Երևան
12 °C
«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է 17 նախարարությունների փոխարեն ունենալ 12-ը: Սա հատկապես օպտիմալացվող նախարարությունների աշխատակիցների շրջանում դժգոհության ալիք բարձրացրեց եւ նրանք բողոքի ակցիա իրականացրին։
«Մենք հանրության կողմից պահանջված գործառույթները չենք կրճատում, այլ դրանք համախմբում ենք՝ գործառույթների կրկնությունը բացառելու համար»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։
- Պարոն Կարապետյան, շուտով կառավարության կառուցվածքում փոփոխություններ են սպասվում։ 17 նախարարության փոխարեն ունենալու ենք 12 նախարարություն։ Ի՞նչ քայլեր են սպասվում դրանից հետո, որպեսզի պետական համակարգը ավելի արդյունավետ դառնա։
- Նախ եւ առաջ մենք պետք է հաշվառենք բոլոր այն գործառույթները, որոնք հանրությունը պատվիրում է կառավարությանը՝ ավելի արդյունավետ ծառայություններ մատուցելու եւ հանրության համար ավելի օգտակար լինելու համար։ Դրանից հետո պետք է հասկանալ, թե ո՛ր գերատեսչություններն են անհրաժեշտ այդ ծառայությունները որակյալ մատուցելու համար եւ յուրաքանչյուրում քանի՛ պրոֆեսիոնալ մասնագետ։
Այսինքն, կրճատումների և կառուցվածքային փոփոխությունների նպատակը բնավ ծախսերի կրճատումը չէ։ Շատ ավելի խորքային հիմնահարցեր կան։ Մասնավորապես, մենք պետք է կարողանանք արդյունավետ ծառայություններ մատուցել հանրությանը, այն ծառայությունները, որը հենց հանրությունն է պատվիրում կառավարությանը։ Կառավարությունը, որպես երկրի ամենամեծ գործատու, պետք է կարողանա արդյունավետ լինել, որպեսզի մարդիկ իրենց համար որպես առաջին աշխատատեղ չդիտարկեն պետական կառավարման համակարգը եւ չփորձեն թաքնվել պետական պաշտոնների հետեւում, ինչը կարող է բերել ե՛ւ կոռուպցիայի, ե՛ւ անարդյունավետության, ե՛ւ բացասաբար ազդել նաեւ մասնավոր հատվածի վրա։
Հիմա, եթե մեր կադրերը մասսայական փորձում են գնալ դեպի պետական կառավարման հատված, որովհետեւ կարող են ստանալ օրինակ՝ 150 հազար դրամ եւ հանգիստ ապրել՝ ունենալ սոցիալական երաշխիքներ, քաղծառայության օրենսդրությամբ պաշտպանված լինել, իրենք այդ նույն 150 հազար դրամը կարող են աշխատել մասնավոր հատվածում, բայց շատ ավելի բարդ ու որակյալ աշխատանք կատարելով։ Սա է պատճառը, որ մարդիկ ձգտում են դեպի պետական կառավարման համակարգը։
Մենք պետական համակարգը դարձնում ենք ավելի արդյունավետ՝ իրական ծառայություն մատուցող համակարգ՝ բարձր աշխատավարձերով եւ որակյալ մասնագետներով։ Այս նույն տրամաբանությամբ մենք ունենանք նաեւ որակյալ եւ բարձր վարձատրվող աշխատողներ նաև մասնավոր հատվածում։
- Փակվող նախարարությունների իրականացրած աշխատանքները այժմ ինչպե՞ս են իրականացվելու, որպեսզի այդ ճյուղը չտուժի։
- Տեսեք, օրինակ՝ սփյուռքի նախարարությունը 3 հիմնական ուղղություններով է աշխատում։ Առաջինը կրթական ծառայություններն են սփյուռքում։ Դա պետք է իրականացվի կրթության նախարարության միջոցով։ Երկրորդը մշակութային ծառայություններն են սփյուռքում, որոնք նույնպես նոր ստեղծվող կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության նախարարության միջոցով կիրականացվեն։ Մյուս հարցը, որը շատ ավելի կարեւոր է, հայրենադարության կազմակերպումն է։ Դրա համար մենք ունենք միգրացիայի պետական գործակալություն, որը պետք է զբաղվի այս հարցով։ Իսկ ամբողջ դիվանագիտական աշխատանքը՝ սփյուռքի հետ կապված, պետք է իրականացնի արտաքին գործերի նախարարությունը։
Այսինքն, մենք իրական գործառույթներին չենք վնասում, այլ դրանք տալիս ենք ոլորտային նախարարություններին, որ գործառույթների կրկնություն չլինի։
Մշակույթի նախարարության գործառույթները ամբողջությամբ փոխանցվում են նոր ստեղծվող կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության նախարարությանը։ Մենք չենք ասում, որ այդ գործառույթները կառավարությունն այլեւս չի իրականացնելու։ Մենք ասում ենք, որ դա իրականացվում է այս նոր ստեղծվող միավորի միջոցով, որը հենց կզբաղվի մշակութային քաղաքականության մշակմամբ՝ որպես լիազոր մարմին։
- Դուք որոշ ժամանակ առաջ նշում էիք, որ մարդիկ, ովքեր կազատվեն աշխատանքից, մոտ 1 տարի աշխատավարձ կստանան, որպեսզի հնարավորություն ունենան վերապատրաստվելու մասնավոր սեկտորում աշխատելու համար։ Այս աշխատակիցներին, ովքեր ազատվելու են նախարարությունների օպտիմալացման շրջանակներում, այդ առաջարկը արվե՞լ է։
- Մենք հիմա դեռեւս քննարկում ենք կրճատվող աշխատողների սոցիալական ապահովության եւ երաշխիքների մեխանիզմները։ Հաստատ չեմ կարող ասել, թե ո՛ր մեխանիզմը կաշխատի, բայց անպայման ինչ-որ մեխանիզմ կլինի։
- Կարծիքներ են հնչում տարբեր մարդկանցից, որ սփյուռքի նախարարությունը փակելը վնասում է երկրին ու հայրենադարձությանը։ Արամ Ա կաթողիկոսն էլ նշեց, որ սփյուռքի նախարարության դերը շատ կարեւոր է։ Որքանո՞վ է ճիշտ այդ նախարարությունը փակելը։
- Մենք պետք է ոչ թե նայենք գերատեսչությունների անուններին, այլ պետք է նայենք գործառույթներին։ Եթե մենք այդ գործառույթները պահում ենք եւ այդ գործառույթները համարում ենք էական, մտցնում ենք արտաքին գործերի նախարարության, հայրենադարության մասով մտցնում ենք միգրացիայի գործակալության մեջ, դա նշանակում է, որ մենք այդ գործառույթը կարեւորում ենք եւ շարունակում ենք իրականացնել։ Բայց հիմա դա ինչ անունով փաթեթավորված կլինի, ընդհանրապես արդեն էական չէ։
- Գյուղատնտեսության նախարարություն ենք ունեցել տարիներ շարունակ, հիմա այն պետք է միացվի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը, սա որքանո՞վ է արդարացված։
- Գյուղատնտեսությունը մեր ընդհանուր տնտեսության մաս է կազմում։ Գյուղատնտեսությունը հնարավոր չէ պատկերացնել ընդհանուր տնտեսությունից առանձին։ Եթե ամբողջական արժեքային շղթան ենք նայում, գյուղատնտեսությունն ունի մատակարարումներ՝ վառելիք, պարարտանյութ եւ այլն, որոնք գյուղատնտեսության ոլորտից դուրս են։ Ունի սպառում, որը արդեն արժեքային շղթայի այլ հատվածում է, օրինակ՝ գյուղմթերքների վերամշակում եւ այլն։ Մենք պետք է գյուղատնտեսությունը նայենք այս ամբողջ շղթայի մեջ, ամբողջ տնտեսության մեջ, որպեսզի հասկանանք աջակցության ո՛ր գործիքներն են ավելի արդյունավետ։ Այդ առումով շատ տրամաբանական է, որ այն պետք է լինի տնտեսության զարգացման նախարարության կազմում։ Վերջիվերջո, մենք խոսում ենք գյուղատնտեսության քաղաքականությունից եւ այդ քաղաքականությունը չի կարող ընդհանուր տնտեսության զարգացման քաղաքականությունից առանձին մշակվել եւ լինել առանձին միավոր։ Հիմա կառավարությունը նախագիծը կներկայացնի Ազգային ժողով, ԱԺ-ն կքննարկի, մենք վերջնական լուծումների կգանք։
- Ըստ այս տրամաբանության՝ կարող ենք ասել, որ նախկինում նախարարությունների քանակը ուռճացված էր սխալ աշխատաոճի պատճառո՞վ եւ կարող էին ավելի ճի՞շտ աշխատել։
- Նախարարությունները նախկինում հաճախ կիսվում էին, որովհետեւ կոալիցիոն նոր գործընկեր էր ավելանում եւ նոր նախարարի, փոխնախարարների աշխատանքի տեղավորելու հարց կար։ Հիմա նմանօրինակ խնդիր չկա։ Մենք կարող ենք ավելի արմատական տարբերակների էլ գնալ։ Բայց հիմա կառավարությունը ընտրել եւ ԱԺ-ին է առաջարկելու այս տարբերակը։ Այսինքն, մենք հիմա խնդիր չունենք մարդկանց գործի տեղավորելու կամ քաղաքական հարցեր լուծելու կառավարության կառուցվածքը հաստատելիս։ Դրա համար մենք կհետեւենք պետական կառավարման արդյունավետության, ինչպես նաև հանրության կողմից մեզ տրվող ծառայությունները ամբողջական եւ որակյալ մատուցելու սկզբունքներին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT