1 միլիոն դոլար ներդրմամբ «Մաթեւոսյան կենտրոն»-ի շինարարությունն անժամկետ դադարեցված է

«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը, որի շինարարական աշխատանքները սկսվել էին դեռեւս 2015 թվականին եւ պետք է ավարտվեին 2-2.5 տարում՝ ավարտվել են, բայց շենքը փաստացի կիսատ է: «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի վիճահարույց երրորդ հարկն այդպես էլ չկառուցվեց: Ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հեղինակած նախագծով կենտրոնը պետք է եռահարկ լիներ, բազմաթիվ բանակցություններից հետո այն այդպես էլ չշարունակվեց:

ՀՀ մշակույթի նախարարությունից հայտնում են, որ հարցը ներկայացրել են ՀՀ կառավարություն եւ ՀՀ քաղաքաշինության կոմիտե` առաջարկելով, հնարավորության դեպքում, կենտրոնի վերանորոգման հարցը ներառել ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծում:

Նշում են, որ ՀՀ ֆինանսների նախարարությունում 2019 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ եւս բարձրաձայնվել է կենտրոնի վերնահարկի կառուցման անհրաժեշտությունը: Սակայն, նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փորձագիտական եզրակացության բացակայության պատճառով այն չի ներառվել 2019 թվականի պետական բյուջեում:

«Հայկական ժամանակ»-ը բազմիցս անդրադարձել է «Մաթեւոսյան կենտրոն-թանգարան»-ի խնդրին, եւ, ըստ մեզ տրամադրված պատասխանների, այն պետք է ավարտվեր 2018 թվականի վերջին, սակայն այսօր պարզվում է, որ անգամ 2019 թվականի բյուջեով նախատեսված չէ շենքի շինարարության ավարտը: Մեկ միլիոն ԱՄՆ դոլար կապիտալ ներդրմամբ կառուցված շենքի շինարարությունն անժամկետ դադարեցված է եւ այն անտեր է:

«Հրանտ Մաթեւոսյան հիմնադրամ»-ի ներկայացուցիչ եւ Մաթեւոսյանի ժառանգ, մշակույթի նախարարի խորհրդական Դավիթ Մաթեւոսյանը շինարարության սկզբնական փուլում բավականին ակտիվ ներգրավվածություն ուներ: Մաթեւոսյանի ժառանգը ոգեւորված սպասում էր շենքի կառուցման վերջնական ավարտին, սակայն վերջին շրջանում բավականին պասիվ է:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Դավիթ Մաթեւոսյանը հայտնեց, որ մինչեւ այս պահը, իր պասիվությունը պայմանավորված էր մշակույթի նախարարի խորհրդական լինելով: «Հեղափոխության հաղթանակից հետո համոզում ունեի, որ չի կարելի հնարավոր բոլոր կապերն ու ազդեցություններն օգտագործել, եւ պետք էլ չէ օգտագործել, որովհետեւ պետության եւ մեր երկրի կայացման համար կան շատ ավելի ծանր հրամայականներ»,-ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ մինչեւ վերջերս լիահույս է եղել, որ մշակութային կենտրոն-թանգարանի կառուցումը մինչեւ հեղափոխությունը վստահված է եղել ՀՀ կառավարության հոգածությանն ու որոշակի ընթացք է ունեցել եւ այսուհետ էլ շարունակվելու ու իր տրամաբանական ավարտին է հասցվելու: Դավիթ Մաթեւոսյանը մեր զրույցում հայտնեց, որ 2018 թվականի մարտից մինչ օրս քաղաքաշինության կոմիտեն ՀՀ կառավարության հանձնարարությամբ հանդես է եկել որպես Հրանտ Մաթեւոսյան կենտրոնի պատվիրատու, սակայն զլացել է իր լիազորությունները կատարելու մեջ:

«Մարտ ամսից մինչեւ այսօր մենք «չլոցու» վկա ենք, կամ ֆուտբոլի, որը տեղի է ունենում կառավարության աշխատակազմի, քաղաքաշինության կոմիտեի եւ մշակույթի նախարարության միջեւ: Նրանք հարցը լուծելու փոխարեն գերադասում են բյուրոկրատական նամակագրությամբ հեռացնել իրենց պատասխանատվության դաշտից»,- ասաց Դավիթ Մաթեւոսյանը՝ հայտնելով, որ 1 միլիոն դոլար կապիտալ ներդրմամբ կառուցված շենքն այս պահին անտեր է:

Մաթեւոսյանը նկատում է, որ վերը նշված գերատեսչություններն իրավունք չունեին այդ մշակութային կենտրոնի հետ նման կերպ վարվելու եւ «կառավարելու» այն: Հայտնում է, որ շենքի մասին ինքն է հոգ տանում՝ ոչ պաշտոնապես: Գազի, լույսի, ջրի եւ երկու պահակների գումարը եւս ինքն է վճարում, որպես Հրանտ Մաթեւոսյան հիմնադրամի տնօրեն:

«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի շինարարական աշխատանքները վերսկսելու ժամկետի վերաբերյալ Քաղաքաշինության կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնում են, որ կենտրոնի կառուցման աշխատանքներն ավարտվել են սահմանված կարգով եւ ժամկետում: Լրացուցիչ նախագծման թույլտվություն ստանալու համար ՀՀ քաղաքաշինության կոմիտեն 2018-ի մարտի 30-ին ձեռք է բերել օբյեկտի ճարտարապետա-հատակագծային նոր առաջադրանք, որի համաձայն՝ հեղինակ-նախագծողի կողմից իրականացվել են վերնահարկի նախագծային աշխատանքներ:

Քաղաքաշինության կոմիտեից նաեւ հայտնում են, որ մշակույթի նախարարությանն առաջարկվել է «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոնի վերնահարկի կառուցման ֆինանսավորման եւ կենտրոնի հետագա շահագործումն ապահովելու նպատակով, հարցը ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը:

Դավիթ Մաթեւոսյանը ցավով հայտնեց նաեւ, որ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն անգամ նախքան նախագահ դառնալն էր խնդրին քաջատեղյակ, սակայն բավարար չափով «զինված» լինելով հանդերձ՝ կուլ է գնացել բյուրոկրատական համակարգին:

«Նույնը տեղի է ունենում կառավարությունում եւ մշակույթի նախարարությունում: Նրանք դառնում են աշխատավարձ ստացող եւ ոչինչ չանողներ: Եվ բոլոր այն պաշտոնյաները, որոնք ի պաշտոնե կոչված էին հարցին լուծում տալ կամ ելքեր գտնել՝ իրենց բոլորի ոչ պաշտոնական հորդորն ինձ եղել է՝ դիմել Նիկոլ Փաշինյանին: Իմ համառ խուսափումը եղել է Փաշինյանին չդիմելը: Հանրապետության վարչապետի առջեւ դրված են եւ դրված են լինելու շատ ավելի կարեւոր հարցեր եւ նա չպիտի միկրոմենեջմենտով զբաղվի»,- ասաց Մաթեւոսյանը:

Նշեց, որ կառավարության նիստի ժամանակ կարող էին քննարկման դնել եւ մտցնել հաջորդ՝ 2019 թվականի բյուջե: «Դեկտեմբերի 13-ի քննարկմանը մենք ունեցանք բյուջեի մնացորդի վերաբաշխում: 17 միլիոն դրամ հատկացվեց ռուսալեզու «խիստ ինտելեկտուալ» խաղին եւ բազմաթիվ նմանատիպ ծրագրերի, որոնք ունեն կոմերցիոն հնարավորություններ, մինչդեռ կենտրոն-թանգարանին հատկացվող 50 միլիոն դրամը հարցը վաղուց կարող էր լուծած լինել»:

Անդրադառնալով մշակույթի նախարարության այն պատճառաբանությանը, թե փորձագիտական եզրակացություն չի տրվել, նամակով խնդրել են փորձագիտական եզրակացությունն ապահովել Մաթեւոսյանին: «Սա ընդամենը սեփական լիազորությունների եւ պարտականությունների չիմացության կամ գիտակցաբար գործընկերներին շփոթության մեջ գցելու վարքագիծ է»,- ասաց նա: Ըստ Դավիթ Մաթեւոսյանի՝ 20 րոպե պահանջվող գործընթացի համար քաղաքաշինության կոմիտեից պահանջվել է 9 ամիս:

Ավելի ուշ, երբ «Հայկական ժամանակ»-ը գրավոր պատասխաններ էր ստացել մշակույթի նախարարությունից եւ քաղաքաշինության կոմիտեից, Մաթեւոսյանին իր գործընկերներից մեկը՝ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը, կենտրոնի հետ կապված նամակ է տրամադրել: «Ցավում եմ» բանավոր արտահայտությամբ Գալստյանը Մաթեւոսյանին է փոխանցել հետեւյալ բովանդակությամբ գրություն.

«ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում եւ ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 797-Ն որոշմամբ հաստատված 2019-2021 թթ. ՄԺԾ-ծրագրում «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի ստեղծման նպատակով համապատասխան գումարներ նախատեսված չեն»:

«Ինչպես պիտի այդ գումարները նախատեսվեին, եթե իրենք, որպես լիազոր մարմին, այդ հարցը չեն բարձրաձայնել: Որտեղից պիտի ֆինանսների նախարարությունն այդ ծրագիրը ներկայացներ կառավարությանը, եթե իրենք զլացել են դա անել»,- ասաց Մաթեւոսյանը:

Նամակում գրված է նաեւ, որ ՀՀ ֆինանսների նախարարության հետ քննարկումների արդյունքներով, ՊՈԱԿ-ի ստեղծման նպատակահարմարությունը կարող է դիտարկվել այն դեպքում, երբ համայնքին կամ այլ անձանց մատուցվող ոչ առևտրային բնույթի ծառայությունները իրենց բնույթով բացառիկ են, չպետք է եւ չեն կարող մատուցվել մասնավորի կողմից՝ անկախ մասնավորի կողմից այդ ծառայության մատուցման հնարավորությունից:

Այս հատվածին անդրադառնալով՝ Դավիթ Մաթեւոսյանը նշեց. «Սա  դեմագոգիայի, սոփեստության պրիմիտիվ օրինակ է: Ուզում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում՝ իրենց բնույթով բացառիկ  ծառայություններ: Օրինակ, Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը կամ Կոմիտասի անվան թանգարանը, որպես ոչ առեւտրային գործառույթ, ինչով են բացառիկ: Սրանք էլ անընդհատ մասնավորի կողմից վերարծարծվում են. եկեք փակենք այդ թանգարանները, իրենք բացառիկ չեն իրենց ֆունկցիաներով»,- ասաց նա:

Մաթեւոսյանին տրված նամակում նաեւ ասվում է, որ ՀՀ մշակույթի նախարարությունը դիմել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ խնդրելով «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոնի վերնահարկի կառուցման նախագծա-նախահաշվային աշխատանքների ֆինանսավորման հարցը, որի արժեքը կազմում է 55 միլիոն դրամ, ներառել ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
50498 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել