Չարենցավանում Փաշինյանը հորդորեց դասի գալ, մարզպետը նշանակեց տնօրենին, ծնողները դժգոհ մնացին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոց, որտեղ արդեն տասը օր է՝ դասադուլ է՝ ի պաշտպանություն դպրոցի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Կարապետյանի: Դպրոցում են եղել նաեւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը եւ ԿԳՆ պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։

Դասադուլի պատճառը դպրոցի տնօրենի՝ նոյեմբերի 9-ին կայացած ընտրությունն է, որի արդյունքում իրենց տնօրենը՝ Լուսինե Կարապետյանը չի վերընտրվել: Ծնողներն ու ուսուցիչները վրդովմունք են հայտնել, որ ընտրությունը խախտումներով է եղել, խորհրդի մի քանի անդամներ ուղղորդված են եղել մյուս թեկնածուի կողմից: Լուսինե Կարապետյանը մեկ ձայնով է զիջել ընտրված թեկնածու Աննա Բալյանին։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ ընտրված տնօրենն էլ իր հերթին է պնդում, որ ուղղորդումը եղել է հենց Լուսինե Կարապետյանի կողմից, խախտումները՝ նույնպես:

Դպրոցում խորհրդակցություն է տեղի ունեցել խնդիրը ներկայացնող բոլոր կողմերի մասնակցությամբ: ժամանակավոր պաշտոնակատարն ու ընտրված տնօրենը միասին, երկուսն էլ ի հակառակ իրար պնդեցին, որ ուղղորդումներ են եղել:

Խորհրդի անդամներից մեկն էլ հայտնել է, որ իսկապես իրեն ճնշել են, անգամ սպառնալիքներ են հնչեցրել:

Վարչապետը լսելով կողմերին՝ հայտնեց, որ իրավական առումով որեւէ բան փոխել չեն կարող, ուստի Կոտայքի մարզպետի կողմից Աննա Բալյանը պետք է նշանակվի, օրենքի մեջ այլ տարբերակ չկա:

Փաշինյանի որոշումը ներկաներին չգոհացրեց: Այնուհետ Ն. Փաշինյանը վարչապետը դուրս գալով դպրոցի բակ հայտնել է այն մասին, որ նշանակվում է տնօրենը, որն ընտրվել է, օրենքի առաջ այլ տարբերակ լինել չի կարող, հորդորել է աշակերտներին՝ վերադառնալ բնականոն դասապրոցեսին, նաեւ հիշեցրել է, որ տնօրենի ԺՊ Կարապետյանը կարող է նաեւ արդյունքները բողոքարկել դատական կարգով:

Ն. Փաշինյանի հայտարարությունից ծնողները դժգոհ մնացին, որոշումը ծնողների սրտով չի եղել, ոմանք անգամ լաց են եղել, հայտարարել, որ հանում են երեխաներին դպրոցից, ուսուցիչները դիմումներ են գրել՝ աշխատանքից ազատման մասին:

Փաշինյանի Չարենցավան այցին հաջորդել է Կոտայքի մարզպետի գրառումը ֆեյսբուքում.

«Հայաստանի Հանրապետությունը իրավական երկիր է, որտեղ ՕՐԵՆՔԻ գերակայությունն այլընտրանք չունի. միայն այսպես մենք կարող ենք կառուցել մեր երազանքների ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ։

Չարենցավանի 3-րդ հիմնական դպրոցում մրցույթի արդյունքում ընտրված տնօրենն այսօր կնշանակվի իր պաշտոնում։

Սիրելի՛ Քաղաքացիներ,
Խնդրում եմ տուրք չտալ ավելորդ հուզականության եւ օգնել տնօրենին՚ դպրոցը վերադարձնելու բնականոն գործունեության՝ դրանով նաեւ նպաստելով մեր զավակների ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ արդյունավետ իրացմանը»:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5451 դիտում

Ղազախստանում թմրանյութերի շրջանառության համար պատիժը կխստացվի. ցմահ ազատազրկում ևս նախատեսված է

Crocus City Hall-ի ահաբեկչության գործով Թուրքիայում մի շարք անձանց մեղադրանք է առաջադրվել

Շվեդիան 27 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային՝ ՀՕՊ համակարգերի ձեռք բերման համար

Բնական հրավառություն Նորվեգիայում. լուսանկարներ

Լցանավերի վթարի հետևանքով Սև ծով է հոսել մոտ 2,4 տոննա նավթամթերք

Հացահատիկ Ուկրաինայից. Զելենսկին հայտնել է Սիրիային օգնելու ծրագրի մասին

Տեսա՝ խանութը դատարկ է. «222 Lava»-ի գովազդած «Full Size»-ը ապրանքները չի առաքել և հայտնել, որ դրանք չկան

Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի թարմացված աղյուսակում. հրապարակվել է դասակարգման աղյուսակը

18-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է խանութի ապակեպատ պատին և դռանը․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Քիմ Քարդաշյանն ամանորյա ֆոտոշարք է հրապարակել. լուսանկարներ

Այս պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտվի. Ֆիդանը՝ Ուկրաինայում անհապաղ զինադադարի անհրաժեշտության մասին

Չեռնոգորիայի բնակիչը բարում վիճաբանությունից հետո կրակ է բացել. 12 մարդ է սպանվել, նրանց թվում երեխաներ կան

Իսրայելական բանակը հարձակվել է Գազայի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի վրա

Գերմանիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը հայտարարություն է տարածել

Որոնք են աշխարհի ամենաթանկարժեք կազմ ունեցող ֆուտբոլային ակումբները

Թուրքիայի կառավարությունում վերադասավորումներ կլինեն

Ավելի մեծ կայունություն և կանխատեսելիություն. Մոլդովայում եվրոն դառնում է փոխարժեք որոշելու հիմնական արժույթը

Դիմակավորված օպերացիա Երևանում. բերման է ենթարկվել նաև «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատիրոջ որդին

Աշխարհի ամենացուրտ բնակավայրում գրանցվել է ռեկորդային ամենատաք դեկտեմբերը

Իր երդմնակալությունից առաջ Թրամփը հանրահավաք կանցկացնի

Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատում է նաև տոնական օրերին. ինչպես զանգահարել

Լեհաստանը ստանձնել է Եվրամիության խորհրդի նախագահությունը

Ինչ դեպքում կարող է սահմանափակվել այցելությունը հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու համար. նոր հրաման

Իրանում ավտոբուս է շրջվել, 16 վիրավոր կա

Ինչ եղանակ է սպասվում Երևանում ու մարզերում առաջիկա օրերին

Բախվել են Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան ու «Ֆոլկսվագեն»-ը. կա վիրավոր

Նոր տարվա երկրորդ օրը 25 կմ երաժշտություն լսեցի. վարչապետ

Մոսկվայում Ասադի դեմ մահափորձ է եղել, նրան թունավորել են. The Sun

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կան տուժածներ

Մոսկվա-Նորիլսկ երթուղով ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց

Երևանում մեքենաների բախումից հետո դրանցից մեկը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր

Տավուշի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի

Արտաշ Ասատրյանի ընտանիքն Ամանորը դիմավորել է Դուբայում

Հրանտ Թոխատյանն Ամանորը դիմավորել է Լուիզայի, որդիների, դստեր ու թոռան հետ. լուսանկարներ

Նոր Օռլեանի ահաբեկիչը նախապես սպառնալիքներով տեսանյութ է պատրաստել. Բայդենը մանրամասներ է հայտնել

Աբովյանում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են. եկեղեցու մոտ հայտնաբերվել է 2 դանակահարված

Ռուսաստանում ոստիկանությունն իրավունք կունենա ազատ մուտք գործել միգրանտների տներ

Տոկաևը ստորագրել է օրենք, որը նախատեսում է ցմահ ազատազրկում թմրավաճառների համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Իրանին. պնդում են՝ Բաքվի հասցեին վիրավորական հռետորաբանություն կա

Ինչպիսին են տարադրամի փոխարժեքները հունվարի 2-ին