Երկրում ստեղծված իրավիճակը շատերին հուշում էր, որ կարող էր մեկ այլ որոշում լինել. Արմեն Գեւորգյան

Ես կարծում եմ, որ երկրում ստեղծված իրավիճակը շատերին հուշում էր, որ կարող էր պոտենցիալ մեկ այլ որոշում լիներ:

Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՔՕ մի շարք ծանր հոդվածներով մեղադրվող նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը՝ անդրադառնալով րոպեներ առաջ հրապարակված դատարանի որոշմանը:

Հիշեցնենք, որ ըստ այդ որոշման՝ Գեւորգյանը չկալանավորվեց՝ այդպիսով մերժելով նախաքննական մարմնի միջնորդությունը՝ նրան երկու ամսով կալանավորելու վերաբերյալ:

Գեւորգյանն ասաց, որ սա չի նշանակում, որ գործն ավարտվել է. «Մենք շարունակելու ենք աշխատել, մենք շարունակելու ենք ներկայացնել նաեւ մեր փաստարկներն ու մոտեցումները՝ հիմնավորելով մեր անմեղությունը եւ ներկայացված մեղադրանքների անհիմն լինելը:

Ես երկու օր է, ըստ էության, աշխատանքի վայրից բացակայում եմ, իմ գործատուն շատ վրդովված է այդ հանգամանքով, եթե դեմ չեք,  այնուամենայնիվ, ես գնամ աշխատանքի»,- ժպտալով ասաց Գեւորգյանը՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին:

Վերջինս դատարանում երեկ հանդես է եկել հայտարարությամբ: Հարցին, թե մասնավորապես, ինչ հայտարարություն է նա արել, Գեւորգյանը պատասխանեց. «Ես փորձել եմ ներկայացնել իմ անցած ճանապարհը՝ ինչով եմ զբաղված եղել Հայաստանում վերջին 20 տարիներին՝ վերադառնալով Ռուսաստանից, ինչ սկզբունքներով եմ կազմակերպել իմ աշխատանքը պետական համակարգում, իմ կարծիքով՝ ինչ օգուտ բերած եմ եղել մեր պետությանը եւ խնդրել եմ դատարանին հաշվի առնել մի քանի հանգամանքներ, որոնք, ըստ ինձ, կալանավորման համար հիմք չպետք է հանդիսանան»:

Հարցին, թե Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների հետ ինչ առնչություն ունեք, ՀՀ նախկին փոխվարչապետը պատասխանեց, որ քննությունը բոլոր հանգամանքները կպարզի, ապա հիշեցրեց, որ Մարտի 1-ի գործով արդեն օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ կան: «Այդ դատավճիռներով արձանագրված է՝ ով ինչ մեղք է ունեցել Մարտի 1-ի հանգամանքներում»,- հավելեց Գեւորգյանը: Նա ասաց, որ իր համար նույնպես անակնկալ է եղել, երբ 4 ամիս հետո մեղադրանքը փոխվել է:«Հաշվի առնելով այն, որ օգոստոսի 3-ին, երբ այդ մեղադրանքը ներկայացվում էր արդեն մեկ շաբաթ առաջ սահմանադրական կարգի տապալման մասին, ըստ էության, մեղադրանքը ուրիշներին ներկայացված է եղել, ի՞նչ փոխվեց 4 ամսվա ընթացքում, ես չգիտեմ»,- նշեց նա:

Դիտարկմանը՝ դա նշանակում է, որ չկա՞ ճնշում դատարանների նկատմամբ, ինչպես Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն են պնդում, Գեւորգյանն ասաց. «Իմ համար սպասելի էր հետեւյալը, որ երեկ դատական քննության ժամանակ բոլոր կողմերը հնարավորություն են ունեցել իրենց բոլոր փաստարկները ներկայացնելու, այդ իմաստով ես որեւէ կողմնակալություն չեմ տեսել: Քանի որ նիստը անցել է բավական անկաշկանդ, իրավական փաստարկները ներկայացնելու տեսակետից բոլոր հնարավորությունները կար, որ դատարանը պաշտպանական կողմի արգումենտները ընդուներ հիմք: Հիմա ինչով է կոնկրետ առաջնորդվել դատարանը՝ այս պահին չեմ կարող ասել: Մյուս կողմից՝ ես կարծում եմ, որ երկրում ստեղծված իրավիճակը շատերին հուշում էր, որ կարող էր պոտենցիալ մեկ այլ որոշում լիներ, հավատացեք, որ այս երկու-երեք օրվա ընթացքում բավական լարված քննարկումներ ու օրեր են անցել»,- եզրափակեց Գեւորգյանը: 

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ մի քանի հոդվածներով: Մասնավորապես՝ նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը) եւ արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որն այսօր քննվում էր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2301 դիտում

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել