Տարվա PR տեխնոլոգիան՝ «Իմ քայլը» քայլարշավն է, տարվա քաղաքական գործիչը՝ Նիկոլ Փաշինյանը

20/12/2018 schedule18:39

Հայկական PR մրցանակաբաշխությունը հանրային կապերի (PR) ոլորտի տարվա ամենակարեւոր իրադարձությունն է։ Ավանդական դարձած PR մրցանակաբաշխությունն իրականացվում է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ,  Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) եւ Beeline-ի աջակցությամբ։

Հայկական PR մրցանակաբաշխության նպատակն է արձանագրել հանրային կապերի ոլորտի ձեռքբերումները, հնարավորինս զարգացնել եւ հանրայնացնել Հայաստանում գրագետ հաղորդակցության մշակույթի կարեւորությունը, նպաստել PR մասնագետների ակտիվ դերակատարությանը քաղաքական-հասարակական գործընթացներում, հանրային կյանքում:

PR մրցանակաբաշխության արդյունքները գիտական հիմք ունեն։ Հայկական Փի Ար ասոցիացիայի հետազոտական խումբն իրականացրել է հարցումներ թիրախային խմբերի (PR փորձագետներ, ԶԼՄ ներկայացուցիչներ) հետ, կանոնավոր մշտադիտարկման են ենթարկվել գերատեսչությունների աշխատանքն ու պետական, քաղաքական, հանրային գործիչների գործունեությունը։

«Հայաստանում հաղորդակցության մշակույթը զարգանում է, եւ այդ գործում մեծ դերակատարություն ունի մրցանակաբաշխությունը։ Յուրաքանչյուր տարի ոչ միայն պարգեւատրվում են լավագույն ծրագրերն ու գաղափարները, այլեւ ուսումնասիրությունները թույլ են տալիս արձանագրել ոլորտում առկա խնդիրներն ու ձեռքբերումները, ինչպես նաեւ մարտահրավերները, իսկ ամբողջական արդյունքներն ամփոփվում են գիտական հոդվածի տեսքով»,- նշեց Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը։

«ՀԲԸՄ Հայաստանը մեծապես կարեւորում է հանրային կապերի ոլորտի զարգացումը Հայաստանում, հատկապես նկատի ունենալով դրա կենսական նշանակությունը հանրային առողջ երկխոսության ու հասարակական գործունեությունում թափանցիկության ապահովման գործում:

Այս իսկ պատճառով ոգեւորությամբ հյուրընկալեցինք եւ աջակցեցինք այս տարվա Հայկական PR մրցանակաբաշխությանը: Ուրախ ենք, որ նախաձեռնությունն այս տարի դարձավ համահայկական՝ ներառելով ՀԲԸՄ-ի առաջարկած երկու նոր՝ «Տարվա սփյուռքյան լրատվամիջոց» եւ «Տարվա կին»  անվանակարգերը»,- նշեց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:

«2018թ-ի ընթացքում մենք բոլորս ականատես եղանք, թե ինչքան կարեւոր է PR տեխնոլոգիաների եւ զանգվածային հաղորդակցության միջոցների ճիշտ կիրառումը։ Սոցիալական ցանցերի արդի աշխարհում եւ տեղեկատվության կայծակնային տարածման ժամանակաշրջանում հանրային կապերը կարեւոր են ամենուրեք եւ բոլորը՝ գերատեսչությունները, ընկերությունները, հասարակական կազմակերպությունները, ԶԼՄ-ները ցանկանում են գրագետ օգտագործել PR տեխնոլոգիաները։ Beeline-ը Հայաստանի PR մրցանակաբաշխության կողքին է եղել առաջին իսկ օրից եւ արդեն երեք տարի է, ինչ փորձում ենք նպաստել Հայաստանում հանրային կապերի զարգացմանը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

PR մրցանակաբաշխության հետազոտական խումբը քանակական հետազոտության մեթոդաբանությամբ յուրաքանչյուր անվանակարգում առանձնացնում է լավագույն եռյակը, իսկ լավագույնին որոշում է մասնագիտական հանձնաժողովը՝ փակ, գաղտնի քվեարկությամբ:

Հայկական PR մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի անդամներն են Վազրիկ Բազիլը (հաղորդակցության գերմանացի հայտնի մասնագետ, դասախոս, ճառագիր), Դալար Կազանջյանը (ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն), Հրաչուհի-Մերի Պողոսյանը (Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի պրոֆեսոր), Միրո Խանզադյանը (ամերիկահայ PR մասնագետ, «GlobalHye & Associates» ընկերության հիմնադիր), Նարինե Հայրապետյանը(ՀԲԸՄ Հայաստանի հաղորդակցության ղեկավար), Նաիրա Նազարյանը (Հայաստանում Beeline-ի հանրային կապերի ղեկավար) եւ Աստղիկ Ավետիսյանը (Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR եւ հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար):

«Հայկական PR մրցանակաբաշխություն 2018» հաղթողներն են`

- Տարվա PR իրադարձություն՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողով (ՀՀ արտաքին գործերի նախարարություն), 

- Տարվա իմիջային PR՝ Գլոբալ ինովացիոն ֆորում՝ «Հայաստանը նորարարության կենտրոն» իմիջի ամրապնդում (Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST)),

- Տարվա հրապարակային գործիչ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան,

- Տարվա քաղաքական գործիչ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան,

- Տարվա մշակութային PR՝ «Շնչող արվեստ» նախաձեռնություն (ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն),

- Տարվա ԶԼՄ՝ «Ազատություն» ռադիոկայան,

- Տարվա պետական կառույց՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան,

- Տարվա ճգնաժամային կառավարում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամ,

- Տարվա PR նախաձեռնություն՝ «Էրեբունի-Երեւան 2800» գորգի ստեղծում («Մեգերյան կարպետ»),

- Տարվա ֆինանսական PR՝ InecoPAY վճարային լուծում (Ինեկոբանկ),

- Հայկական բրենդ՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան,

- Տարվա նորարարական PR՝ «Arloopa» ընկերություն,

- Տարվա PR տեխնոլոգիա՝ «Իմ քայլը» քայլարշավ (Քաղաքացիական պայմանագիր),

- Տարվա Հայաստանի բարեկամ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ

- Տարվա կին՝ Հասմիկ Պապյան (օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ)

- Տարվա սփյուռքի ԶԼՄ՝ «Օրեր» եվրոպական ամսագիր:

Մրցանակաբաշխության մասին մանրամասն տեղեկատվություն հասանելի է այս հղումով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2857 դիտում

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել