուցչության հետ համատեղ կանցկացվի դահուկավազքի փառատոն, որը ՀՀ ֆեդերացիան հետագայում փորձելու է միջազգային դարձնել:
2019 թ. հունվարի 20-ին միջազգային ֆեդերացիան նշում է ձյան համաշխարհային օրը: Դրա շրջանակներում ՀՀ-ում կլինի 2 միջոցառում՝ առաջինը Աշոցքում՝ Եվրամիության կազմակերպած փառատոնի շրջանակներում, 2-րդը՝ Ծաղկաձորում: Փոքր տարիքի երեխաների մրցումներ են լինելու:
Հունվարի 19-20-ին նախատեսվում է Աշոցքի դահուկային կենտրոնի բացումը: ՀՀ ֆեդերացիան ֆինանսական աջակցություն է ստացել Եվրամիությունից ֆինանսական աջակցություն ենք ստացել Եվրամիությունից: Սարգսյանը նշում է, որ կլինի փոքր կենտրոն, բայց մեծ հեռանկարով, որը, բացի մարզաձեւի առաջընթացից, կնպաստի սպորտային տուրիզմի զարգացմանը:
Հունվարի 28-ից փետրվարի 1-ը կանցկացվեն լեռնադահուկային առաջնություններ: Միջազգային ֆեդերացիան ՀՀ-ին է վստահել անցկացնել զարգացող երկրների լեռնադահուկային սպորտի 2019 թ. գավաթի խաղարկությունը, կմասնակցի մինչեւ 10 պետություն ուժեղ մարզիկներով: Նաեւ պարալեռնադահուկային սպորտի մրցաշար է լինելու: 2019 թ. փետրվարի 7-9 տեղի կունենա վարկանիշային մրցաշար, մարտի 6-9 կկայանա ՀՀ պատանիների եւ երիտասարդների առաջնություն, որը եւս վարկանիշային է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT