Երևան
12 °C
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում թեժ քննարկել են ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի հունվարի 30-ին հայտնած աղմկոտ կարծիքը: Փոխնախարարը Հարկային օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկման ժամանակ, մասնավորապես, հայտարարել է. «Այսօր եթե մենք փաստաբանական ծառայություններն ազատենք ավելացված արժեքի հարկից կամ նրանց համար սահմանենք ցածր հարկային բեռ, բոլորն են օգտվելու այդ հարկային բեռից, բոլոր շահառուները, այդ թվում, կներեք բառիս համար, նաեւ հանցագործները։ Հիմա հարց է ծագում՝ մենք ազգովի պետք է սուբսիդավորե՞նք այդ հանցագործներին»:
Նրա այս խոսքերն այնքան են զայրացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որ փոխնախարարի կարծիքը քննարկվել է մի քանի պատգամավորների կողմից: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ փակ քննարկման ժամանակ պատգամավորներից մեկը հայտարարել է, որ ապշած է: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ պատգամավորներից մեկն էլ առաջարկել է քննարկել եւ հասկանալ, թե փոխնախարարի այս կարծիքի շուրջ ինչ միասնական դիրքորոշում պետք է հայտնեն, քանի որ լրագրողները սկսելու են աջ ու ձախ հարցեր տալ: Այս կարծիքը փակ քննարկման ժամանակ հայտնել է Արուսյակ Ջուլհակյանը: Նա միաժամանակ փոխնախարարի հայտարարութունը համարել է հակասահմանադրական:
Արուսյակ Ջհուլակյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով քննարկմանն ասաց, որ փոխնախարարի հայտարարությունը խմբակցության նիստում չի քննարկվել, բայց եւ նշեց, որ փոխնախարարի ձեւակերպումները համարում է անընդունելի: «Ես անձամբ գնահատում եմ վատ եւ անընդունելի, բայց ես չէի ասի, որ այդ թեմայով խմբակցությունում քննարկում է եղել: Ես չեմ կարող ասել, թե որոնք են լինելու հետագա գործողությունները: Ամեն դեպքում այս հարցը դեռ կքննարկվի: Այլ մեկնաբանություն չեմ ուզում տալ»:
Պատգամավորներից Հովհաննես Հովհաննիսյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ հարցին անդրադարձել են մի քանի պատգամավորներով:
«Երեկ եմ տեսել հայտարարությունը, դեռ չեմ հասցրել խորանալ: Մի մասն ասում է, որ ոչ նորմալ ձեւակերպում է տվել, այդ միտքը չի ունեցել: Երեկ մենք խմբակցությունով՝ մի քանի հոգով քննարկել ենք, հիմա փորձում ենք հասկանալ՝ ինչ է նկատի ունեցել, որ ռեակցիա կարողանամ տալ»,- ասաց Հովհաննիսյանը:
Մեզ հայտնի դարձավ, որ Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարել է, թե իրենք պարտավոր չեն կառավարության անդամների ասած անհեթեթ մտքերը ծածկել, կամ պետք է լռեն կամ քննադատեն, ինքը քննադատության կողմնակից է:
«Հայկական ժամանակ»-ը Հովհաննես Հովհաննիսյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ արդյո՞ք անձամբ ինքն այդ քննարկման ժամանակ ասել է, որ պետք է քննադատել նման հայտարարություները եւ պարտավոր չեն կառավարության անդամի անհեթեթ մտքերը ծածկել, Հովհաննիսյանը նկատեց. «Ներքին խոսակցության մեջ նման բան ասվել է, բայց ես միշտ էլ ասել եմ, որ օրենսդիրը պետք է հակակշռի գործադիրին: Այսինքն՝ եթե տեսնում է, որ գործադիրը որեւէ բան այն չի անում, օրենսդիրը պարտավոր չի լռել»:
Այնուհանդերձ նկատենք, որ խորհրդարանական մեծամասնության ներսում ցանկություն կա չլռել եւ բարձրաձայնել գործադիրի անդամների թերությունների եւ «սայթակումների» մասին: Սակայն փաստ է, որ այդ մասին բարձրաձայնելու մշակույթը դեռ չի ձեւավորվել Հայաստանի քաղաքական գործիչների շրջանում:
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ Փաստաբանական ծառայությունների հարկման համակարգին առնչվող հարցի քննարկման ժամանակ իր հնչեցրած միտքը պետք է ընկալել այլ տրամաբանության մեջ, եւ ոչ թե ընդհանուր մտքից կտրված մեկնաբանություններ կատարել:
«Շատ կարեւոր է նաեւ այն, թե ովքեր են օգտվում փաստաբանական ծառայություններից, այսինքն՝ թե ովքեր են ցածր հարկային բեռի շահառուները: Այս առումով, եթե, օրինակ, փաստաբանական ծառայություններից օգտվում է ինչպես այն քաղաքացին, որի օրինական շահերն ու իրավունքները կոպտորեն ոտնահարվել են, այնպես էլ հնարավոր հանցագործություն կատարած քաղաքացին, ապա ինչ հիմնավորմամբ պետք է պետությունը սուբսիդավորի ենթադրյալ հանցագործի կողմից իր պաշտպանության վրա կատարվող ծախսերի մի մասը»:
Ըստ Արման Պողոսյանի՝ ցածր հարկային բեռի կիրառությունը որեւէ հիմնավորում չունի, քանի որ սոցիալական պետությունում պետք է իրականացնել ճիշտ հակառակ քաղաքականությունը. պետք է հասարակության վճարունակ խմբերին լիարժեք հարկել, կուտակել անհրաժեշտ չափի բյուջետային միջոցներ եւ պետության վերաբաշխիչ գործառույթի ներքո դրանք ծախսել հանրօգուտ նպատակներով, այդ թվում, օրինակ, հանրային պաշտպանի ինստիտուտի զարգացման նպատակով՝ դրանով իսկ փաստաբանական ծառայությունները ավելի մատչելի դարձնելով հասարակության ոչ վճարունակ խմբերի համար:
Այսինքն՝ փոքրամասնության շահը պետք է ստորադասվի մեծամասնության շահին: Ինչ վերաբերում է քննարկման ընթացքում հնչած «հանցագործ» եզրույթի կիրառությանը, ապա, Պողոսյանի խոսքով, հարցն անհրաժեշտ է դիտարկել ոչ թե իրավական տերմինաբանությամբ, այլ որպես ծառայության շահառու:
«Բերված օրինակով ընդամենը նպատակ է դրվել քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե որտեղից պետք է հավաքագրվեն եւ ինչ առաջնահերթություններով պետք է ծախսվեն հանրային միջոցները, որպեսզի բնակչության սոցիալապես անապահով եւ խոցելի խմբերը առավելագույնս պաշտպանված լինեն»,- եզրափակեց Արման Պողոսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել
Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին
Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է
«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է
Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ
Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ
1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ
«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա
ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT