Փաշինյանը ժառանգել է կոռուպցիայով վարակված երկիր. Human Rights Watch-ի զեկույցը

«Մարտի 1»-ի գործով նախորդ իշխանությունների օրոք իրականացված հետաքննությունը միակողմանի էր, հայտարարում է Human Rights Watch հեղինակավոր կազմակերպությունը այսօր հրապարակած տարեկան զեկույցում` փաստելով, որ այդ հետաքննության արդյունքում դատարանի առջև էին կանգնել միայն ընդդիմադիրները, 52 ցուցարար հայտնվել էր բանտում:

Հայաստանի նոր իշխանությունները վերակենդանացրին այդ հետաքննությունը` մեղադրանքներ ներկայացնելով երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին ու Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Յուրի Խաչատուրովին՝ սահմանադրական կարգը տապալելու համար, արձանագրում է միջազգային կառույցը` միաժամանակ ընդգծելով. - «Նախկինում կատարված անիրավությունները հետաքննելիս իշխանությունները պետք է լիովին հարգեն բոլոր ազատազրկվածների իրավունքները և երաշխավորեն արդարադատության անկախությունը»:

Ամփոփելով անցած տարի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տեղի ունեցած զարգացումները, հեղինակավոր կազմակերպությունը նշում է` ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ` նախագահ Սերժ Սարգսյանի դեմ ապրիլին ու մայիսին մի քանի շաբաթ շարունակված բողոքի ցույցերից հետո: «Սահմանված առավելագույն` երկու ժամկետը նախագահելուց հետո, Սարգսյանը փորձում էր մնալ իշխանության ղեկին` իր կուսակցության աջակցությամբ ստանձնելով վարչապետի պաշտոնը», - հիշեցնում է Human Rights Watch-ը, ընդգծելով` Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Փաշինյանը ժառանգեց մի երկիր, որն ընկղմված էր կոռուպցիայի և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների մեջ, գրում է Ազատությունը:

«Փաշինյանը ժառանգել է կոռուպցիայով վարակված, մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ գրանցած երկիր», - նշված է զեկույցում: Իրավապաշտպանները հիշեցնում են՝ Հայաստանում առկա էին իրավապահների կողմից գործադրված բռնություններ, ընտանեկան բռնության բազմաթիվ դեպքեր, բռնություններ եւ խտրականություն միասեռականների նկատմամբ:

«Հայաստանյան նախորդ ընտրությունները մթագնվել էին ընտրակաշառքի, քաղծառայողների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների հանդեպ ճնշումներով, ինչը դարձել էր գարնանը սկսված բողոքի ցույցերի պատճառներից մեկը», - նշում է զեկույցը, շարունակելով` սեպտեմբերին` իշխանափոխությունից հետո արդեն, Փաշինյանի կառավարության առաջարկությամբ խորհրդարանը օրենսդրական փոփոխություններ ընդունեց, որոնցով ընտրությունների ժամանակ կաշառք առաջարկելու և վերցնելու համար սահմանվում է քրեական պատիժ` մինչև վեց տարվա ազատազրկմամբ: «Դեկտեմբերին անցկացված ընտրությունները, միջազգային դիտորդների գնահատականով, վայելում էին հասարակության լայն վստահությունն ու զերծ էին նախորդ ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումներից, այդ թվում՝ ընտրակաշառքից ու ընտրողների վրա ճնշումներից», - ընդգծում է Human Rights Watch-ը:

«Ազատ ու արդար քվեարկությունը առաջին, կարևոր քայլն է Հայաստանի նոր իշխանությունների համար, սակայն սա միայն սկիզբն է», - հայտարարել է Human Rights Watch-ի ներկայացուցիչ Գիորգի Գոգիան՝ շեշտելով․ «Իշխանությունները պետք է իրենց տրված մանդատն օգտագործեն և բարեփոխումներ արձանագրեն՝ մարդու իրավունքների հետ կապված խնդիրները լուծելու համար, որոնց դեմ մարդիկ փողոց էին դուրս եկել»:

Հեղինակավոր կազմակերպությունը նշում է նաև` Հայաստանի նախորդ իշխանությունները հայտնի էին խաղաղ ցույցերը անհամաչափ ուժի գործադրմամբ ցրելու փորձառությամբ, և որոշ դեպքերում այդ բռնաճնշումների հետևանքով ցուցարարներն ու լրագրողները լուրջ վնասվածքներ էին ստանում: «Ապրիլին ու մայիսին ևս ցույցերը մեծամասամբ խաղաղ էին, սակայն պարբերաբար արձանագրվում էին բախումներ ոստիկանության ու ցուցարարների միջև», - հիշեցնում է զեկույցը` առանձնացնելով ապրիլի 16-ի իրադարձությունները, երբ ոստիկանությունը, ըստ հաղորդումների, գործի էր դրել լուսաձայնային նռնակներ` մարմնական վնասվածքներ հասցնելով 46 մարդու:

Քննադատելով նախորդ իշխանություններին՝ Human Rights Watch-ը միաժամանակ գովասանքի խոսքեր է հնչեցնում նոր իշխանությունների հասցեին՝ իրավապահների կողմից կիրառված բռնությունների` տարիներ շարունակ սառեցված գործերն ավարտին հասցնելու, մեղավորներին պատժելու համար:

«Հունիսին իշխանությունները մեղադրանք առաջադրեցին ոստիկաններից մեկին, ով անցնում էր դատարանի նկուղում «Սասնա ծռերի» նկատմամբ բռնություն կիրառելու գործով», - փաստում է իրավապաշտպան կառույցը:

Խրախուսելով նոր իշխանություններին` զեկույցը միաժամանակ փաստում է, որ Փաշինյանի կառավարությունը դեռ անելիք ունի, օրինակ, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանելու, հավասար պայմաններ ապահովելու հարցում: «Գործող օրենսդրությունը թույլատրում է հոգեկան և մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց անգործունակ ճանաչելու եղանակով իրավաբանական կարողությունից զրկելու հնարավորություն, ինչի արդյունքում նրանք կարող են անորոշ ժամկետով պահվել բուժհիմնարկներում», - փաստում է Human Rights Watch-ը:

Իշխանությունները շարունակում են իրագործել մինչև 2025 թվականը լիովին ներառական կրթության անցնելու իրենց պարտավորությունը, ինչը թույլ կտա, որ հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաները համատեղ կրթություն ստանան՝ մեկ հարկի տակ: Չնայած որոշակի առաջընթացին՝ հաշմանդամություն ունեցող երեխաները շարունակում են բախվել խտրականության և վիրավորական վերաբերմունքի, նրանց համար ոչ միշտ են դպրոցներում ապահովվում այլ երեխաների հետ հավասար հիմքի վրա ուսումնառության հնարավորություն ընձեռող ողջամիտ պայմաններ, արձանագրում է Human Rights Watch-ը:

Հարեւան Ադրբեջանում, ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, «մարդու իրավունքների հետ կապված սարսափելի իրավիճակը 2018-ին չի բարելավել», Թուրքիայում Ռեջեփ Էրդողանն իր ձեռքում է կենտրոնացրել ամբողջ իշխանությունը, իսկ Իրանում շարունակվել են իշխանության դեմ բողոքող քաղաքացիների ձերբակալություններն ու սպանությունները: Ռուսաստանում իշխանություններն ուժեղացրել են ճնշումը քաղաքական ընդդիմության նկատմաբ, իսկ Եվրամիությունը կանգնել է նոր խնդրի առաջ.

«Լեհաստանն ու Հունգարիան, իմ կարծիքով, Եվրամիության ներսում ժողովրդավար սկզբունքների համար երկու հիմնական սպառնալիքն են», - Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթի խոսքով, պաշտպանելով մարդու իրավունքներն իր սահմաններից դուրս, Եվրամիությունը չի ակնկալել, որ լուրջ խնդիրներ կունենա նաեւ իր ներսում, ուստի, որեւէ մեխանիզմներ դրա համար չի նախատեսել:

Այս տարվա զեկուցում ամենակոշտ քննադատությանն արժանացել է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտը, միջազգային կազմակերպությունը նշում է` ընտանեկան բռնությունը շարունակում է մնալ լուրջ խնդիր Հայաստանում: Ոստիկանության համաձայն՝ 2018 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում արձանագրվել է կանանց նկատմամբ բռնության 864 դեպք, որոնցից 223` ընտանիքներում: Ընդ որում, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները կարծում են, որ ընտանեկան բռնությունների բազմաթիվ դեպքեր իրականում լռության են մատնվում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10084 դիտում

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել