2019թ.-ի Արցախի պետական բյուջեի մուտքերը կավելանան լրացուցիչ մոտ 5 մլրդ դրամով. Ա. Հարությունյան

Օրեր առաջ Արցախի Խորհրդարանի կողմից ընդունվել է «Շարժում-88» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի նախաձեռնած «ԱՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով վերացվել է «Բեյզ Մեթըլս» հանքագործական ընկերության գործունեության համար սահմանված հարկային արտոնությունը, և պետական բյուջեի եկամուտները այս տարի կավելանան լրացուցիչ 5 մլրդ դրամով:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը՝ նշելով.

Լուրն, իսկապես, ուրախալի է, քանի որ կառավարությունն ավելի մեծ հնարավորություններ է ստանալու՝ մեր հանրապետությունում սոցիալ-տնտեսական բազմաթիվ հարցեր լուծելու: Բայց արի ու տես՝ որոշ քաղաքական ուժեր թեմայի շուրջ տարակարծություններ են ունեցել… 

Քանի որ որպես հանրապետության վարչապետ՝ 2013թ.-ին ես եմ բանակցել նշված ընկերության հետ, իսկ օրենսդրական նախաձեռնության հեղինակը եղել է կառավարությունը, ուզում եմ անդրադառնալ այս ամենի նախապատմությանը, որպեսզի ոչ մեկի մոտ չպարզաբանված հարցեր չմնան:

2012-13թթ.-ին արդեն պարզ էր դարձել, որ Դրմբոնի ոսկու հանքի պաշարները նախատեսված ժամանակից շուտ ավարտվում են, և կառավարության առջև խնդիր էր դրված օպերատիվ կերպով լուծելու «Բեյզ Մեթըլս»-ում ընդգրկված ավելի քան 1000 աշխատողներին այլ աշխատանքով բավարարելու հարցը, ինչպես նաև լրացնելու ընկերության կողմից պետբյուջե վճարվող հարկային մուտքերի չափը: Նախընտրելի տարբերակն այդ նույն ենթաշրջանում Կաշենի պղնձի հանքավայրի շահագործումն էր, որտեղ դեռևս խորհրդային տարիներին սկսվել էին հետազոտական աշխատանքներ, սակայն չէին ավարտվել: Առկա փաստաթղթերի հիման վրա «Բեյզ Մեթըլս»-ը ավարտին հասցրեց հանքավայրի հետազոտությունը, և դրական եզրակացությամբ սկսվեցին քննարկումները դրա շահագործման շուրջ: 

Արդյունքում կառավարությունն արտոնյալ պայմաններով 100 մլն դոլարի չափով վարկ տրամադրեց ընկերությանը և տարածքում իրականացրեց ենթակառուցվածքների կառուցում շուրջ 20 մլն դոլարի չափով: Այդ աշխատանքների շրջանակներում պետությունը կառուցեց Սոթք-Հաթերք-Կաշեն բարձրավոլտ օդային գիծը և տեղադրեց հզոր ենթակայան, որպեսզի լուծվի էլեկտրաէներգիայի մատակարարման հարցը, ինչպես նաև Խաչենի ջրամբարի ջրի զգալի մասը տրամադրվեց ընկերությանը՝ անջրդի թողնելով մեծաքանակ հողատարածքներ, քանի որ այլ տարբերակ չկար հանքի շահագործման, միաժամանակ հազարավոր աշխատատեղերի պահպանման և նորերի ստեղծման համար: 

«Բեյզ Մեթըլս»-ի հաջորդ պահանջը ուղղված էր հարկային արտոնություններին, որպեսզի թեթևացվի վարկային բեռը: Ըստ ներկայացված ծրագրի՝ ընկերությունը պետք է արդյունահաներ և վերամշակեր տարեկան 1,8 մլն տոննա հանքաքար: Պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ վարկի սպասարկման համար կտրվի 6 տարվա, կամ, ավելի ճիշտ, 3+3 տարվա հարկային արտոնություն: Այսինքն՝ բանակցությունների պահին ընկերության կողմից կանխատեսվող եկամուտների չափը, առկա գների և ներկայացված ծավալների պայմաններում, համահունչ էր 6 տարվան, սակայն եթե բանակցություններից հետո՝ երկրորդ եռամյակում, ընկերության շահույթը նախանշված ժամկետից ավելի շուտ ապահովեր անհրաժեշտ ֆինանսական միջոցները, ապա այդ ժամանակ պիտի դադարեցվեր սահմանված արտոնությունը: Պետք է ասեմ, որ Կաշենի հանքավայրի շահագործումից ի վեր ընկերությունն ամեն տարի ավելացնում էր արդյունահանման ծավալները, և միայն 2018թ.-ին «Բեյզ Մեթըլս»-ը վերամշակել է շուրջ 6 մլն տոննա հանքաքար: 

Այսինքն, կարող ենք արձանագրել, որ, նախ, վարկի սպասարկման համար կառավարության և ընկերության նախապես համաձայնեցրած վերամշակման ծավալը վաղուց գերազանցվել է: Երկրորդ՝ վերջին տարիներին պղնձի միջազգային գներն ավելի բարձր են, քան եղել են բանակցությունների ժամանակ: Ինչ վերաբերում է լրացուցիչ արդյունահանման նպատակով ընկերության կողմից կատարված նոր ներդրումների համար ևս հարկային արտոնություններ սահմանելուն, ապա նշեմ, որ այդ մասին ի սկզբանե որևէ պայմանավորվածություն չի եղել: Այսինքն, այդ դեպքում ընկերությունը ներդրումներ պետք է կատարի կա՛մ սեփական, կա՛մ ներգրավված միջոցների հաշվին:

Ուստի, վերոնշյալ օրենքի ընդունմամբ կառավարության կողմից որևէ պայմանավորվածություն չի խախտվել, և «Հայրենիք» խմբակցության պատգամավորների գերակշիռ մասը օրինագծին կողմ է քվեարկել՝ առաջին հերթին հաշվի առնելով այս իրողությունը:

Ինչ վերաբերում է այն մտահոգություններին, թե օրինագծի ընդունումը կարող է խոչընդոտել ընկերության հետագա զարգացումը, ապա ասեմ, որ համամիտ չեմ: «Բեյզ Մեթըլս»-ը, բացի արդյունահանման մեծ ծավալների ու պղնձի բարձր գների շնորհիվ լրացուցիչ շահույթ ստանալուց, անցած տարիների ընթացքում ապացուցել է նաև, որ ունի փորձառու կառավարման համակարգ, որի օրինակելի մենեջմենթի համբավը վաղուց հայտնի է ոչ միայն տարածաշրջանի, այլև արտերկրի հեղինակավոր ընկերությունների շրջանում: Ընկերությունը վստահելի գործընկեր է, և, համոզված եմ, դեռ երկար տարիների արդյունավետ համագործակցություն է սպասվում նրա հետ:

Հ.Գ. Ի դեպ, տարեվերջին Կառավարության առաջարկով Խորհրդարանը փոփոխություններ է կատարել նաև «Շահութահարկի մասին» ԱՀ օրենքում, որով մասնավորապես հիդրոէներգետիկ ոլորտում էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների շահութահարկը ևս ավելացել է նույն չափով՝ 10-ից դառնալով 20 տոկոս: Հետաքրքիր է՝ ո՞րն է տարբերությունը, ինչո՞ւ այդ քաղաքական ուժերը այս մասին ոչ մի խոսք չասացին…

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1574 դիտում

Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով

Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր

Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր

«Տոյոտա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում

Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին

Հայաստան - Պորտուգալիա հանդիպման վաճառվող տոմսերը կեղծ են. ՀՖՖ

Ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն

Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային

Լեհաստանի ԱԳ փոխնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պուտինը Լավրովին պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պետական ​​պարգևով. տեսանյութ

Աշտարակ քաղաքի կամրջից նետված քաղաքացու դին դուրս է բերվել ձորից

Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսում է. նրանց դիմավորել են հանդիսավորությամբ

54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, նրանցից 23 հազարը՝ ստացել սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ

Հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է. ՊԵԿ նախագահ

Կարծում եմ՝ էս տարբերակն ավելի լավ է, գոնե երեխաների բանակի խաթեր երկրից չեն հանում. Հակոբյան

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է

Սպիտակ տան նախկին բժիշկը հայտնել է, թե Բայդենին ապրելու որքան ժամանակ է մնացել

Վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈՒԱԶ»-ը և այլ մեքենա. 1 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր

Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք. Հակոբյան

Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել

Իրանի Պաշտպանության նախարարի այցը ցույց տվեց՝ հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի

Կառավարության և Ազգային ժողովի շենքերում զանգվածային անկարգությունների 9 մասնակից ձերբակալվել է

Ձեր աշխատանքով ցույց տվեցիք, որ ուստարվա ամփոփումը կարող է լինել մշակութային, ճաշակով և բովանդակային. նախարար

Մի շարք շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը չի փոխվի

Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Վաշինգտոնի սպանություններից հետո Նեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգությունը իր բոլոր դեսպանատներում

Կառավարությունը մոտ 714 մլն դրամով կհամաֆինանսավորի 15 համայնքի 33 սուբվենցիոն ծրագիր. Ղալեչյանը մանրամասնել է

Զորակոչի առավելագույն տարիք կսահմանվի 32 տարեկանը. Կառավարության նիստում որոշումն ընդունվել է

Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և այդ միությունից դուրս գալու օրակարգ չկա. Գևորգ Պապոյան

Հայաստանը միանում է Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին

Իրենց տղամարդ համարողները վիրավորում են Աննա Հակոբյանին, նստած բամբասում են, հիմա ինչո՞ւ են զարմացել. Պապոյան

Կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր կոնյակագործների համար. Պապոյանը մանրամասներ է հայտնել

Շանթ Հարությունյանը «Իմնեմնիմի» տաղավարում Սերժ Սարգսյանին անվանել է «սուկա». տեսանյութ

Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Օմանի քաղաքացիների համար վերացվել է ՀՀ մուտքի արտոնագրերի անհրաժեշտությունը

Հայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունները վարչական համաձայնագիր են ստորագրել

Ծակ շապիկով Հայաստան եկած Քոչարյանը դարձել է նաև Միկոնոս կղզում 1,3 մլրդ դրամ արժեքով առանձնատան տեր. Չախոյան

Հետախուզվողը հայտնաբերվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

«Կրթվելը նորաձև է» շարժումը ուղևորվում է Վանաձոր. մանրամասներ