Երևան
12 °C
Փետրվարի 17-ին Հայաստանի Հանրապետության 9` Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի եւ Կոտայքի մարզերում տեղի են ունենալու համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հերթական եւ արտահերթ ընտրություններ:
«Քարոզարշավը հանգիստ գնում է: Մրցակցությունը բավականին բարձր է»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը փետրվարի 17-ի ընտրություններից առաջ:
Մուկուչյանը նշեց, որ մրցակցությունը բավականին բարձր է, որովհետեւ շատ թեկնածուներ են առաջադրվել. «Այս պահի դրությամբ ունեցել ենք ընդամենը մեկ ահազանգ` Վարդենիսում թեկնածուների կողմից պաստառներ փակցվելու հետ կապված է եղել: Անմիջապես հրավիրվել են բոլոր թեկնածուները, մեկ անգամ եւս պարզաբանվել են օրենսգրքի պահանջները, նորմալ ընթանում է, որեւէ արտառոց խնդիր, ահազանգ չկա»,- ասաց ԿԸՀ նախագահը:
Մեր դիտարկմանը, թե այսօր Վարդենիսում բողոքի ակցիա է տեղի ունեցել եւ թեկնածուներից մեկի կողմնակիցները նշում էին, որ խտրական վերաբերմունք է դրսեւորվել՝ մնացած թեկնածուներին թույլատրվել է պետական կառույցներում քարոզարշավ իրականացնել, իսկ իրենց թեկնածուին՝ ոչ, Մուկուչյանն արձագանքեց. «Կփորձեմ ճշտել, թե դա ինչ է, բայց դա անհնար է: Իրենց մոտից է եղել հենց առաջին ահազանգը մի քանի օր առաջ` պաստառների հետ կապված: Մեկը մյուսի պաստառի վրա էր փակցրել իր պաստառը: Մենք բացատրեցինք, որ նորմալ չէ դա, պետք է հանգիստ քարոզարշավ անել՝ չխանգարելով եւ ապօրինի որեւէ բան չանելով»:
Մեր հարցին, թե ընդհանուր քանի՞ համայնքում են ընտրություններ լինելու եւ քանի՞ թեկնածու կա, Մուկուչյանը պատասխանեց. «20 համայնքում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրությունները, 4 համայնքում ավագանու ընտրություններ են: Ավագանու ընտրություններ տեղի են ունենալու Մարգարա, Ջրաշեն, Գետահովիտ եւ Իջեւան համայնքներում: Համայնքի ղեկավարի ընդհանուր թեկնածուների թիվը 65-ն է, իսկ ավագանու անդամների թեկնածուների ընդհանուր թիվը 60 է: 1 թեկնածու ունենք միայն Տեղեր եւ Հայկավան համայնքներում: 2 թեկնածու 8 համայնքում կա, 3 թեկնածու 3 համայնքում է, 2 համայնքում 4 թեկնածու է, 5 թեկնածու 3 համայնքում է, համայնքներից մեկում ունենք 7, մյուսում՝ 8 թեկնածու: Այսինքն, բավականին բարձր է մասնակցությունը»:
Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ 1 թեկնածու կա 2 համայնքում, Մուկուչյանը պատասխանեց. «Օրինակ, Տեղեր համայնքում ընտրողների թիվը ընդամենը 165 է, Հայկավանում 1102: Չի բացառվում, որ 165 հոգանոց համայնքում 1 թեկնածու գտնելն է անգամ շատ դժվար: Օրինակ, Վարդաշեն համայնքում 414 ընտրողով 2 թեկնածու կա: Վարդենիսում 8 թեկնածու է: Աշոցքում 7 թեկնածու է: Ակունքում եւ Նալբանդյանում 5 թեկնածու»,- ասաց Մուկուչյանը:
Նշենք, որ փետրվարի 17-ին համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի են ունենալու Արագածոտնի մարզի Տեղեր եւ Օհանավան համայնքներում, Արարատի մարզի Արեւաբույր, Ուրցաձոր եւ Վարդաշեն համայնքներում, Արմավիրի մարզի Հայկավան, Հովտամեջ, Նալբանդյան, Նոր Արմավիր եւ Վարդանաշեն համայնքներում, Գեղարքունիքի մարզի Ակունք եւ Վարդենիս համայնքներում, Լոռու մարզի Ձորագետ համայնքում, Կոտայքի մարզի Նոր Գեղի եւ Քաղսի համայնքներում, Շիրակի մարզի Աշոցք եւ Հառիճ համայնքներում, Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքում եւ Տավուշի մարզի Ակնաղբյուր եւ Ծաղկավան համայնքներում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT