Երևան
12 °C
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից մեկի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2012 թվականից մինչ օրս նույն ՊՈԱԿ-ի ղեկավար պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, շահադիտական դրդումներով, պաշտոնական փաստաթղթերում կեղծ գրառումներ կատարելու եղանակով վատնել են առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, մասնավորապես՝ 2012-2016 թվականների ընթացքում ՊՈԱԿ-ի գործող ռեկտորները հաջորդաբար որպես անգլերեն լեզու առարկայի դասավանդող են հրամանագրել ներկայիս անձնակազմի կառավարման, միջազգային համագործակցության և միջբուհական աշխատանքների գծով պրոռեկտորին: Սակայն վերջինիս կողմից նշված ժամանակահատվածում փաստացի դասավանդում չիրականացնելու պայմաններում նրա անվամբ որպես աշխատավարձ դուրս գրելու եղանակով վատնվել է առանձնապես խոշոր չափերի 3, 500,410 ՀՀ դրամ։
Դեպքի առթիվ դեռևս 2018թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
2019թ. փետրվարի 8-ին «Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի նախկին ռեկտոր Դ. Մ.-ն ՀՀ քրեական օրենգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության երկու դրվագ կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Նույն ինստիտուտի նախկին պրոռեկտոր Հ. Ա.-ն 2019թ. փետրվարի 11-ին ՀՀ քրեական օրենգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
2019թ. ձետրվարի 15-ին վերջինս հրավիրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն ու նախազգուշացվել պետության շահերին հասցված վնասը կամովին հատուցելու վերաբերյալ։
Արդյունքում փետրվարի 16-ին նա վարչական շրջանների դատախազություն է ներկայացրել վճարային հանձնարարական, համաձայն որի՝ ՀՀ դատախազության դեպոզիտ հաշվին վճարել է 3,500,410 ՀՀ դրամ՝ այդ կերպ վերականգնելով պետությանը պատճառված վնասը։
Նախաքննությունը շարունակվում է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT