Սխալ ուղղության վրա դրել են, հիմա էլ առաջ են տանում. Համբարձումյանը՝ Արծրունու մասին

Նախորդ հանգստյան օրերին բժշկական հանրության շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկը Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահի հարցն էր:  

Լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ, ըստ իր տեղեկությունների, բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածուներից մեկը երգահան, բժիշկ Վահան Արծրունին է, մյուսը՝ Վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը: Սա բավարար եղավ, որ Վահան Արծրունին հայտարարի առաջարկը պատվով ընդունելու մասին ու նաեւ տեղեկությունը տարածելով՝ փորձի ճշտել հանրության արձագանքը: «Իմ առաջադրման մասին մամուլից տեղեկացա եւ մեծ պատիվ համարելով՝ ընդունեցի։ Գիտեք՝ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հիմնադիր, բժշկապետ Վահան Արծրունու ծոռն եմ եւ շատ խորհրդանշական եմ համարում այս զարգացումները»,- ասել էր նա:

Արծրունու՝ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ դառնալու հավանականությունը շուտով տարբեր մեկնաբանություններ առաջացրեց, եղան այդ հեռանկարը ողջունողներ՝ ընդգծելով նրա մարդկային առաքինություններն ու արժանիքները, շատերը շնորհավորեցին, որոնց Վահան Արծրունին պատասխանում էր, որ առաջ ընկնել պետք չէ ու խորհուրդը դեռ պետք է քվեարկի: Բայց եղան նաեւ քննադատողներ: Առողջապահության համակարգի տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, մասնավորապես հայտարարեց. «Կարդալով սոցիալական ցանցերում (այդ թվում Վահան Արծրունու եւ (ԵՊԲՀ ռեկտոր) Արմեն Մուրադյանի գրառումները, ինչն առնվազն զավեշտալի է) եւ մամուլի կողմից տարածված հայտարարությունները, ինձ մոտ ստեղծվեց տպավորություն, որ ԵՊԲՀ կառավարման խորհրդի նախագահի հարցը լուծված է։ Փաստորեն առանց կառավարման խորհրդի նիստի կազմակերպման եւ անցկացման, հարցը համարյա լուծված է։ Ուզում եմ հասկանալ, եթե կառավարման խորհրդի նիստ չի կայացվել, ով է առաջարկել Վահան Արծրունուն կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը»,- նկատել է Ալեքսանդր Բազարչյանը՝ չբացառելով, որ նրա թեկնածության օգտին այդ քարոզչությունը, որին մասնակից է դարձել բուհի ռեկտորը, կարող է ճնշում լինել խորհրդի անդամների վրա:

Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը բուհի կառավարման բարձրագույն մարմինն է, որը ռեկտոր է ընտրում, գնահատում ռեկտորի տարեկան հաշվետվությունը, հաստատում բուհի զարգացման ռազմավարական ծրագիրը եւ այլն: Հոգաբարձուների խորհուրդն ունի 32 անդամ: Նրանց կեսը պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության ներկայացուցիչներ են, կեսը՝ առաջադրված վարչապետի եւ եւ կրթության նախարարության կողմից: Համապատասխան իրավական ակտերում մեզ չհաջողվեց գտնել տեղեկություն այն մասին, թե հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածությունը ինչ կարգով պետք է առաջադրվի: Անպայման դա պետք է լինի խորհրդի նիստի ընթացքո՞ւմ, թե՞ հնարավոր է նաեւ նախապես: Նման շեշտադրում չկար:

Իսկ ով ու ինչ կարգով է մինչեւ առաջիկա նիստը որոշել, թե ովքեր են լինելու բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածուները: Բժշկական համալսարանի ղեկավարության համար նախընտրելի թեկնածուն Վահան Արծրունին է: Բուհի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը, պատասխանելով մեր հարցին, նշեց. «ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրում են, այլ ոչ թե նշանակում: Համապատասխան կանոնակարգի համաձայն, յուրաքանչյուր անդամ, բացի ուսանողության կողմից ներկայացված, իրավունք ունի առաջադրվելու՝ անգամ ինքնառաջադրվելու: 2018 թվականի դեկտեմբերի 21-ին մամուլից տեղեկացանք, որ լիազոր մարմնի կողմից առաջադրված թեկնածուներից Էդուարդ Համբարձումյանին առաջարկվել է նախագահի թեկնածությունը, ինչն անձամբ հաստատել է նաեւ պարոն Համբարձումյանը, ԵՊԲՀ պորֆեսորադասախոսական կազմը որոշել է առաջադրել մասնագիտությամբ բժիշկ, անվանի կոմպոզիտոր Վահան Արծրունուն, ինչը ի դեպ բավականին դրական արձագանք է ստացել հասարակության կողմից»:

Վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն նման առաջարկ չի եղել եւ իր հնարավոր թեկնածության մասին իմացել է մամուլից: «Ինձ զանգահարեցին մի քանի լրատվամիջոցներից՝ ասելով՝ մենք լսել ենք, որ ձեր թեկնածությունն էլ է առաջադրվել, Արծրունունն էլ: Ասացի՝ մեծ պատիվ է, բայց կոնկրետ ով է առաջադրել, ես մինչեւ հիմա չգիտեմ: Ես նույնիսկ ինտերնետով ոչ մի բան չեմ կարող գրել, որովհետեւ կոռեկտ չեմ համարում գրել, որ ինձ կարող է առաջադրեն, ես կարող է լինեմ կամ Արծրունին»,- ասաց Էդուարդ Համբարձումյանը՝ ամեն դեպքում իր թեկնածությունը հավանական համարելով եւ նշելով, որ իր գիտական գործունեության ընթացքում երկար տարիներ համագործակցել է Հարվարդի, Բոստոնի, Փարիզի համալսարանների հետ: Նաեւ հավելեց, որ Վահան Արծրունու հետ ունեն մտերիմ հարաբերություններ: «Իմիջիայլոց մենք մեր մեջ որոշել ենք, որ քվեարկությունից հետո ինչ արդյունք էլ լինի, պետք է իրար հետ աշխատենք հանուն ընդհանուր գործի, որովհետեւ մենք երկուսս էլ նախ նույն հոգաբարձուների խորհրդի անդամ ենք, հետո ինտելիգենտ, քաղաքակիրթ մարդիկ ենք, մեկս մյուսիս հարգում ենք, նա՝ իմ բժշկական եւ գիտական փորձը, ես՝ իր երաժշտական գործունեոթյունը, որը եղել է ի նպաստ մեր մշակույթի»,- ասաց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի հնարավոր թեկնածուն:

Այդուհանդերձ, կարծում է, որ իրենց մրցակից դարձնելը ճիշտ չէ: Նրա համոզմամբ, Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը պետք է ղեկավարի պրակտիկ բժշկությամբ զբաղված մարդը, ինչը Արծրունին չի արել. «Ինչու օրինակ կոնսերվատորիայի հոգաբարձուների նախագահ չի դառնում կամ չեն նշանակում մշակույթի նախարար: Սխալ ուղղության վրա դրել են, հիմա էլ առաջ են տանում, երբ որ այդ մարդը մեծ վաստակ ունի մշակույթի ասպարեզում»:

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Համբարձումյանը համոզված է, որ պրոֆեսորադասախոսական կազմը եւ ուսանողները քվեարկելու են, ինչպես ռեկտորն է ցանկանում. «Արդեն ինձ ասել են՝ կներես, բայց մենք պետք է մեր ռեկտորի ասածը անենք»: Իսկ Մուրադյանին, ըստ նրա, պետք չէ, որ ինքը դառնա հոգաբարձուների խորհրդի նախագահ. «Որովհետեւ ես Մուրադյանին չեմ կարող լսել, նա ինձ պետք է լսի: Մեր վաստակը, մեր պատկերացումները մի քիչ ուրիշ են, հոգաբարձուների խորհրդի իմաստն այն է, որ լինի ռեկտորից բարձր, վերահսկի»:

ԵՊԲՀ՝ նոր կազմվով հոգաբարձուների խորհրդի առաջիկա նիստի օրը դեռ հայտնի չէ: Նոր կազմը վարչապետի որոշմամբ հաստատվել էր նոյեմբերի 12-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6426 դիտում

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել