Կարագանդայում լարվածությունը թուլանում է, բողոքի ցույցեր չկան, տեղի իշխանությունն էլ պատշաճ վերահսկում է իրավիճակը

Ղազախստանի Կարագանդա քաղաքում արդեն մի քանի օր է՝ լարվածություն չկա, բողոքի ակցիաներն էլ չորրորդ օրն է՝ դադարել են։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Կարագանդայի հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանը։ Նա նշեց, որ տեղի իշխանություններն ամեն կերպ աշխատում են, որ Ամանորի գիշերը տեղի ունեցած աղմկահարույց սպանությանը այլեւս ազգամիջյան երանգ չտվի, իսկ Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը, Նավասարդյանի փոխանցմամբ, պատշաճ վերահսկում է իրավիճակը։

Հայ համայնքի ներկայացուցիչներն էլ երեկ հանդիպել էին սպանված երիտասարդի հարազատներին։ Համայնքի ղեկավարը մեր զրույցում ասաց, որ երիտասարդի ծնողները հասկացել են, որ հարցը կապված չէ ազգային խնդրի հետ։ Արման Նավասարդյանը նշեց, որ հանդիպմանը ներկա են եղել նաեւ տեղի հայերի դեմ բողոքի ակցիաներ կազմակերպած որոշ մարդիկ, որոնց եւս փոխանցել են կատարվածի եղելությունն ու էությունը։ Հայ համայնքի ներկայացուցիչները հույս եւ վստահություն են հայտնել, որ մեղավորներն անպայման պատժվելու են։

Արման Նավասարդյանը մեր զրույցում ասաց, որ երկար տարիների ընթացքում այսպիսի դեպք առաջին անգամ է պատահում Ղազախստանում․ «Ուղղակի խնդիրն այն էր, որ ռեստորանը հայկական էր, շատ հայեր են եղել, մարդիկ ու կայքերն էլ սկսեցին փոխել դեպքի բնույթը, կապել ազգային խնդրի հետ, չնայած նրան, որ ուրիշ ազգերի ներկայացուցիչներ էլ են եղել այնտեղ։ Այստեղ տարիներ շարունակ հաշտ ապրում են բոլոր ազգերը, ես անընդհատ ասում եմ, որ արհեստական հարցեր չստեղծեն, հիմա սխալ բաներ են գրում, կպնում են էս ազգին, բայց իրենք շատ հյուրընկալ մարդիկ են։ Մեր քաղաքում 130-ից ավելի ազգեր են ապրում եւ շատ բարեկամական հարաբերությունների մեջ են իրար հետ»,-հավելեց համայնքի ղեկավարը։

Հիշեցնենք, որ Ղազախստանի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Ղազախստանի ՔՕ 99 հոդվածի (սպանություն) եւ ՔՕ 293 (խուլիգանություն) հոդվածի հատկանիշներով։ Հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալել են երկու հայի եւ մեկ ղազախի՝ Քաիր Նադիրբեկովին, Թորգոմ Մալխասյանին, Սոխակ Մալխասյանին։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Եվս մեկ հայի՝ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ համապետական հետախուզում է հայտարարվել։ Այսօր հայտնի դարձավ, որ նա ձերբակալվել է ՌԴ-ում։ Նախօրեին Գուրուրյանը տեսագրությամբ հայտնել էր, որ պատրաստ է հանձնվել իրավապահներին, եթե ապահովեն իր անվտանգությունը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2971 դիտում

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ