Ռոբերտ Քոչարյանը այսօր ասել է, որ այս գործով ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդման

Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ արձանագրեց, որ այս գործով ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդման:

Այս մասին քիչ առաջ Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց նրա պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ պատասխանելով այն հարցին թե ինչպես արձագանքեց Քոչարյանը որոշմանը:

Մեր ճշտող հարցին, թե Քոչարյանը նման բան հայտարարե՞ց, Ալումյանը պատասխանեց. «Մեզ հետ զրույցում նա արտահայտեց այն կարծիքը, որ եւս մեկ անգամ համոզվեց, որ այս գործով արդարադատություն չի իրականացվում այլ քաղաքական հետապնդում»,- ասաց Ալումյանը՝ վստահեցնելով, որ զուգահեռ հերթական բողոքն է ներկայացվելու նաեւ Եվրոպական եւ Վճռաբեկ դատարան:

Լրագրողների ճշտող հարցին՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ ձեր պնդմամբ՝ Քոչարյանը քաղբանտարյալ է, Ալումյանը ասաց, որ ինքը այդ մասին արդեն տեւական ժամանակ է ասում  եւ Եվրոպական դատարանում ներկայացված իրենց դիմումի մեջ որոշակի չափով անդրադարձել են դրան:

Անդրադառնալով, Քոչարյանին կալանքի տակ պահելու դատարանի այսօրվա որոշմանը, Ալումյանը նշեց. «Այս գործով մեզ համար ամեն ինչ արդեն սպասելի է, անգամ այսպիսի որոշումը: Որոշումը գնահատում եմ բացասական եւ համարում եմ, որ դրա մեջ իրավաբանական կոմպոնենտը հավասար է 0-ի: Այս որոշումը 100 տոկոսով քաղաքական բնույթի որոշում է, քաղաքական պատվերի շրջանակներում կայացված»:

Նախորդ նիստի ավարտից հետո Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում գնահատելով դատավարությունը նշել էր, որ այն քննվեց բազմակողմանի եւ դատարանի կողմից որեւէ կաշկանդվածություն չի նկատել: Հարցին՝ ի՞նչը փոխվեց, որ հիմա նա նման դիրքորոշում է հայտնում, Ալումյանը պատասխանեց, որ նախորդ անգամ լրագրողները հետաքրքվել են, թե պրոցեսն ինչպես է ընթանում եւ ինքը պատասխանել է, որ այն ընթանում էր ամբողջութամբ հավասարության սկզբունքի հիման վրա: Նրա խոսքով՝ դատավորն ընտրվել էր օրինական ճանապարհով, վիճակահանության միջոցով եւ այդ ամենն է, որ ինքը արձանագրել է:

«Որեւէ անաչառ իրավաբան, եթե նայի այն, ինչ ներկայացված է եղել մեր վերաքննիչ բողոքում, առնվազն 10 առանձին հիմք կգտնի, որոնցից յուրաքանչյուրը բավարար կլիներ, որպեսզի պարոն Քոչարյանը ազատ արձակվեր»,-ասաց պաշտպանը:

Մեր հարցին, թե դատարանն իր որոշման մեջ անդրադարձե՞լ է Քոչարյանի անձեռնմխելիությանը, Ալումյանը նշեց, որ դատարանի որոշումը դեռ չեն ստացել. «Բայց սա այն դեպքն է, երբ հնարավոր չէ որեւէ խելամիտ փաստարկ բերել, որով կհերքվի, որ պարոն Քոչարյանը պետք է լինի անձեռնմխելի այս մեղադրանքի շրջանակում»,- հավելեց Ալումյանը: Նա տեղեկացրեց, որ Վճռաբեկ բողոքը, որը պաշտպանական կողմը ներկայացրել էր դեկտեմբերի 7-ի կալանավորման որոշումից հետո, դեռեւս վարույթ չի ընդունվել:

Նշենք, որ նախորդ դատական նիստից հետո Հայկ Ալումյանը ասել էր, թե Քոչարյանը Մարտի 1-ի լուսադեմին տեղի ունեցած ոստիկանության գորողությունների մասին իմացել է պոստ ֆակտում, մինչդեռ Անահիտ Բախշյանը պնդում է, որ «Ժառանգություն» խմբակցությունը զանգեր է ստացել Սերժ Սարգսյանից (նա այդ ժամանակ վարչապետի պաշտոնն է զբաղեցրել,-հեղ.) տեղեկություն են ունեցել, որ նման գործողություն է նախապատրաստվում: Լրագրողի հարցին՝ այսինքն ստացվո՞ւմ է, որ Սերժ Սարգսյանը տեղեկություն է ունեցել այդ մասին, իսկ Քոչարյանը՝ ոչ, Ալումյանը պատասխանեց. «Դուք հիմա պատկերացնո՞ւմ եք, որ ես սկսեմ պատասխանել, թե ինչից է տեղյակ եղել պարոն Սերժ Սարգսյանը»,- ասաց նա եւ հարցին այլ արձագանք չտվեց:

Մեր հարցին, թե այս որոշումից հետո պաշտպանական կողմը պատրաստվո՞ւմ է գրավի նոր միջնորդություն ներկայացնել առաջին ատյանի դատարան, Ալումյանը պատասխանեց, որ որպես հնարավոր տարբերակ կարող է քննարկվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2399 դիտում

Մեքենավարը կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ

Ինչ-որ մեկը տեսել է, որ մենք ԵՄ-ին հա՞յտ ենք ներկայացրել. Միրզոյանն ասել է այն, ինչ կա. Թորոսյան. տեսանյութ

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ժամանել է Հայաստան

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահի գլխավորած պատվիրակությունը

ՄԻՊ-ը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

Վրացի երգիչը պղծել է ՌԴ դրոշը Tbilisi Open Air երաժշտական փառատոնի ժամանակ. տեսանյութ

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների ամենամեծ խմբի փոխանակումն են կատարել, այն տևել է 3 օր. լուսանկարներ

Շենիկ գյուղի ջրանցքից դուրս է բերվել որոնվող 16-ամյա պատանու դին

Հաջորդ օրվա ողբերգական ՃՏՊ-ն կապ չունի Վերջին զանգի հետ, ղեկին չի եղել անչափահաս, կա հարուցված վարույթ. ՆԳՆ

Պուտինի ուղղաթիռը հայտնվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակումը հետ մղելու գործողության կիզակետում

19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս տեղում մահացել է

Այս նախագիծը դարձել է Հայաստան-Եվրոպական միություն մշակութային համագործակցության անբաժանելի մասը․ Անդրեասյան

Բամբակյա թել՝ վերականգնված հումքից. ինչպես է աշխատում Մարալիկի բամբակամանվածքային գործարանը. տեսանյութ

Երևան-Գյումրի գնացքի տակ 16-ամյա պատանի է ընկել ու մահացել

Առաջիկա օրերին մարզերում և Երևանում սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ և քամի

Լավրովն ու Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման հարցը

Ուկրաինան հայտնել է Ռուսաստանի հարվածների հետևանքով 12 մարդու զոհվելու և մի քանի տասնյակ վիրավորի մասին

Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվել է ավտոմեքենա

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

Վանաձորին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է

Կոմիտասի պողոտայից դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել հարազատ եղբայրներ, մեկի ոտքին՝ «բրասլետ»

Վերին Դվինում մոտ 8 ժամ ջուր չի լինի

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն

Մեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել. Լուկաշենկո. տեսանյութ

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը

Գիշերային ստուգայցեր Երևանի հեստապարային ակումբներում, հայտնաբերվել են խախտումներ. տեսանյութ

Հայաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. վարչապետ

Ռուսական ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 110 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 9-րդ անգամ հայր է դարձել

Զբոսաշրջային վիզայով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում ծննդաբերելու նպատակով

Հողաշերտի փլվածքից հետո Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մասամբ փակ է. կա կրկնակի փլուզման վտանգ

Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են բեռնատարը և մարդատարը․ կա տուժած

Ջրանցքից դուրս է բերվել չպարզված քաղաքացու դի

Նոր ցիկլոն և անձրևներ. Սուրենյանը եղանակային նորություն է հայտնել

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են