Երևան
12 °C
Քիչ առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:
Դատարանը որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 16:00-ին:
Այս մասին դատական նիստերի դահլիճից դուրս գալիս ասաց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Նա ասաց, որ Արմեն Գեւորգյանը դատարանում հայտարարությամբ է հանդես եկել, սակայն դրա բովանդակությունը չներկայացրեց, չպատասխանեց նաեւ հարցին՝ թե կալանավորման միջնորդության մեջ քաղաքական ենթատեքստ տեսնում է, թե՝ ոչ: Ըստ պաշտպանի՝ եթե քննիչի կողմից Գեւորգյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժվի, այսինքն՝ նա շարունակվի գտնվել ազատության մեջ, ապա Գեւորգյանը հանդես կգա հայտարարությամբ եւ կտա պարզաբանումներ:
Պաշտպանը նշեց, որ իրենց կողմից առարկություններ են ներկայացվել քննիչի միջնորդության մեջ նշված հանգամանքների դեմ՝ անդրադառնալով նաեւ հիմնավոր կասկածին: Նշենք, որ ավելի վաղ պաշտպանը նշել էր, որ ըստ քննիչի միջնորդության, Գեւորգյանը կարող է թաքնվել կամ խոչընդոտել գործի քննությանը:
«Մենք ներկայացրինք փաստարկներ եւ ապացույցներ, որ ազատության մեջ մնալու դեպքում Գեւորգյանը պատշաճ վարքագիծ կդրսեւորի»,- ասաց Ալեքսանյանը:
Նշենք, որ դատական նիստի ընթացքին հետեւող լրագրողների համար պարզ էր, որ նիստը լարված է ընթանում, քանի որ պարբերաբար դատարանի դահլիճից բարձր ձայներ էին լսվում: Այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան՝ Ալեքսանյանը նշեց. «Մեր ձայներն էին լսվում, մենք առարկություններ էինք ներկայացնում, ապացուցում էինք, որ Գեւորգյանը որեւէ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքներին»:
Պաշտպանը նշեց, որ ներկայացրել է նաեւ գրավի միջնորդություն, սակայն գրավի չափ չեն նշել: Մեր հարցին ի պատասխան նա նշեց նաեւ, որ քննիչը առարկել է գրավի միջնորդության դեմ:
Մարտի 1-ի իրադարձություններից հետո Փաստահավաք խմբում տեղեկություններ էին շրջանառվում, որ Արմեն Գեւորգյանը, որը զբաղեցնելիս է եղել ԱԱԽ քարտուղարի պաշտոնը, Մարտի 1-ի ցերեկը միջազգային կառույցների հետ տեղի ունեցած բանակցություններին մասնակցել է որպես իշխանության ներկայացուցիչ: Մեր այս դիտարկմանը պատասխանելով՝ Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ դա վերաբերում է գործի փաստական հանգամանքներին եւ դրա վերաբերյալ տեղեկություն չի կարող հայտնել: Պաշտպանը չպատասխանեց նաեւ մեր այն հարցին, թե արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի մտերիմ Գեւորգյանը տեղյակ եղել է արտակարգ դրություն հայտարարելու մասին Քոչարյանի ստորագրած հրամանագրին եւ 0038 գաղտնի հրամանի բովանդակությանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը օգոստոսի 3-ին «Օրակարգին» տված հարցազրույցում հայտարարել էր, որ վիկիլիքսյան հրապարակումը հիմնավորվել է. Արմեն Գեւորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ միասին, փորձել է ճնշում գործադրել ՍԴ դատավոր (նախկին) Վալերի Պողոսյանի վրա։
Ալեքսանյանն արձագանքելով այս հայտարարությանը՝ ասաց, որ թեեւ ինքը այդ հրապարկմանը ծանոթ չի եղել, բայց եթե նման բան է ասվել, ուրեմն չպետք է մոռանալ անմեղության կանխավարկածի մասին: Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր նման հայտարարություն ոչ միայն անմեղության կանխավարկածի խախտում է, այլ նաեւ որոշակի ազդեցություն կարող է թողնել հասարակության վրա, որոշակի ատելություն մտցնել հասարակության մեջ, որը իր ազդեցությունը կարող է թողնել նաեւ պետական համակարգի վրա:
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ մի քանի հոդվածներով: Մասնավորապես՝ նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը) եւ արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որն այսօր քննվում էր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT