Երևան
12 °C
Լուսանկարը՝ Դավիթ Գալստյանի
Դատելով «Նիկոմաքյան էթիկա» կոչվող տեքստից` Արիստոտելը համարում է, որ երջանկությունը կախված է մարդուց: Երջանկությունը մարդու ունակությունների դրսևորման, ռեալիզացման մեջ է: Քանի որ մարդուն բնորոշել է որպես սոցիալական էակ, Արիստոտելը երջանկության հիմքում դրել է բարոյական նորմերից ելնող գործողությունը: Այսինքն` արարքը կարող է երջանկություն բերել միմիայն այն դեպքում, երբ այն հիմնված է առաքինությունների վրա և ուղղորդվում է մտքով: «Հռետորաբանություն» աշխատության մեջ նա նշում է 9 առաքինություններ` 1. Արդարություն, 2. Արիություն, 3. Խելամտություն, 4. Առատաձեռնություն, 5. Մեծահոգություն, 6. Անշահախնդրություն, 7. Համեստություն, 8. Խոհեմություն, 9. Իմաստնություն: Սրանցից յուրաքանչյուրը համապատասխան ծայրահեղ հակադիր հատկանիշների միջինն է կազմում: Օրինակ` վախկոտության և տաքգլուխ լկտիության ոսկե միջինը արիությունն է, վատնող շռայլության և դրան հակադիր ագահ ժլատության պարագայում ոսկե միջինը առատաձեռնությունն է և այլն:
Արիստոտելի` «ոսկե միջինի» մասին դրույթը փիլիսոփայական թեզերից ամենաշահարկվածներից է` հիմնականում ոչ արմատական գոլությունն ու միջակությունը ասվածին վերագրելու մոլորությամբ: Մինչդեռ խոսքը իրավիճակում կողմնորոշվելու և կամ կոնկրետ գործողության մեջ չափազանցի դրսևորումներից խուսափելու մասին է մտքի թելադրանքով: Միտքն է, որ մարդուն շահեկանորեն առանձնացնում է մյուս էակներից, պայմանավորում նրա հաջողությունները: Ուրեմն, ըստ այս մեծ անտիկ փիլիսոփայի, մարդու կյանքի նպատակին` երջանկությանը` որպես առավել բարիքի հասնելու ճանապարհը վարքագծի ոսկե միջինն է, որը տրվում է մտքով:
Արձակագիր, դրամատուրգ, դերասան Հովհաննես Թեքգյոզյան.
Երբ տղա էի /տարիքս նկատի ունեմ/, համոզված էի, որ կփոխեմ աշխարհը, որ ես նոր մեսիիան, ֆլան-ֆստանն եմ, չէ', Քաջ Նազարը չեմ, բայց մի երկու մազ եմ հեռու էն Կարևորից: Հա, էդ ժամանակ միայն նրա Կարևոր անունը գիտեի ու վերջ: Արածների, չարածների ու իրական-անիրական թռիչքների մասին հետո իմացա... Կարճ ասած` հինգ տարեկանում ես արդեն ընդունել էի իմ հանճարեղության անբեկանելի փաստը, քանի որ էդ չարաբաստիկ տարում գրեցի իմ առաջին բանաստեղծությունը` «Գարունը»: Ցավոք, մտքիս էդ գլուխգործոցը չի պահպանվել, ընդամենը մի տող եմ հիշում, որը հիանալիորեն համապատասխանում է իր խորագրին: Ահա այդ տողը` «Գարուն, գարուն, ծառեր` ցմահ»: Բայց չշեղվենք, մի խոսքով` ի տարբերություն Կարևորի, իմ փրկության ծրագիրը բոլորովին այլ էր` արյուն-մարյուն, ծեծ-ջարդ չկար: Ես ոչխարաբար համոզված էի, որ հեսա-հեսա փրկելու եմ աշխարհը, քանի որ ֆիլմերի մի բավականին տարողունակ ցուցակ էի կազմել, որը դիտող ցանկացած ոք կփոխվեր, կբարիանար, մի խոսքով` փաթլամիշ կլիներ: Հա, ի դեպ, մեկը «Բուրժուազիայի համեստ հմայքն» էր, որ եթե ասեմ յոթ-ութ տարեկանում էդ կինոնկարը լրիվ հասկացել եմ, հավատացեք` փլիզ: Մյուսն էլ` «Ժանդարմը և այլմոլորակայիններն» էր: Շատ չերկարացնելու համար ասեմ, որ մոտ մեկ տարի անց աշխարհը փրկելու իմ ծրագիրը թոզմիշ եղավ, բայց մնաց միսսիոներ լինելու հավակնությունն ու միսսիա ունենալու մազոխիստական կայֆը: Հետո սկսեցի ուրիշ հանճարներ փնտրել ոչ թե նրանցով զմայլվելու, այլ ավելի շատ ցույց տալու համար իմ ներկայությունն ու լինելիությունը: Փնտրեցի, ազդվեցի, որոշների թիկունքում թաքնվեցի, նրանցով սրա-նրա բերանին շրխկացրեցի, հրաժարվեցի, կռվեցի, վերջում եկա կանգնեցի կարծեմ Պիկասոյի /այ բալամ, հանկարծ չսխալվե~մ/ հետևյալ մտքի վրա` «Արվեստը կարող է ծնվել այնտեղ, որտեղ ներքին ազատություն կա»: Ու քանի որ, փաստացի, իմ միսսիան պտտվում էր արվեստով ինչ-որ բան փոխելու, այլ կերպ ասած` արվեստ արարելու կարևոր փաստի շուրջ, կատարյալ լինելու համար սկսեցի որոնել ներքին էն տարածքը, որտեղ ազատություն կա:
Անձնական երջանկություն.
Անձնական երջանկության պատկերներ... Էս էպիզոդն իմ գործերից մեկում, հիմա արդեն չեմ հիշում, կարծեմ` «Մաշկացավում», արդեն գրել եմ: Երբ փոքր էի, մեր տան զուգարանի չսալիկապատված պատը խոնավությունից ճաքճքել էր: Արդյունքում` պատի վրա փուչիկ-փուչիկ պատկերներ էին հայտնվել, ինչ-որ կերպարանքներ հիշեցնող ուրվագծեր: Զուգարանում հայտնված մարդը, սովորաբար, մենակ է, ու որպեսզի մենակությունս ու մի քիչ էլ վախս փարատեմ, սկսեցի խոսել էդ բնական բառելեֆների հետ: Շատ մտերմացանք, նույնիսկ մի անգամ, լավ հիշում եմ, նրանց ծանոթացրի մորս հետ: Բայց փորձանքը հո պոզով-պոչով չի լինում. մի սովետական ստանդարտ օր եկա տուն ու ինչ տեսնեմ` մերոնք որոշել են բաղնիք-զուգարանում կաֆել խփել ու արդյունքում իմ պատի ընկերներին փշրել, սվաղել են... Լաց ու կոծ, հարայ-հրոց, հայոց վիշտը` ցեղասպանությանը հղված աղերսներով և այլն: Ասածս ինչ է... Երջանկությունը երևի մի տեղանք է, որը հաճախակի վերանորոգման կարիք ունի: Փաստացի, եթե էդ տեղանքը չվերանորոգես, երջանկություն, որպես էդպիսին, էլ չես ունենա: Բայց էդ էլ է բարդ` քեզ կապող, մտերիմ պատկերներից հրաժարվելը: Չնայած իմ կյանքում մի շրջան եկավ, երբ առանձնահատուկ հաճույք էի զգում ինձ երբևէ, կրկնում եմ` երբևէ երջանիկ պահեր պարգևած երևույթներին և անձերին վանելուց: Մի տեսակ ինձ ուժեղ էի երևակայում: Էդպես ձեռ քաշեցի թատրոնից, որն իմ կյանքն էի համարում, էն միջավայրից ու քաղաքից, որտեղ ժամանակին երջանիկ պահել էի ապրել ու որն ինձ համար այլևս անտանելի էր դարձել: Ցավոք, երջանկության ցուցիչը դա է. էն, ինչը ներկայումս անտանելի է, ժամանակին քեզ երջանկացրել է կամ գոնե երջանիկ դառնալու հույս է տվել... Փաստորեն, հրաժարվելու արդյունքում իմ առջև մի չտեսնված հարուստ տարածք բացվեց, որի մեջ դեռ լողում եմ:
Մասնագիտական երջանկություն.
...Երբ արանքը ճղել եմ: Չէ, սա բնավ վուլգար արտահայտություն չէ: Ինձ միշտ զարմացրել է երկու բան. առաջին` ինչպես է քո գրական հերոսը քեզ` հեղինակին, ընդդիմանալով` ստեղծագործությունն իր ուզած ճանապարհով տանում: Արդյունքում` ապուշ կտրած տեսնում ես, թե ոնց են գործի տարբեր կետերը գալիս հանգուցալուծվում, ամբողջական դառնում: Հենց էս է ինձ համար մասնագիտական երջանկությունը: Երկրորդը, որը կարող եմ ստեղծագործությանը հաջողված լինելու մոտավոր չափանիշ համարել` հետևյալն է. իմ էն գործերն են հաջողված, որոնք հետագայում` հինգ, տասը տարի անց կարդալիս նոր բաներ եմ բացահայտում, երբ սովորում եմ: Մնացածը հաճելի պահեր են. վայ, գիրքս տպվեց, վա~յ` թարգմանվեց, ամա~ն` առաջին շնորհանդեսը Փարիզում, վույ աման` երկրորդը` Ստրասբուրգում, վայ մե` գրքի մասին առաջին հոդվածը լույս տեսավ ֆրանսիական մամուլում, փրկեք ինձ` հինգերորդ, ութերերդ հոդվածը, բա չգիտե՞ք` սպասեք տասներորդին` հզորագույն ամսագրում է տպագրվելու, ախ` հարցազրույց, օ~, Փարիզի գրքի սալոն, գիտե՞ք չէ` հետո գնալու եմ ջհանդամի գյոռը... Սրանք, այո, հաճելի, ամբիցիաներդ շոյող պահեր են: Ու մեկ էլ սարսափով տեսնում ես, որ մի տարի է` ոչինչ, ոչ մի նոր բան չես գրել, արանքը չես ճղել: Ու սկսվում է տառապանք. հարակիրի անելու հուսահատ միտք, ալամ-աշխարհի վրա ինչքան կամուրջ ու աշտարակ կա, աչքիդ առաջ է գալիս, մնում է մենակ ինքնասպանության օրիգինալ տարբերակ մտածես, որ քեզ չխառնեն մոնրոների... Ու այ քեզ դժբախտություն, հայ իրականոթյան մեջ մի հատ խելքը գլխին ինքնասպան չեղավ, որ հիմա հիշեմ ու ցիտեմ... Կարճ ասած` մնում է մենակ գոռաս` Ախ, ո՞ւր ես դու` իմ ստեղծագործական երջանկությո~ւն... Կամ ե~րբ եմ արանքը ճղելու...
Հանրային երջանկություն.
Հայաստանում` բոլոր միտինգներին ապրել եմ այդ զգացումը: Բայց հետո... Փաստացի, կրկին վերադարձանք երջանկությունը վերանորոգելու հարցին: Հանրային երջանկությունը երևի թե էն զգացողությունն է, երբ... Գիտե՞ք, էս վերջերս մի միտք է անընդհատ պտտվում իմ` ծանրագույն միսսիայից աղավաղված ուղեղում: Ես, երևի, իրոք եկել-հասել եմ հանրային երջանկության սահմանին, քանի որ հիմա շատ ռեալ զգում եմ երջանկության էդ տեսակ բնորոշումը: Հանրային երջանկությունն էն է, երբ մարդկանց տարբեր, շա~տ տարբեր մարդկանց, ասել է թե հասարակության և քո միջև, ընդհանուր առմամբ, խոր հակասություններ չկան: Ավելին` մարդկանց հետաքրքրում է, եթե հետաքրքրում է իհարկե, քո անհատականությունը և ոչ թե թերություններով, մոլորություններով ու առավելություններով հագեցած քո անձը:
Մարինա Բաղդագյուլյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արագածոտնի 12 ընտրատեղամասում Եռագլխի նախաձեռնությամբ իրականացվել է վերահաշվարկ. ավելացել են ՔՊ-ի ձայները
Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Շիրակի մարզում․ հասցեներ
Արմավիրի մարզում «Նիսսան»-ը բախվել է հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ Հորմուզի նեղուցում ուղղաթիռի խոցմանն ի պատասխան. Իրանը հարվածել է բազաներին
Ապահովվել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն առանց լուրջ միջադեպերի
Ինչպես են ընթանում հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք կարևոր ճանապարհի աշխատանքները
Թունավորմամբ հոսպիտալացվել է 2 տարեկան երեխա. նա ացետոն է խմել
Վերահաշվարկների արդյունքով ամենաշատն ավելացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները․ Ալեքսանյան
Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին
Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի հետ
Միկա Բադալյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ կալանքի միջնորդությունը բավարարվել է
Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը, հաջորդիվ՝ Բարգուշատի թունելինը․ վարչապետ
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Սյունիքում է․ ինչ հանդիպումներ են նախատեսված
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
115 քրվարույթ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով․ «Ուժեղ Հայաստան», ԲՀԿ, «Հայաստան» դաշինք
Էս համբալներին պետք է իրենց տեղը ցույց տալ, երազախաբ են եղել. ՌԴ-ն նոկդաունի մեջ է, նաշադիր է պետք. տեսանյութ
Բաց մի թողեք այսօրվա գեղեցիկ աստղագիտական երևույթը․ Ազիզյան
Միլիարդներ են առաջարկում ՔՊ-ի պատգամավորներին. ընդդիմությունը չի գտնի այն 8 հոգուն, որոնց փնտրում է
7595 արձանագրություն տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար․ տեսանյութ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
Տեսաք, չէ՞, ոնց էր Ծառուկյան Գագիկը «համապատասխան» ձևի փորձում ճողոպրել․ մոտը «ճգնամաժ» է սկսվել․ Հովհաննիսյան
Ընտրությունների պատկերը կարո՞ղ է փոխել վերահաշվարկը. ինչ են ծրագրել ընդդիմադիրները. տեսանյութ
Ոնց որ դեժավյու լինի․ 8 հոգու ուզում են «պոկել» էն 100% հաղթանակ խոստացողները․ դուք մտածեք՝ ձեզնից չպոկվեն
«Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծը պատրաստ է իրագործման, ի հեճուկս տպավորությունների՝ ոչ մի հետաձգում չկա
Ասում էինք, չէ՞, երազելու եք, որ փախնեք Հայաստանից ու չեք կարողանալու․ Չախոյան․ տեսանյութ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել
Թույլտվության համար չի դիմել. ինչո՞ւ են Սիրուշոյի խանութի վրայից հեռացնել տվել խաչի տեսքով գովազդը
Ինչ է սպասվում Վանաձորում առաջիկա ժամերին․ Ազիզյանը մանրամասնել է
Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի կայուն զարգացումը․ Ղրղզստանի նախագահը՝ Փաշինյանին
Բոլորը պատժվելու են օրենքին համապատասխան, եղբայր ջան․ Ռուբինյանը՝ ՀՀ-ից հեռանալու փորձ արած Ծառուկյանին
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Վիճաբանություն և ծեծկռտուք Աբովյանում․ կա տուժած
Քաղաքացիների հետ քննարկման արդյունքում կորոշվեն համայնքների 3 առաջնահերթ խնդիրները՝ առաջիկայում լուծելու համար
Գյումրիում պետք է հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ․ վարչապետ․ տեսանյութ
ՀՀ ժողովուրդը վերահաստատել է իր հանձնառությունը եվրոպական ապագային․ Կիպրոսի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
Անհանգստացնող է, որ ընտրակաշառքների հետ կապված հանդուրժողականության չհամաձայնեցված մթնոլորտ կա. վարչապետ
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. հայտնի է՝ ինչու
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT