Գիտաշխատողներին զայրացրած որոշումը կարող է կասեցվել, իսկ նրանք չեղարկեն բողոքի ցույցը

ՀՀ կառավարության՝ դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշումը, որն ալեկոծել է գիտական հանրությանը, այդ տեսքով կարծես թե չի գործի: Փաստաթղթով, ինչպես հայտնի է, նախատեսվում է գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման նոր ձեւ: Այսինքն՝ գիտական հիմնարկներին տրամադրվող որոշակի կայուն ֆինանսավորումը փոխարինել դրամաշնորհով, որը կհատկացվի մրցութային կարգով: Որոշումը վերաբերում է միայն հիմնադրամներին, իսկ պետական ոչ առեւտրային կազմակերպություններին (ՊՈԱԿ) չի առնչվում:

Հայաստանյան մի շարք խոշոր պետական բուհեր ունեն հիմնադրամի կարգավիճակ: Որոշման դեմ ըմբոստացան հատկապես Երեւանի պետական համալսարանի ղեկավարությունն ու գիտաշխատողները՝ մասնավորապես հայտարարելով, որ դա կվնասի գիտությանը, իսկ բացի այդ կհանգեցնի սոցիալական խնդիրների՝ գործազուրկ դարձնելով հարյուրավոր գիտաշխատողների: Նրանք նույնիսկ ծրագրել են, որ առաջիկա հինգշաբթի բողոքի ցույց են անցկացնելու կառավարության շենքի մոտ: Բայց եւ չեն բացառում, որ դրա անհրաժեշտությունն այլեւս չլինի, որովհետեւ, ըստ որոշ տեղեկությունների, խնդրո առարկա որոշումը չեղարկվելու է:

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, պատասխանելով մեր հարցմանը, ասաց, որ փաստաթուղթը չեղարկելու հավանականության մասին տեղեկություն ինքը չունի: Բայց կրթության եւ գիտության գերատեսչությունը դիմել է ֆինանսների նախարարություն՝ առաջարկելով միառժամանակ կասեցնել ընդունված որոշման կիրարկումը, մինչեւ որ մշակվեն համապատասխան կարգեր, հիմնարկները բավարար չափով իրազեկվեն, անցկացվեն հանրային քննարկումներ եւ այլն (կառավարության N 1515-Ն որոշումը մշակել ու գործադիրի հաստատմանն էր ներկայացրել ֆինանսների նախարարությունը): «Ինտենսիվ աշխատում ենք այս ուղղությամբ եւ կփորձենք այնպիսի լուծում տալ, որ հիմնարկները չտուժեն»,- ասաց Սամվել Հարությունյանը:

Կառավարության N 1515-Ն որոշումն, ի դեպ, նրա համար անակնկալ է եղել: «Կառավարության որոշումը, որն ընդունվեց դեկտեմբերի 27-ին, անկեղծ ասած, ինձ համար անակնկալ էր, որովհետեւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ մենք պայմանավորվել էինք լրիվ ուրիշ բան: Նախարարի հրամանով հոկտեմբերին մենք ստեղծել էինք հանձնաժողով, որը պետք է զբաղվեր ռեյտինգային ֆինանսավորման հիմնական սկզբունքների մշակմամբ: Այդ հանձնաժողովի նախագահը ես եմ, անդամների կազմում է գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը եւ բազմաթիվ այլ մարդիկ, որոնք այս գործից հասկանում են: Հանձնաժողովը մի քանի նիստեր արդեն արել է: Պետք է աշխատեր, մշակած չափանիշները հասարակական քննարկումների փուլ անցնեին, ինչից հետո ամռանը կառավարության որոշումով պետք է հաստատվեր եւ արդեն հաջորդ տարվա՝ 2020 թվականի ֆինանսավորումը լինելու էր խիստ ռեյտինգային, եւ հիմնարկները պիտի ֆինանսավորվեին ըստ փաստացի աշխատանքի: Ավելի վաղ՝ 2012 թվականին բալային համակարգ էինք մշակել, որը հիմա էինք ուզում ներդնել, որովհետեւ 2012 թվականին ինչ-ինչ պատճառերով այդ ռեյտինգային ֆինանսավորման առաջարկը չանցավ: Իշխանափոխությունից հետո տեսանք, որ նոր իշխանությունների հետ կարելի է իրագործել դա, որովհետեւ ցանկությունը նաեւ նրանց կողմից երեւաց, որ պետք է խիստ ռեյտինգայինի անցնել բոլոր հիմնարկներում, այդ թվում ՊՈԱԿ-ներում, ու մենք դա ձեռնարկեցինք: Բայց դեկտեմբերի 27-ին կառվարության որոշում է ընդունվում, որ պետք է հիմնարկները ֆինանսավորվեն մրցութային ձեւով»,- ասաց Գիտության պետական կոմիտեի նախագահը:

Նա նկատեց, որ ԿԳ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի առաջարկած ռեյտինգային ֆինանսավորման տարբերակը ենթադրում էր մրցույթի անցկացում հասկանալի ու չափելի միավորներով: «Իսկ ամսի 27-ի որոշումով մրցույթը պետք է արվի մեկ այլ՝ կառավարության 2003 թվականի համապատասխան որոշմամբ, որով չափորոշիչներ են հաստատված հիմնադրամներին մրցույթով անցկացնելու համար: Այդ չափորոշիչները գիտական հիմնարկների համար այնքան էլ ընդունելի չեն: Բոլոր հիմնարկները նույնը չեն, որ բոլորին նույն ձեւով վերաբերվենք»,- նկատեց Սամվել Հարությունյանը:

Նոր որոշումը ֆինանսաների նախարարությունում քննարկվել է գիտության պետական կոմիտեի ներկայացուցչի մասնակցությամբ: Նա բացասական կարծիք է հայտնել: Բայց դրանից հետո փաստաթուղթը չի ուղարկվել կոմիտե՝ պաշտոնական կարծիքի: «Մենք ունենք գիտության ոլորտի լիազորությունների վերաբաշխման խնդիր, որի մասին բազմիցս ես ասել եմ տարբեր հարթակներում: Այսօր չորս կառույց կա, որը զբաղվում է գիտության խնդիրներով՝ գիտութան կոմիտեն, ԿԳ նախարարությունը, տնտեսական զարգացման նախարարությունը եւ ազգային ակադեմիան: Կոնկրետ որեւէ մեկի վրա լիարժեք լիազորություն դրված չէ, որ դու պատասխանատու ես ամբողջ գիտության համար: Իրենք էլ այդ փաստաթղթերը շատ հաճախ չեն իմանում՝ ում ուղարկել: Եթե մեզ ուղարկեին, ես միարժեք կգրեի, որ ժամանակավրեպ է, այդպիսի որոշում չի կարելի կայացնել, որովհետեւ ոչ բոլոր հիմնադրամներն են նույն ձեւի, գիտական հիմնարկները այլ կատեգորիայի հիմնարկներ են, եւ այդ փոփոխությունները գիտական հիմնադրամների համար անմիջապես կիրառել հնարավոր չէ, ժամանակ է պետք դրա համար, հարկավոր են հստակ չափանիշներ եւ այլն եւ այլն»,- փաստեց Գիտպետկոմի նախագահը:

«Ես ու նախարար Հարությունյանը խնդրի լուծման մի քանի տարբերակներ ենք առաջարկել: Մենք առաջարկում ենք՝ եկեք ժամանակ տանք հիմնարկներին, մշակվեն ռեյտինգային ֆինանսավորման կարգերը: Մենք դա կհաստատենք կառավարության որոշումով, հետո կանցնենք խիստ մրցութային ռեյտինգային ֆինանսավորման, ամեն ինչ կգա, իր տեղը կըկնի»,- շարունակեց Սամվել Հարությունյանը՝ հաստատելով, որ այս դեպքում եւս փոփոխությունները կարող են կյանքի կոչվել 2020 թվականից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2838 դիտում

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան