Երևան
12 °C
Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի՝ ԵՊԲՀ ցիկլային առարկաների դասավանդման ռեստարտ նախաձեռնությունը ահազանգում է բուհում գործածվող հին դասագրքի մասին, որը հրատարակվել է հեռավոր 1980-ականների սկզբին:
«38 տարվա գրականություն, պատկերացնում ե՞ք, 38 տարվա՜։ ՍՍՀՄ-ում տպագրված գիրք՝ ԻնԸստուտների համար Կա՛ռլ, այլ ոչ թե, իբր ժամանակակից համալսարանի համար. եւ այս զուգարանի թղթից դաս սովորելու համար վճարում ենք 1.000.000 (դրամ) վարձ»,- հայտարարում է նախաձեռնությունը՝ մասնավորապես դիմելով կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին ու Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:
Խոսքը վերաբերում է «Մաշկային եւ վեներական հիվանդություններ» դասագրքին, որի տիտղոսաթերթի վրա նշված է՝ «Թույլատրվում է ՍՍՀՄ առողջապահության մինիստրության ուսումնական հաստատությունների գլխավոր վարչության կողմից որպես դասագիրք բժշկական ինստիտուտների ուսանողների համար»: Խնդրի արձանագրումն ու հրապարակայնացումը որոշակի լարվածություն է առաջացրել բուհի ուսանողների եւ դասախոսների շրջանում եւ առիթ տվել փոխադարձ մեղադրանքների ու վիրավորանքների:

Բժշկական համալսարանը, ի պատասխան առաջ քաշված խնդրին, հակադարձում է, որ թեպետ 1981 թվականին հրատարակված այդ դասագիրքը չի հանվել գործածությունից եւ պահպանվում է բուհի գրապահոցում, դա չի նշանակում, թե այն միակն է եւ չկան համարժեք այլ դասագրքեր: Պարզապես շատ ուսանողներ, ըստ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի, ցանկանում են օգտվել այդ դասագրքից, որովհետեւ նրանց դուր է գալիս առարկայի մատուցման տվյալ ձեւը: Ու մանավանդ հաշվի առնելով, որ մաշկաբանության ոլորտում հիվանդությունների նկարագրությունը տարիների ընթացքում չի փոխվում, թեկուզ շուրջ 40-տարվա վաղեմություն ունեցող այդ դասագիրքը շարունակում է պահանջված մնալ:
«Տեղեկացնենք, որ ԵՊԲՀ մաշկաբանության եւ սեռավարակաբանության ամբիոնում դասավանդման համար օգտագործում են տարբեր ուսումնական նյութեր, վերջին ուսումնական նյութը տպագրվել է 2017 թվականին: Նշենք նաեւ, որ հենց նույն ամբիոնում վերջերս տպագրվել է եւ ուսումնական գործընթացում կիրառվում է «Մաշկային հիվանդություններ» ատլասը, որը իր մեջ ներառում է հիմնական եւ առավել հաճախ հանդիպող մաշկային հիվանդությունների նկարագրութուններ եւ գունավոր, բարձր որակով տպագրված նկարներ` իրենց նկարագրություններով: 2018 թվականին Մաշկաբանության եւ սեռավարակաբանության ամբիոնի աշխատակիցների կողմից թարգմանվել է եւ ներդրվել է Սեռավարակների վարման ուղեցույցների ժողովածուն, որը նույնպես ներկայացվում է որպես ուսումնական ձեռնարկ: Ինչ վերաբերվում է ձեր կողմից մատնանշված դասագրքին, ապա նշենք, որ ուսումնական գործընթացում, ի թիվս համարժեք այլ դասագրքերի, կիրառվում է նաեւ այդ դասագիրքը, ինչը ոչ մի կերպ չի նվազեցնում այդ կլինիկական դեպքերի արժեքը: Ավելացնենք նաեւ, որ մաշկաբանությունը համարվում է վիզուալ մասնագիտություն, (այդպիսի) մասնագիտություններում տարիների ընթացքում հիվանդությունների նկարագրությունը չի փոխվում»,- համալսարանի պարզաբանումը փոխանցեց Շուշան Դանիելյանը: Ավելացրեց նաեւ, որ Երեւանի պետական բժշկական համալսարանը միակ բուհն է, որ 2017 թվականին ստեղծել է անվճար էլետրոնային բժշկական գրադարան, որտեղ ժամանակակից մոտեցումներով տեղադրված են ե՛ւ դասագրքեր ու էլեկտրոնային նյութեր, ե՛ւ թեստեր:
Բուհի աշխատակազմի ղեկավարը տեղեկացնում է, որ հաստատության 2019 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է ուսումնական նյութերով ու դասագրքերով հագեցնել 103 ամբիոնից 80-ը: Վերջին 3 տարիների ընթացքում, ըստ նրա, տպագրվել է 38 միլիոն դրամի թվով 99 դասագիրք: 2018 թվականին ձեռք է բերվել 21 անուն արտասահմանյան գրականություն՝ 120 օրինակով: 2017-2018 թվականներին 39 վիդեո դասախոսություններ են պատրաստվել, 2019 թվականին նախատեսվում է 85 վիդեո դասախոսություն:
2019 թվականին միայն 20 միլիոն դրամ նախատեսվել է դասագրքի տպագրության եւ 18 միլիոն դրամ՝ ուսումնական նյութերի ձեռքբերման համար: «ԵՊԲՀ-ում ուսումնական նյութերի թարմացումը բուհի ռազմավարության կարեւորագույն նպատակներից է եւ 103 ամբիոններին էլ հստակ հանձնարական է տրված այդ ուղղությամբ: Մինչեւ 2020 թվականը նախատեսվում է ամբողջովին թարմացնել գրադարանային ֆոնդը, ինչպես նաեւ նյութերի գերակշիռ տոկոսը դարձնել էլեկտրոնային եւ վիդեո դասախոսությունների ֆորմատով»,- վստահեցրեց Շուշան Դանիելյանը:
Լուսանկարում սեպտեմբերին ձեռք բերված դասագրքերն են: Դրանք, ըստ Շուշան Դանիելյանի, ամենավերջին սերնդի դասագրքեր են
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT