Երևան
12 °C
Ղարաբաղյան պատերազմին մասնակից վետերաններից կազմված «Երկրապահ» կամավորական միության շուրջ վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս այդ կազմակերպության՝ երկրի ներսում քաղաքական ու տնտեսական ազդեցության թուլացումը։ Այսինքն՝ «Երկրապահը» քիչ-քիչ լուրջ քաղաքական ու տնտեսական լծակների տիրապետող «վետերանների կաստայի» դիրքերից հեռանում ու ավելի է մոտենում հասարակական կազմակերպության կարգավիճակին, որպիսին որ է, ըստ օրենսդրության։
Դրան եւ ԼՂ հակամարտության խաղաղ գործընթացի վերջին շրջանի ակտիվացմանը զուգահեռ Հայաստանի քաղաքական դիսկուրսում իր դիրքերն է զիջում Արցախի թեման։ Մինչեւ վերջերս Արցախը բնորոշում էր Հայաստանի ներքին քաղաքականության էությունը, իսկ ՊՆ-ին, բանակին կամ զինվորականությանն ուղղված ցանկացած խիստ քննադատության ձայն լռեցվում էր «մենք Արցախ ունենք», «մենք պատերազմող երկիր ենք» արտահայտություններով։
Ընդհանրապես, Հայաստանի քաղաքական ու տնտեսական կյանքում «Երկրապահի» ազդեցության վերելքն ու վայրէջքը վերջին 25 տարում տարբեր շրջափուլեր է անցելել։ Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական գործընթացները, որոնց արդյունքում իշխանության եկավ ռազմական էլիտայի ու ԼՂ պատերազմի հետ ուղիղ կապ չունեցող Նիկոլ Փաշինյանը, ցույց տվեցին, որ Հայաստանում ավարտվում է զինվորականների ու ուժայինների քաղաքական գերիշխանության շրջափուլը։ Հայաստանը տարբեր պատճառներով ավելի ու ավելի է հեռանում այն ժամանակներից, երբ երկիրը փաստացի կառավարում էին կոմբոտանտներն ու ուժայինների վերածված, քաղաքական ու տնտեսական ռեսուրսների տիրապերող նախկին պատերազմի անցյալով զինվորականները։
«Երկրապահի» թուլացումը
Ըստ էության, զինվորականների «կորպորացիա» հանդիսացող «Երկրապահ» կամավորական միությունը, որը ժամանակին հիմնադրել էր ղարաբաղյան պատերազմի հերոս Վազգեն Սարգսյանը, այժմ կորցնում է ոչ միայն քաղաքական, տնտեսական, նաեւ հանրային ազդեցությունը։ Միության նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանը, որի հետ կապված սկանդալային քրեական բացահայտումներից հետո խաչակնքվելով հրաժարվեցին երկրապահները, այժմ կալանավորված է։ Պաշտոնական մեղադրանքի ու հանրային պարսավանքի ծանրության տակ կազմակերպությունը երկար ժամանակ ուշքի չէր գալիս եւ նոր առաջնորդ էր որոնում։ Սկզբում խոսվեց Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի հնարավոր թեկնածության մասին, բայց ի վերջո ընտրությունը կանգ առավ Փաշինյանի զինակից եւ ԼՂ պատերազմի վետերան Սասուն Միքայելյանի վրա։
Ընտրությունը տրամաբանական էր եւ ցույց է տալիս, որ փորձ է կատարվում փրկել միության հեղինակությունը, ավելի ճիշտ այն, ինչ մնացել է այդ հեղինակությունից։ Այս առումով Միքայելյանի ընտրությունը պատահական չէ նաեւ մեկ այլ պատճառով՝ թուլացած կազմակերպությանը, որը միավորում է տարբեր խնդիրներ ունեցող վետերանների, անհրաժեշտ է պետական աջակցություն։
Միեւնույն ժամանակ պատերազմող երկրի համար նմանատիպ կարեւոր կառույցի կտրուկ թուլացումը պայմանավորված է մի քանի հանգամանքներով՝ երկրում տեղի ունեցած կտրուկ քաղաքական փոփոխությունները, ժամանակին կազմակերպության բիզնես կառույցի փոխակերպումը եւ միության փոփոխական վերաբերմունքը երկրում վերջին 15-20 տարում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների վերաբերյալ, տարբեր խաղերը՝ ընդդիմության ու իշխանության դաշտում, ներքին պառակտումները եւ այլն։
«Երկրապահ» - վերելքի շրջանը
Անքննելի է, որ «Երկրապահի»՝ հանրային-քաղաքական կյանքում ազդեցության պիկը Վազգեն Սարգսյանի կառավարման շրջանում էր։ Չէ որ այս կառույցի հիմնադիրն ու վետերանների առաջնորդն այդ տարիներին նշանակվում էր Հայաստանի կարեւորագույն պաշտոններում՝ պաշտպանության նախարար, վարչապետ, սերտ կապեր ուներ այն ժամանակվա ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչեւի հետ։ Հայաստանի նկատմամբ Գրաչեւի եւ ռուսական զինվորականության դրական վերաբերմունքը պայմանավորված էր նաեւ Վազգեն Սարգսյանի հետ ՌԴ Պնախարարի անձնական կապերով։
Այսքանը բավական է՝ հասկանալու համար, թե ինչ հսկայական ազդեցություն ունեին պատերազմի վետերանների «կաստան» ու իրենց առաջնորդը։ Զինվորականների ակտիվ մասնակցությամբ Հայաստանում տեղի ունեցավ նաեւ 1998 թ-ի «պալատական հեղաշրջումը»։ Ուստի, պատահական չէ, որ հենց Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո միությունը սկսեց քիչ-քիչ հեռանալ երկրի քաղաքական իրադարձությունների էպիկենտրոնից։
Այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմն իշխանության ներսում տեղի ունեցող կոշտ պայքարում պարտվեց։ Մինչեւ վերջերս Տեր-Պետրոսյանը Հայաստանի միակ «քաղաքացիական» ղեկավարն էր, որն անմիջական մասնակցություն չի ունեցել ռազմական գործողություններում։ Նրանից հետո Ղարաբաղը բնորոշում էր Հայաստանի քաղաքականության էությունը, դարձել էր ներքին գործընթաների կենտրոնական օղակը։ ԼՂ հիմնահարցը դարձավ հայկական քաղաքական ինքնության կենտրոնը, իսկ վետերանների «կաստան» տիրապետում էր ամեն ինչին, որոշում էր ամեն հարց՝ ներթափանցելով հանրային, քաղաքական ու տնտեսական կյանքի տարբեր շերտերը։
«Երկրապահ»-վայրէջքի շրջանը
Այն, որ պատերազմից հետո բավականին թույլ քաղաքական ու նոր սաղմնավորվող համակարգ ունեցող պետությունում ռազմական անցյալով կամ պատերազմից նոր վերադարձած զինվորականները վերցում են պետության քաղաքական ու տնտեսական ղեկը, նորություն չէ։ Նման ճանապարհ են անցել Լատինական Ամերիկայի պետությունները, ԱՄՆ-ն եւ Թուրքիան։ Ընդհանրապես ԱՄՆ նախագահ Բենջամեն Ֆրանկլինի 1773 թ-ին հնչեցրած խոսքերը կարծես ամբողջովին համապատասխանում էին 20 տարի առաջվա հայաստանյան իրողություններին։ Եթե շատ ընդհանրացնենք, նա ասել է հետեւյալը՝ մարդիկ, որ պատերազմի ժամանակ կռվել եւ պաշտպանել են իրենց երկրի քաղաքացիների շահերը, ռազմական գործողություններից հետո իրավունք ունեն սնվել նրանցից ու անգամ հարստահարել նրանց։
Թե ինչպես ռազմական անցյալ ունեցող մարդկանց ձեռքում պատերազմից հետո հայտնվեցին հիմնական տնտեսական ոլորտները, բավականին լավ բացատրում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ «Պատերազմի մեծ ծախսերի տակ գտնվող աղքատ հետխորհրդային երկիրը չէր կարող ապահովել ղարաբաղյան պատերազմի բոլոր վետերաններին այնպես, ինչպես նրանք էին պահանջում։ Ուստի, փողերի փոխարեն պետությունը նրանց տրամադրում էր պրեֆերենցիաներ բիզնեսում։ Մեծ հաշվով պատերազմից հետո վետերանների «կորպորացիան» սերտաճեց պետության հետ եւ դարձավ իշխանության մաս: Արդյունքում ՀՀ-ում ձեւավորվեց ֆեոդալական տոհմերի նման մի բան», - նշում է նա։
Թեպետ տնտեսությունը շուկայական էր հայտարարված, սակայն բիզնեսում հաջողության հասնելու համար այդ ժամանակ կարեւորվում էր «ռազմական կապիտալիզմի» հիերարխիայում զբաղեցրած տեղը։
Այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին նախկին զինվորականների մի մասը ծառայության անցավ ուժային կառույցներում ու սկսեց քիչ-քիչ կորցնել երբեմնի քաղաքական ու տնտեսական ազդեցությունը։ Իսկ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը, կարելի է ասել, ազդարարեց այդ շրջափուլի ավարտը։ Տնտեսությունում այլեւս ձեռներեցությունն ու բիզնես ջիղը, ստեղծված տնտեսական իրողություններն են որոշում խաղի կանոնները, ոչ թե մարդկանց ռազմական անցյալը։ Տնտեսական ու քաղաքական էլիտայում տեղի է ունեցել նաեւ սերնդափոխություն։
Միեւնույն ժամանակ պետք չէ շտապել ու միանշանակ «թաղել» ռազմական էլիտայի ու ղարաբաղյան թեմայի ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա։ Քանի դեռ պատերազմն ավարտված չէ, հակամարտությունը կարգավորված չէ, զինվորականների ձայնը քաղաքականության մեջ տարբեր ժամանակներում շարունակելու է իր ուրույն տեղն ունենալ։ Իսկ ադրբեջանական կողմից արձակված յուրաքանչյուր գնդակ կամ շփման գծում իրավիճակի ցանկացած լուրջ սրացում Ղարաբաղը վերադարձնելու է ՀՀ քաղաքական օրակարգի էպիկենտրոն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել Հայաստանը, սակայն չի հաջողվել. ԶԼՄ-ներ
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
Պուտինն ու Կրեմլը կսպասեն հայաստանյան ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփմանը. Պեսկով
Ես ծանուցագիր տվող չեմ. եթե մասնակցում են վարժական հավաքների, իրենց 25 օրը կծառայեն ու հետ կգնան. Ասրյան
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին
Ընտրական գործընթացները տեղի են ունեցել գերթափանցիկ, մի շարք դեպքեր ստուգման փուլում են. Արմեն Մկրտչյան
ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ. տեսանյութ
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
Թրամփը հնարավոր է համարել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքումը
Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմում. մանրամասներ
2025-ին պատմական ռեկորդ է գրանցվել. 32 հազար 891 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Ղազարյան
Ոչ մի զինծառայող ուշ չի ներկայացել ընտրատեղամաս, եղել են սահմանված ժամին. ԳՇ պետ
Հայաստանում խնդիր ունենալու են միայն օլիգարխները և նրանց ընտրատասովշիկները. Վահագն Ալեքսանյան
Հայ և թուրք գործարարները կրկին կհանդիպեն այս անգամ ՀՀ-ում. Միրզոյան
2025-ին շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 768 կգ թմրամիջոց, ինչը 80 տոկոսով ավելի է 2024-ից. ՆԳ փոխնախարար
Կալասը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը քաղաքացիական ներգրավվածության մակարդակը
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվեն 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Սպասվում են անձրև, ամպրոպ և կարկուտ, առանձին վայրերում՝ հորդառատ. ՇՄՆ-ն զգուշացնում է
ՆԳ նախարարության 2025 թվականի բյուջեի կատարողականը 97.2 տոկոս է. Հովհաննիսյանը մանրամասնել է
Մեկնարկում են վերահաշվարկի աշխատանքները. ԸԸՀ-ները կգումարեն նիստեր
Գելլափն ու դրանց հղում անողները արդեն գետինը մտե՞լ են, թե՞ դեռ փորում են. Հարությունյան
Հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ
Ռուսաստանը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում. Զելենսկի
Խորվաթիան աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ խորացող գործընկերությանը. Պլենկովիչ
Ռումինիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անհամբեր սպասում եմ մեր երկրների գործընկերությունը խորացնելուն․ Կանադայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության և օրենքի գերակայության հնարավորություն
«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթեր դեպի Միացյալ Թագավորություն և Հունաստան
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Հանձնառու ենք առաջ մղել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի նպատակները․ Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Տնային կալանքի տակ գտնվող 398 քաղաքացի մասնակցել է քվեարկությանը
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ․ ինչ հարցեր են քննարկվել
Ձեր վարչապետության նոր շրջանում մեր երկրների հարաբերությունների դինամիկ ընթացքը ավելի կզարգանա․ Փեզեշքիան
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության․ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անտոնիու Կոշտայի հետ
Խոստանում էր, որ ամսի 7-ից հետո տղան հետ կգա, անհամբեր սպասում ենք Ծառուկյանի որդուն․ Չախոյան
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման արտահերթ գրանցում կիրականացնի
Գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան բախվել է բետոնե քարին, կողաշրջվել և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է
Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասերում ավելացան 650-ով․ Ալեքսանյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT