Երևան
12 °C
Այս օրերին ավարտվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների բուհերի հոգաբարձուների խորհուրդների ձեւավորումը։
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի պնդմամբ՝ բուհերի հոգաբարձուների խորհուրդներն 99 տոկոսով ապաքաղաքականցված են եւ լուծվել է այս կառույցների ինքնավարության բարձրացման խնդիրը։ Նախարարը նման կարծիք հայտնեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Վարդան Ուռուտյանի ընտրության արդյունքները հաստատելու վերաբերյալ հարցը զեկուցելուց հետո։ Ուռուտյանի ընտրությունը հաստատվեց։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ, ընդհանրապես, բուհերի ինքնավարության հարցը շատ կարեւոր է, եւ դա եղել է կառավարության քաղաքական գործունեության ուղեգիծը․
«Հիմա հնչում են մեղադրանքներ, որ բուհերում որեւէ բան չի փոխվել, այսօր էլ շարունակվում են նախկին իրողությունները։ Մենք պիտի արձանագրենք, որ կառավարությունը բուհական իրավիճակին չմիջամտելու ռազմավարություն ունի, հետեւաբար այսօր ուղղակի եւ օրենքով չնախատեսված միջամտությունների տրամաբանությունից մեզ դուրս ենք դնում»,-նշեց Փաշինյանը՝ դասախոսական կազմին եւ ուսանողներին կոչ անելով առավել կառուցողական ակտիվություն ցուցաբերել՝ ավելի շատ համագործակցելու եւ նոր բովանդակություն ստեղծելու հարցի շուրջ։
Վարչապետն ասաց, որ Ագրարային համալսարանի հետ մեծ հույսեր կան, որովհետեւ այս ուղղությամբ հաջողությունը կամ անհաջողությունը կանխորոշելու է այդ ուղղությամբ հետագա զարգացումը։
Փաշինյանը նկատեց, որ բուհերում տարիներ շարունակ կառույցներ են եղել, որոնց նպատակը եղել է ուսանողներին եւ բուհական համակարգը իշխանության համար վերահսկելի դարձնելը․
«Եթե այդ օղակները գործում են մինչ օրս, ապա հարց է ծագում՝ եթե մենք դրա կարիքը չունենք, ապա նրանք ո՞ւմ համար են ուզում վերահսկելի դարձնել ուսանողներին կամ բուհական համակարգը։ Կարծում եմ, բավական ճկուն եւ գործունակ պետք է լինենք այս հարցերում»։
Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ նշեց, որ համալսարանների ուսանողական խորհուրդների ընտրությունը պետք է լինի նույնքան ժողովրդավարական, որքան երկրում տեղի ունեցող մյուս ընտրություններն են․
«Եթե այս տրամաբանությանը հակասող իրողություններ եւ կարգեր կան, պետք է արագ լուծվեն այդ խնդիրները»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT