Երևան
12 °C
Այսօր փետրվարի 12-ն է եւ Հրանտ մաթեւոսյանի ծննդյան օրն է, կարծում եմ լավ առիթ է օրը Մաթեւոսյանով սկսելու համար:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը կարդաց հատված Հրանտ Մաթեւոսյանի «Ծառեր»-ից:
«Լա՛վը չես, խեղճ ես, լավը չես, զավա՛կս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լա՛վը չես, մեջդ վրեժ չկա: Քո պապ ու իմ հեր Իշխանը արնագույն պուճուր մի ձի ուներ, էնքան պուճուր, որ բանակ չէին տարել ասում է, չարությունից պայթում էր՝ որ մի ձի իրենից առաջ էր ընկնում: Հևում էր, թոքերը շխկշխկում էին, քթերից կրակ էր թռչում - իր պուճուր տեղով տրաքում էր չարությունից: Քո պապի պահած շունն էլ պիտի էդպես լիներ, նրա զավակն էլ ու չափարի բանջարն էլ ու պատի օձն էլ պիտի էդպես լինեին: Դու լավը չես: Ինչ իմացողի հարցնում եմ՝ գովում ու ծիծաղում է - իբր թե լավն ես, խղճով ես, և էդ ծիծաղն իմ սրտին դանակ է դառնում, զավակս, զավակս:
Իմ հեր ու քո պապ Իշխանը խելոք բաներ ոչ ասում էր, ոչ էլ մտածելու ժամանակ ուներ, նա գործի մարդ էր, գետինը նրա ոտի տակ վառվում էր- բայց մի անգամ կիսաբերան ասել է ուսի վրայով իմ մերացվին հացի փող շպրտելու պես, ու ես ասում եմ. մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի՝ որ թքեն: Քեզ կուլ են տվել ու գովում են, զավակս, քեզ կուլ են տալիս: Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ - երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է: Ամբողջ Վանքերը Իշխանից աստծու չափ շնորհակալ էր գիտե՞ս ինչի համար - բոլորին կարող էր վնաս տալ: Կարո՛ղ էր: Նրա վտանգը ծովիանի՛, ծովիանի նման խաղում ու ցոլում էր Վանքերից Բորչալու ու Բորչալվից Ղազախ բոլորի վրա և ամեն րոպեի կայծակ կդառնար ու կտրաքեր ուզածդ խեղճուկրակի գլխին:
Բոլորի համար նրա լավությունն էն էր՝ որ չէր տրաքում, թե չէ ուրիշ լավություն ոչ ոքի համար նա չի արել: Լավություն բոլորին քո պապ ու իմ պատրոն Ավետիքն է արել:
Քոնոնց կտրում են, մորթում են, զրկում են, ծաղրում են և քոնոնք իրենց հիշողությունից փախչում են, և նորից կզրկվեն ու նորից կզրկվեն ու նորի՛ց, ու նորից հիշողություն չեն ունենա, որովհետև վախենում են ծաղրին բռունցքով ու զրկվելուն կտրելով պատասխանել…
Ասում եք սեր, ասում եք սիրում ենք: Սիրում եք, քանի որ կծելու, կոտրելու, զրկելու, ատելու տղամարդկություն չունեք,և դուք վախենում եք ատելուց:Դուք ձեր սերը թաշկինակ եք անում, կապում աչքներիդ, որովհետև վախենում եք բաց աչքերով նայել ու ատել և հանկարծ կտեսնեն, որ ատում եք, ու կտան կսպանեն:
Տղամարդու պես մի անգամ կանգնեք, տեսնեմ կծալե՞ն, կկոտրե՞ն, կսպանե՞ն»,-կարդաց Նիկոլ Փաշինյանն ու հավելեց, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն իր մեջ ուներ նաեւ այս պատգամը, որ մենք կոտրվող չենք ու մեզ չեն կարող կոտրել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՆախ՝ օրը որոշեցի. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է սափրվել
Նեղվում ենք «Արևմտան Ադրբեջան»-ից, չե՞նք մտածում, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան
Վարչապետը մանրամասնեց՝ ինչու ՀՀ-ն չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը
Արագաչափերը հանելու հարցը պետք է լուծենք համաժողովրդական ձևով՝ հանրաքվեով․ Փաշինյան
Վարչապետը ծառայողական ավտոմեքենաները կկրճատի «կացնային» մեթոդով
Ինչու է վարչապետը պաշտոնյաներին նամակով տեղեկացրել ազատումների մասին
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան
Վարչապետը պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում
Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված. վարչապետ
Ակնկալում ենք, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն. Հայաստանի բասկետբոլի հավաքականը կընդունի Ավստրիային
ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 3-րդ հորիզոնականում է. Պապիկյանը հրապարակել է մեդալակիրների անունները
Ավանեսյանը «Գյումրի» ԲԿ-ում ընթացող նորոգման աշխատանքներում առկա խնդիրները վերացնելու հանձնարարական է տվել
Մարդու իրավունքների պաշտպանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունները
Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Իսրայելի վարչապետը չի կարող մեկնել
Քննարկվել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները
Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ավելի մանրամասն՝ հարցազրույցում. վարչապետ (տեսանյութ)
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարն է. Մարագոս
Ներքին Սասնաշենում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
Հայտնի է վարչապետի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի հեռարձակման ժամը
Վրաստանի խորհրդարանի առաջին նիստին դեսպանները հրավիրված չեն. Պապուաշվիլի
Մկրտիչը 33 տարեկան էր. մահացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկը
Ձեր աջակցությամբ կարող ենք քայլ առաջ անել ներառական տնտեսություն կառուցելու ուղղությամբ. Պապոյանը՝ Էնջելին
Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրամիջոցների առկայության վերաբերյալ թեստի արդյունքները
Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը
Ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը հաղթել է հնդիկ մրցակցին
Հայաստանի օրենսդրության մոտեցումը Եվրոպական միությանը կարևոր տեղ ունի նախարարության ռազմավարության մեջ. Գալյան
Ձեր դիմագիծը և հետքը մնայուն ժառանգություն են սերունդների համար. Նորայր Մեհրաբյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով
Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար և դատապարտվել 18 տարվա ազատազրկման
«ԶԻԼ»-ը բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանն ու կոտրել այն
ՔԿՀ հանձնուք տարած կինը ձերբակալվել է. ինչեր են հայտնաբերվել աղցաններում
Լոնդոնում ոստիկանությունը շրջափակել է ԱՄՆ դեսպանատան շենքը. կասկածելի առարկա է հայտնաբերվել
Աշտարակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել. կան տուժածներ
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել նորընտիր նախագահին
Ժամկետային զինծառայող Կարեն Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել
Հաղթանակ մրցագորգում, բարձր տրամադրություն՝ դահլիճում. հայ զինվորները պարում են աշխարհի առաջնության ժամանակ
Նախընտրական բանավեճի չգնացած Մարությանը պատրաստակամություն է հայտնել Ավինյանի հետ բանավիճել տրանսպորտի հարցով
Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը
«Կանաչ Հայաստան»-ի նիստում անդրադարձ է կատարվել Լոռու և Տավուշի մարզերի ավերիչ ջրհեղեղի հետևանքներին
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT