Գյումրու շուն կրակողները զինված հերթապահության պետք է անցնեն 102-րդ ռազմաբազայի մոտ

Գյումրու ավագանու երեկվա նիստի ժամանակ «Գալա» խմբակցության անդամ Լեւոն Բարսեղյանն առաջարկով հանդես եկավ՝ հարուցելով ներկաների մի մասի զարմանքը, մյուսների՝ տարակուսանքը: Լեւոն Բարսեղյանն առաջարկեց, որ Գյումրիում թափառող շներին կրակելով՝ սպանող որսորդները հերթապահեն 102-րդ ռազմաբազայի մոտակայքում, որ հումանոիդները չվնասեն գյումրեցիներին: Իսկ այդ շների ոչնչացման համար համայնքի բյուջեում 2019-ին հատկացված 4 մլն դրամը հատկացնել հենց այդ որսորդներին:

«Եթե էդ հրացանավոր մարդիկ կան, որոնք զենք կրելու իրավունք ունեն, լավ կլինի, որ հերթապահություն սահմանվի 102-րդ ռազմաբազայի զորամասերի մոտակայքում, որովհետեւ թափառող հումանորիդներ կան, ովքեր մարդկանց վնասում են Գյումրիում»,- ասաց Լեւոն Բարսեղյանը:

Լեւոն Բարսեղյանը նաեւ ասաց, թե կամավորներ էլ կլինեն, ովքեր օրինական զենքով նման հսկողություն կիրականացնեն, քանի որ գյումրեցիներն այս լուրջ վտանգի դեմ մնացել են մենակ: Ռուս զինվորականների մասնակցությամբ Գյումրիում կատարվող հանցագործությունների, այդ թվում եւ վերջին սպանության բացահայտման, խնդրի կարգավորման կամ վերացման հույս՝ պետությունից Լեւոն Բարսեղյանը չունի, ուստի, ըստ նրա՝ միակ տարբերակը մնում է ինքնապաշտպանությունը:

Տպել
1646 դիտում

Առողջապահության նախարարությունը` ՄԱԿ-ի ՈՎՀ կանխարգելման և վերահսկման միջգերատեսչական խմբի 2020թ. մրցանակակիր

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք, 9-ը՝ Ստեփանակերտից

Հոկտեմբերի 1-ից բժշկական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնությունն այլևս չի գործի. ՊԵԿ

Կորոնավիրուսի թվերը շարունակում են աճել. 1 օրում հաստատվել է 392 նոր դեպք. մահացել է 2 տղամարդ

Արթուր Ասոյանի անունը շնորհակալագիր ստացողների ցուցակից դուրս է եկել, քանի որ նրան ավելի բարձր պարգեւ է շնորհվելու

Այ, այստեղ Աճեմօղլուն կզայրանար, զայրացա և ես. Գոգյանի հրաժեշտի գրառումը

Նրա գործողությունները համարում եմ ոչ իրավաչափ․ Արեւիկ Պետրոսյանը՝ ՍԴ նախագահի պաշտոնակատարի մասին

Դիմակ չկրելու համար Նաիրա Զոհրաբյանը դատարանի բակում ոստիկաններին բժշկի տեղեկանք ներկայացրեց

Վարչապետի որոշմամբ՝ ԱԻՆ կազմում ստեղծվել է պետական ռեզերվների կառավարման վարչություն

Խունդկարյանի թեկնածության վերաբերյալ ունեմ իմ համոզմունքը, որը կարտահայտեմ քվեարկությամբ. Շաթիրյան

Վարչապետը Արթուր Ասոյանին զրկել է շնորհակալագրից

Արմեն Փամբուխչյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ. պաշտոնական

«Եթե ինձ կալանավորելով՝ ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա». Գագիկ Ծառուկյանը ժամանեց դատարան

«Զինառ»-ում ՊՎԾ ստուգումներն ավարտվել են. թեյարանները գործել են խախտումներով. 160 մլն դրամի խախտում է հայտնաբերվել

Պտղունք գյուղի 10-ը տան հրդեհի պատճառը պարզ կլինի Հրդեհային և տեխնիկական անվտանգության ուսումնասիրությունից հետո

Ճանապարհաշինարարական աշխատանքների նպատակով Ֆիոլետովո-Դիլիջան ավտոճանապարհը փակ է լինելու

Այլևս չի գործելու կազմակերպությունների գործունեության կասեցումների պրակտիկան. կլինեն միայն տույժեր. ՍԱՏՄ

Արտաշատ քաղաքում «Nissan»-ը դուրս է եկել ճանապարհից ու բախվել էլեկտրասյանը