Ներդրումների պակասի լույսն ու ստվերը. խմբագրական

Թավշյա հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո ակնկալիքներ կային, թե շատ արագ օտարերկրյա ներդրումները հեղեղելու են Հայաստանը, որովհետեւ ընդունված տեսակետի համաձայն՝ ներդրումների հիմնական խոչընդոտ էին համարվում կոռուպցիան, մենաշնորհները, իշխանությունների կողմից ցանկացած ծրագրում «փայ մտնելու» սովորությունը եւ այլն, ու ակնհայտ էր, որ այդ ամենը այլեւս տեղ չի ունենալու Հայաստանում։ Իհարկե՝ մասնագետները «ներդրումային բումի» հարցում ավելի թերահավատ էին, բայց դա հասարակության ակնկալիքների վրա առանձնապես չէր ազդում։

Ինչեւէ։ Համակարգային կոռուպցիան իսկապես վերացավ, մենաշնորհներ գործնականում չկան, «փայ մտնելու» հավանականությունն էլ զրոյական է, բայց ներդրումների հարցում հասարակության ակնկալիքները, միեւնույն է, չարդարացան։ Ինչո՞ւ։

Կան, իհարկե, բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ։ Նախ՝ լայնածավալ ներդրումները միանգամից չեն լինում, դրա համար ժամանակ է պետք։ Երկրորդ՝ շրջափակումն ու պատերազմի վերսկսման հավանականությունը ոչ մի տեղ չեն անհետացել։ Կա նաեւ ԵԱՏՄ-ին անդամակցելու գործոնը, հաստատ ներդրումներին չեն նպաստում նաեւ ընդդիմադիր դաշտից հնչեցվող ագրեսիվ հայտարարությունները՝ պատերազմի վերսկսման անխուսափելիության ու մոտ ապագայում «իշխանություններին տուն ուղարկելու» մասին, եւ այլն։

Բայց կա նաեւ մեկ այլ, առաջին հայացքից գուցե չերեւացող, բայց շատ կարեւոր պատճառ, որի մասին սովորաբար գերադասում են չխոսել։ Բանն այն է, որ Հայաստանը, որքան էլ սա մեզ համար տհաճ հնչի, տնտեսական առումով երրորդ աշխարհի երկիր է։ Իսկ երրորդ աշխարհի երկրներում, որպես կանոն, օտարերկրյա ներդրումներ արվում են միայն այն դեպքում, եթե հնարավոր է անխնա շահագործել տվյալ երկրի ներքին հարստությունները կամ բնակչության էժան աշխատուժը։ Պարզ ասած՝ երրորդ աշխարհի երկրները պարզապես շահագործվում են «օտարերկրյա ներդրումներ» ցուցանակի ներքո։ Ու դրա պարտադիր պայմաններից մեկն այն է, որ տվյալ երկրի իշխանությունները պիտի համաձայնվեն այդ մեխանիզմին ու իրենց «փայը» ստանան։ Ընդ որում՝ սա աշխարհաքաղաքական կամ քաղաքակրթական բեւեռների հետ կապ չունի, այդպես են վարվում ե՛ւ Արևմուտքը, ե՛ւ Ռուսաստանը։ Եթե երրորդ աշխարհի տվյալ երկիրը բնական ռեսուրսներով շատ հարուստ է՝ պայքարն էլ համապատասխանաբար շատ թեժ է լինում, ու այդ երկրում «հարմար» իշխանություններ ունենալու համար հաճախ նույնիսկ արյունոտ պատերազմներ են հրահրվում /որին հաջորդում են «ներդրումները»/, իսկ եթե բնական ռեսուրսներ չկան կամ քիչ են, «ներդրողներն» առանձնապես մեծ ջանքեր չեն գործադրում։ Տվյալ երկրի իշխանություններն իրենց կամքով թույլ կտան տանել եղածը կամ օգտագործել սեփական ժողովրդի էժան աշխատուժը՝ լավ, թույլ չեն տա՝ Աստված իրենց հետ, ներդրումներ չեն լինի, եւ վերջ։

Օտարերկրյա ներդրումների հիմնական մեխանիզմը սա է, եւ այս հարցում պատրանքներ ունենալ պետք չէ։ Որեւէ մեկը Հայաստանում /կամ երրորդ աշխարհի որեւէ այլ երկրում/ բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն չի զարգացնելու։ Դա մենք ինքներս պիտի անենք։

Եթե հարցին նայում ենք այս տեսանկյունից, ակնհայտ է դառնում, որ Հայաստանում օտարերկրյա ներդրումների՝ ակնկալվածից պակաս ծավալի հիմնական պատճառն այն է, որ նոր իշխանությունները սեփական երկիրն անխնա շահագործելու «թույլտվություն» չեն տվել։ Նախկիններն, օրինակ, ոչ միայն տվել էին այդ թույլտվությունը, ոչ միայն վայելում էին իրենց փայաբաժինը, այլեւ դա ներկայացնում էին որպես մեծագույն նվաճում։ Տեսեք նրանց օրոք իրականացված «ներդրումների» հիմնական հոդվածները՝ Քաջարան, Ամուլսար, Թեղուտ, Սոթք, էներգետիկ ենթակառուցվածքներ․․․  Ու կարելի է չկասկածել՝ որ պահին նոր իշխանություններն ընդունեն «օտարերկրյա ներդրումներ» կոչվող խաղի կանոնները, նույն պահին ներդրումների ծավալները կտրուկ կավելանան։ Այլ հարց է՝ արժե՞ արդյոք գնալ այդ ճանապարհով։

Առավել եւս, որ ի տարբերություն երրորդ աշխարհի շատ երկրների՝ Հայաստանը որոշ առավելություններ այնուամենայնիվ ունի։ Խոսքը գիտական որոշակի պոտենցիալի ու Սփյուռքի մասին է։ Կկարողանա՞նք օգտագործել դրանք, թե՞ երկուսն էլ կընկալենք որպես «անցյալի բեռ»՝ դա էլ ժամանակը ցույց կտա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9371 դիտում

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել