Երևան
12 °C
Պարալլելս Ֆիլմպրոդաքշն ընկերություն
18 հունվարի 2018թ․
Երևան ՀՀ Վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին
Հարգելի պարոն Փաշինյան, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից Հայ-Բուլղար-Գերմանական «Տատիկիս վարսերը» կինոնախագծի դեմ անօրինականությունների շղթայի մասին բազմաթիվ հայտարարություններ են հնչել: Դրանք հրապարակվել են մամուլում, այդ թվում միջազգային պարբերականներում, եղել են պարզաբանումներ, հարցազրույցներ։ Այդ պատճառով ես չեմ անդրադառնա խնդրի ծագմանը և պատճառներին։
2018թ-ի դեկտեմբերի 18-ին, մեր երկար և հետևողական պայքարի արդյունքում, մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի կողմից հրավիրվեց միջգերատեսչական հանձնաժողով, որը քննարկեց պետական հանձնաժողովի կողմից մեր կինոնախագծի ֆինանսավորման ընդհատման հարցը և հանգեց եզրակացության, որ մերժելու հիմք հանդիսացած կանոնակարգի կետը չէր կարող կիրառվել կինոնախագծի վրա։
Նախարարի պաշտոնակատարը, այդպիսով, ընդունեց կինոնախագծի հանդեպ թույլ տված անօրինականության փաստը և հրահանգեց ազգային կինոկենտրոնին՝ վերսկսել ֆիլմի արտադրության աջակցությունը։ Սակայն կինոյի ստորին օղակի «կառավարիչները», մինչ օրս ստուգում են փաստաթղթեր, պետական կառույցներին ոչ հարիր, սադրիչ նամակներ են հղում միջազգային ներդրողներին, անում են առավելագույնը ֆիլմը կասեցնելու, նախագիծը տապալելու նպատակով։
Ֆիլմի դեմ իրականացրած անօրինականությունների պատճառով․
1) խաթարվել է ֆիլմի արտադրական պլանը, 2) չեղարկվել են հայաստանյան և միջազգային թիմի հետ պայմանագրերը, 3) դադարեցվել են հայաստանյան և բուլղարական նկարահանումները, 4) հետաձգվել են Գերմանիայում պլանավորված հետարտադրական աշխատանքները, 5) սառեցվել են արտասահմանյան ներդրումները, 6) արտադրող ընկերությանը հասցվել է խոշոր չափի ֆինանսական վնաս, 7) արտադրող ընկերության գործարար վարկին՝ անվերականգնելի բարոյական վնաս, 8) կուտակվել են պարտքեր, այդ թվում՝ ՀՀ հարկային մարմիններին։
Այս ամենը կատարվել է կառավարության կողմից, որը իշխանության է եկել ժողովրդական լայն զանգվածների բուռն աջակցության շնորհիվ, խոստանալով անհատի, քաղաքացու արարելու իրավունքի պաշտպանություն, տնտեսության մեջ հավասար մրցակցային պայմանների ապահովում, օրենքի գերակայություն, ներդրումների խթանում։
Նշված դրույթների ճիշտ հակառակ կիրառումն է, որ մեր կինոընկերությունը, չինովնիկական «բեսպրեդելի» ողջ ցինիզմով համեմված, կրել ու կրում է նոր Հայաստանում: Պատճառը մեկն է՝ Հայաստանում կինոյի կառավարման անարդյունավետ, մաշված մոդելի դեմ իմ կոշտ ու փաստարկված պայքարը։ Մոդել, որ ձևավորվել է նախորդ տասնամյակների ընթացքում և որի գործունեության արդյունքը այսօրվա հայկական կինոարտադրության մռայլ, միջազգային կինոինդուստրիայից մեկուսացված պատկերն է։ Հարգելի պարոն վարչապետ, ես թերահավատ եմ, որ այս նամակով «Տատիկիս Վարսերը» ֆիլմի խնդիրները կարգավորվելու են։
Իրատեսությունը ստիպում է արձանագրել, որ Հայաստանում գործադիր իշխանության ուղղահայացը չի աշխատում և ստորին օղակները, ինչպես մեր ֆիլմի դեպքում, հաճախ արգելափակում են վերադաս մարմնի հրահանգները։ Այդ պատճառով ես, իմ գործընկերները, մեր թիմն ու համախոհները ավելի շատ ապավինում ենք Հայաստանի հանրության, ՀՀ օրենսդիր, դատական իշխանությունների, զանգվածային լրատվամիջոցների աջակցությանը։
Մենք հրապարակային աննախադեպ քայլեր ենք իրականացնելու, որովհետև, այո, սա նոր Հայաստանն է, որտեղ էականը հասարակության, ոչ թե չինովնիկների կամքն է, որոնց ցանկություններից անկախ, մենք վերականգնելու ենք օրինականությունը, իրագործելու ենք ֆիլմ անելու մեր իրավունքը։ Ես գրում եմ այս նամակը, որովհետև ցանկանում եմ Ձեր՝ ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի ուշադրությունը հրավիրել կինոյի պետական կառավարման մոդելի բարեփոխման հրատապ անհրաժեշտության վրա։
Կինոյի կառավարումը միևնույն գործառույթներն ունեցող մշակույթի նախարարության, զանազան ՊՈԱԿ-ների, ՀԿ-ների, այլ կառույցների միջոցով իրականացնելու արատավոր մեխանիզմը սպառել է իրեն և դրա փոխարեն անհրաժեշտ է․
Ա․) ստեղծել կառավարությանն առընթեր մեկ պետական մասնագիտական կառույց՝ կինոյի ազգային գործակալություն կամ կոմիտե։
Բ) Կենտրոնացնել կինոյին տրվող պետական միջոցները այդ կառույցում:
Գ) Ազատվել տասնամյակներով կինոյի կառավարման ոլորտը ուզուրպացրած չինովնիկական ահռելի բանակից, որի պահպանման վրա պետական բյուջեից ավելի շատ գումարներ են ծախսվում, քան բուն գործառույթի՝ ֆիլմերի ստեղծման համար։
Դ) Վերացնել կինոյի կառավարման արատավոր փակ շրջանակը, որը ծառայել և ծառայում է խիստ որոշակի և շատ սահմանափակ թվով անձանց շահերի սպասարկմանը։
Այսպիսով, կառավարությունը կինոարտադրությանը հնարավորություն կտա կրկնել այն դրական փորձը, որն առկա է նախկին խորհրդային և Արևելյան Եվրոպայի բազմաթիվ երկրներում, ինչի շնորհիվ այդ երկրները կինոյի ոլորտում նախանձելի առաջընթաց են գրանցել։ Սրա վրա է, որ ես ցանկանում եմ հրավիրել Ձեր ուշադրությունը։
Պատրաստ եմ հանդիպել Ձեզ, ներկայացնել առաջադեմ երկրների կինոյի կառավարարման փորձը, իսկ կառույցը, որ ես ներկայացնում եմ, պատրաստ է աջակցել կառավարությանը կինոյի բարեփոխման հարցում՝ մանրակրկիտ տեղեկատվությամբ և մասնագիտական խորհրդատվությամբ, եթե կառավարության հռչակած պետական կառավարման արդյունավետության բարձրացման ծրագիրը գեղեցիկ խոսքեր չեն, այլ նպատակ։
Հարգանքով՝ Հովհաննես Գալստյան Կինոռեժիսոր, պրոդյուսեր Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա նախաձեռնություն
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT