Երևան
12 °C
2019 թվականի փետրվարի 2-ին Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով 2 տարի ազատազրկման դատապարտված Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն Արցախի ոստիկանության քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել:
Հուսեյնզադեն մեղադրվում էր այն բանի համար, որ հանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 157-րդ մոտոհրաձգային բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող, 2017 թվականի փետրվարի 1-ին, ժամը 15.00-ի սահմաններում, առանց պատշաճ թույլտվության Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղությամբ ապօրինի հատել էր Արցախի Հանրապետության զինված ուժերի կողմից պահպանվող պետական սահմանը, մտել մարտական դիրքի խրամուղի, որից հետո ձերբակալվել էր` պետական սահմանի հսկողությունն իրականացնող ստորաբաժանման ծառայողների կողմից:
Ըստ տեղեկությունների` Հուսեյնզադեն 3-րդ երկիր պետք է տեղափոխվի:
«Մենք չենք կարող մարդուն բանտում պահել, իրավունքները ոտնահարել, միայն նրա համար, որ ինքն ադրբեջանցի է»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
- Պարոն Բաբայան, ճի՞շտ է, որ օրերս ազատ արձակված ադրբեջանցի զինծառայող Հուսեյնզադեն 3-րդ երկիր է տեղափոխվելու:
- Այդ տղան որեւէ ահաբեկչական գործողություն, մարդասպանություն կամ ծանր հանցագործություն չի կատարել: Ի սկզբանե էլ հայտարարել է, որ չի ուզում վերադառնալ Ադրբեջան: Ի վերջո մենք քաղաքակիրթ պետություն ենք եւ նացիզմով առաջնորդվելը մերը չէ: Նացիզմը, որպես ատելություն, որպես բարբարոսության մի ձեւ քայքայում է ոչ միայն հոգին, այլ նաեւ պետությունը: Հետեւաբար նա իր համապատասխան ժամկետը Արցախի բանտում անցկացնելուց հետո ազատ է արձակվել: Նման դեպքերում, ինչպես միջազգային պրակտիկան է եւ ընդունված ձեւն է, այդ մարդիկ գնում են երրորդ երկիր: Այսպիսի նախադեպներ եղել են: Մենք չենք կարող մարդուն բանտում պահել, իրավունքները ոտնահարել միայն նրա համար, որ ինքն ադրբեջանցի է:
Այդ Ադրբեջանն է ֆաշիստ, նացիստ, պիտի հավասարվենք իրե՞նց: Դա՞ է մեր առավելությունը: Ընդհակառակը, մեր ուժը նրա մեջ է, որ մենք ատելությամբ լցված չենք: Իսկ ատելությունը հակառակորդին թույլ չի տալիս օբյեկտիվորեն դիտարկել իրավիճակը: Ադրբեջանը բնական է, որեւէ ձեւով չի հասկանալու այսպիսի գործողությունները: Նրանք նույնիսկ այսօրվա դրությամբ պահում են մեր հայ քաղաքացիներին, չնայած իրավունք չունեն, միջազգային իրավունքներին դեմ է: Ադրբեջանը միայն ուզում է այդ մարդկանց շանտաժի ձեւով փոխարինել այն ահաբեկիչների հետ, ովքեր Արցախում այս պահի դրությամբ իրենց պատիժն են կրում:
- Հուսեյնզադեն գո՞հ էր: Արցախում նրան նորմա՞լ են վերաբերվել:
- Այո, անկախ ամեն ինչից կան օրենքներ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն էլ էր պարբերաբար այցելում:
- Ո՞ր երկիր է տեղափոխվել նա:
- Դա փակ է: Այդպիսի տեղեկությունը չեն ասում՝ նրանց անվտանգության խնդիրներից ելնելով: Որովհետեւ այդ մարդիկ հալածանքների են ենթարկվել Ադրբեջանում եւ եթե իմանան՝ որտեղ են, նրանց կարող են առեւանգել, սպանել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի հաջողված պատմություններ Լոռիից. մշտադիտարկում
Հայտնի է՝ երբ կկայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը
Անհայտ անձը կրակ է բացել Ֆլորիդայի համալսարանական շենքում․ կան վիրավորներ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը
Նորակերտի դպրոցում չհաշվառված զինամթերք է հայտնաբերվել
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից
Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը
Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին
Կառավարությունը հաստատել է բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի ԱԳ նախարարին
Պետք է պարզել՝ սա ՀԸ-ների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների. կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ
Ինչ КГБ, հո Բելառուսում չե՞նք, մենք ստացել ենք 14 մանդատ և ծառայեցնելու ենք մեր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան
Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար. Սուքիասյան
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
ՊԵԿ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը
Ե՞րբ կմեկնարկի ամառային զորակոչը
«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հրաչյա Զաքոյանը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր. Կառավարությունը հաստատեց թեկնածությունը
Կայուն և համապարփակ խաղաղության հաստատումը հրամայական է. Բրյուսելում ԱԽ քարտուղարը հանդիպել է Ռալֆ Մորոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՆԳՆ ՓԾ տնօրենը Սյունիքում խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ
Ավարտվել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը. ի՞նչ ընդգծումներ են արել կողմերը
5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է
Միջպետական հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է
Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին
Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու նոր պատերազմ չի լինելու, մոռացե՛ք այդ մասին. վարչապետ
Ղարաբաղյան շարժումը շարունակելու ամեն փորձ կործանարար է, այն եղել է անկախությունը թույլ չտալու համար. վարչապետ
Ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք եղել, քաղաքական դինոզավր․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Թմրամոլության պես է՝ շատ կարճ, հաճելի, հետո պարզվում է՝ քաղաքական բոմժ ես կամ խեղկատակ. Սիմոնյանը՝ Վարդանյանին
Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի և Բելառուսի միջև սահմանը արդեն կարող են հատել նաև ցամաքային տրանսպորտով
Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն դրամի խոշոր չափերով վնասը
Չեք ուզում ունենանք սահման, որ հեշտ լինի մեզ տարբեր պետությունների տակ պառկեցնելը. Թորոսյանը՝ ընդդիմությանը
Բայրամովն Անթալիայում Միրզոյանի հետ հանդիպումը բավական օգտակար է համարել
Գրիգորյանն ու Ալիշերովը քննարկել են 2024-ին մակրոտնտեսական ոլորտում ԵԱՏՄ երկրների արձանագրած ցուցանիշները
Ռազմական ուժ չպետք է կիրառվի, Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին՝ հասնելու խաղաղության. Ռավանչի
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT