Արդարությունը պահանջում է նրան ու նրա նմաններին կախաղան բարձրացնել, բայց գիլիոտինի պահանջարկը վտանգավոր է

Հայաստանում իշխանությունը միշտ ընկալվել է որպես յուրատեսակ պատժիչ մարմին, քաղաքացիների նկատմամբ բռնություններ կիրառելու կամ կոշտ մեթոդներով ինչ-որ բաներ պարտադրելու գործիք, հետեւաբար՝ քաղաքացիների մեծամասնությունն էլ /անկախ նրանից՝ ենթարկվե՞լ է իշխանությունների պարտադրանքներին, թե ոչ/, իշխանական համակարգն ընկալել է որպես թշնամական կառույց ու փորձել կամ դիմադրել, կամ ինչ-որ կերպ լեզու գտնել՝ «շնից մազ պոկելն էլ ա քյար» սկզբունքով: Համապատասխանաբար էլ՝ հասարակության մի մասի մոտ պատկերացում է ձեւավորվել, թե եթե իշխանությունը չի պատժում, ուրեմն իշխանություն չկա:

Դրա համար էլ ամանորի  նախօրեին Երեւանի մայթերը վերածվել էին բացօթյա շուկաների, դրա համար էլ սիգի որսի արգելման ժամանակահատվածում Երեւանի բոլոր փողոցներում ու բակերում տոննաներով սիգ էր վաճառվում, դրա համար էլ քաղաքը թաղված էր աղբի մեջ, ու աղբի տոպրակները փողոցներում շաղ տվողները դրանից անմիջապես հետո վազում էին համակարգիչների մոտ ու ստատուսներ գրում այն մասին, թե «էս ինչ բարդակ ա, երկրում իշխանություն չկա», եւ այդպես շարունակ: Բա իհարկե, մի կողմից՝ «խի դրա համար ե՞նք հեղափոխություն արել, որ էսօրվա օրով մեզ ազատ չզգանք», մյուս կողմից՝ «իշխանություն չկա, շունը տիրոջը չի ճանաչում, բա եթե իշխանություն ըլներ՝ հըմի դրանց սաղին, Սերժով, Սաշիկով, Քոչարյանով-բանով, սաղին հավքել-տարել էր, թալանածն էլ բաժանել էր ժողովրդին, էս ի՞նչ վիճակ ա»:

Ահա այդպես: Հեղափոխական գիլիոտինն, այսինքն, պիտի աշխատի անխափան եւ առանց ընդմիջումների, որովհետեւ մարդիկ այդպես են պատկերացնում «նորմալ իշխանություն» ասվածը: Ու այս պատկերացումն արդեն քաղաքական դրսեւորումներ է ստանում՝ քաղաքական ու մերձքաղաքական շրջանակներն ահազանգում են, թե իշխանությունները պիտի անհապաղ «անցումային արդարադատություն» իրականացնեն ու բոլոր նախկիններին բանտերը լցնեն՝ նախապես մինչեւ վերջին լուման խլելով նրանց ունեցվածքը, այլապես նրանք ուշքի կգան ու կփորձեն հասնել ռեւանշի:

Զուտ մարդկային արդարության տեսանկյունից այս պահանջը գուցեեւ արդարացված է, բայց խնդիրն այն է, որ արդարությունն ու արդարադատությունը, ցավոք, տարբեր բաներ են: Օրինակ՝ ցանկացած նորմալ մարդու համար հասկանալի է, որ եթե որեւէ մեկը, տասը տարի աղքատ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնելով, մուլտիմիլիոնատեր է դառնում, այդ մարդը պարզապես չի կարող հանցագործ չլինել, ու արդարությունը պահանջում է, որ նրան ու նրա նմաններին պետք է հրապարակավ մի յոթ-ութ անգամ կախաղան բարձրացնել: Իսկ ահա արդարադատությունն ասում է, որ կա անմեղության կանխավարկած, ու եթե անգամ ժողովրդի 99 տոկոսը համոզված է, որ այդ մարդը հանցագործ է, միեւնույն է՝ նրա հանցանքի յուրաքանչյուր դրվագ պիտի հարյուր տոկոսով հիմնավորվի, ու Աստված չանի՝ պարզվի, որ մեղադրող կողմն ինչ-որ փաստաթղթում ինչ-որ տառասխալ է արել կամ բաց է թողել ինչ-որ ընթացակարգ. վերջ, այդ մարդուն պատասխանատվության ենթարկելն անօրինական է: Մարդկային արդարությունն, օրինակ, պահանջում է, որ հանրահայտ Սաշիկը զրկվի ունեցած-չունեցածից ու ընտանիքի կարիքները հոգա բացառապես Աբովյան-Բյուրեղավան երթուղու պազիկը քշելով, իսկ ահա արդարադատությունը պահանջում է փաստերով ապացուցել, որ նրա վիթխարի հարստության աղբյուրը ոչ թե «բացառիկ բիզնես-ջիղն է» /ինչպես պնդում էր Սերժ Սարգսյանը/, այլ կոռուպցիոն սխեմաները:

Տեսականորեն՝ ցանկացած երկրում կարելի է արդարություն հաստատել /անունը դնելով անցումային արդարադատություն ու բանտերը լցնելով բոլոր նրանցով, ում հասարակությունը հանցագործ է համարում/, կարելի է արդարադատություն իրականացնել՝ առաջնորդվելով բացառապես օրենքներով ու հաշվի չառնելով հասարակական կարծիքը, եւ միակ բանը, որ չի կարելի անել՝ այս երկու «մոտեցումների» համատեղումն է: Պրոբլեմն այն է, որ Հայաստանի իշխանությունները կարծես թե փորձում են երկրում արդարադատություն իրականացնել, ու դա ժողովրդի մի զգալի հատվածին դուր չի գալիս: Բայց սա այն ոլորտն է, որտեղ պոպուլիզմն անթույլատրելի է, եւ մեծամասնության պահանջներով առաջնորդվել չի կարելի: Եթե անգամ այդ մեծամասնությունն իշխանությունների նման դիրքորոշումն ընկալի որպես «իշխանության բացակայություն»:

Սա այն հարցն է, որ ավելի լավ է ոչ թե իշխանությունները փոխեն իրենց դիրքորոշումը, այլ հասարակությունը փոխի իր դիրքորոշումը «իշխանություններ» հասկացության նկատմամբ:

Արմեն Բաղդասարյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14483 դիտում

Նոր պաշտոնանկություն ՊԵԿ-ում. վարչապետը որոշում է ստորագրել

Վահագն Խաչատուրյանը ցավակցել է ԱՄՆ նախկին նախագահի ընտանիքին և Միացյալ Նահանգների ժողովրդին

«Միլան»-ը նոր գլխավոր մարզիչ ունի

Էդուարդ Հակոբյանը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանին

Գյումրու «Չոր նավահանգստ»-ը գործիք է, որով զգալու ենք «Խաղաղության խաչմերուկ»-ի արդյունավետությունը. մարզպետ

Առաջին թողարկումը մի քանի ժամից՝ «Ընտանեկան փոդքասթ». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

2025-ը դիմավորելու եմ տաքուկ անկողնում՝ ֆիլմ դիտելով, համեղ ուտեստներ ուտելով. Էվա Խաչատրյան

ՆԳ նախարարը մի խումբ պարեկների սպայական առաջին կոչումներն է հանձնել. տեսանյութ

Հասկացա՝ մենք մեզ չենք ճանաչում, ճիշտ չենք գնահատում. ինչպես է ամփոփում տարին դերասանուհի Նարինե Գրիգորյանը

Կողմ չեմ իներցիոն կառավարմանը, ես կողմ եմ փոփոխություններին, շատ դեպքերում՝ ցավոտ ռեֆորմներին. Շիրակի մարզպետ

Տոնածառ չէինք դնում, այս տարի պատրաստ եմ դիմավորել Ամանորը, երազանք պահել ու շամպայն խմել. Իննա Խոջամիրյան

ՌԴ-ում ապօրինի միգրանտները կամ պետք է լքեն երկիրը, կամ կարգավորեն իրենց իրավական վիճակը

Հայաստան-Իրան սահմանի «Ագարակ» անցակետում վերահսկողությունն իրականացնում է միայն ՀՀ սահմանապահ զորքը. վարչապետ

58-ամյա տղամարդը կասկածվում է 10 տարեկան երեխայի հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար

Այցեր երեխաների և ավագ սերնդի ներկայացուցիչների խնամքի հաստատություններ. ովքեր են միացել ԱՍՀՆ նախաձեռնությանը

Ներդրվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու հերթագրման առցանց ընթացակարգ. ինչպես գրանցվել

«ԻՄ ՔԱՅԼԸ» հիմնադրամն ամփոփել է ամանորյա մեծ վիճակահանությունը. հայտնի են հաղթողները. տեսանյութ

Ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ. ՄԻՊ

Ինչ է լինում, երբ կամովին համաձայնում ես լինել նախկին նախագահների և Կրեմլի տիկնիկը. Սաֆարյանը՝ Կարապետյանին

Խոր ցավով տեղեկացա Կորեայի օդանավակայանի ողբերգական ավիավթարի մասին. վարչապետը ցավակցական հեռագիր է հղել

Օրենքի խախտմամբ օտարված 4 հողամասը կվերադարձվի Եղեգնաձոր համայնքին. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է

Երևանի քաղաքապետարանի մոտ զենքով հարվածել են տղամարդու գլխին, ընկած վիճակում ծեծել, կրակել. կա 2 կալանավորված

Ռուսական կողմը Արշակ Կարապետյանին բռնել է և բաց թողել. մանրամասներ

Տնտեսվարողն առանց հավաստագրի դեղորայք է ներմուծել ՀՀ և իրացրել. նշանակվել է ավելի քան 196 մլն դրամ տույժ

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 30-ին

Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը. ԶԼՄ-ներ

3 տասնամյակ իրար նույն բանում մեղադրած 3 նախկին նախագահները Փաշինյանին մեղադրում են ստելու համար. Սաֆարյան

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում 2024-ին ֆոտոթակարդների նկարահանած լավագույն դրվագները. տեսանյութ

2025-ին մեր աշխատանքը պետք է հանգեցնի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում դրական փոփոխությունների. ՊԵԿ նախագահ

Ֆերգանայից Մոսկվա թռչող ռուսական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Տաշքենդում

4 էլեկտրամոբիլ. Կոնվերս Բանկը Mastercard քարտապանների համար արշավ է մեկնարկել

2024-ի ամփոփումն IDBank-ի հետ․ նորարարություն և կայունություն

Սախալինսկից Նովոսիբիրսկ ուղևորող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել այլ վայրում

Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար դոլար վնասը

Պուտինը Նոր տարվա և Սուրբ Ծննդի տոների կապակցությամբ շնորհավորել է Փաշինյանին և Խաչատուրյանին

Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյայի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով

2025 թվականին Էլեկտրական էներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ

Շիրակի մարզի Փանիկի մշակույթի տունը հիմնանորոգված է. վարչապետ

Նորոգվում են Քոբայրավանքի մատուռների տանիքները, Լոռի բերդ ամրոցի՝ զբոսաշրջիկների սպասարկման կենտրոնը

Հնդկաստանում մեկ շաբաթից ավելի է՝ փորձում են փրկել 200 մետրանոց հորն ընկած 3-ամյա երեխային. տեսանյութ