Երևան
12 °C
Երեկ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խորհրդական եւ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը. մինչ այդ նա զբաղեցրել է ԱՀ պետնախարարի պաշտոնը: Հարությունյանը վերջերս հայտարարել էր, որ 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու հարցում կառաջնորդվի իր հիմնադրած հարազատ «Ազատ հայրենիք» կուսակցության որոշմամբ: Նրան ԱՀ նախագահի պաշտոնում է տեսնում նաեւ Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Հարությունյանի աշխատանքից ազատվելը շատերի կարծիքով հենց սրանով է պայմանավորված:
«Արցախում առկա են բոլոր պայմանները՝ իրավական ճանապարհով, այն է՝ ընտրությունների միջոցով ստանալու ժողովրդի քվեն»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արայիկ Հարությունյանը:
- Պարոն Հարությունյան, երեկ, ձեր դիմումի համաձայն, ազատվել եք ԱՀ նախագահի խորհրդականի եւ ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից: Արդյո՞ք սա պայմանավորված է գալիք նախագահական ընտրություններին Ձեր հավանական մասնակցությամբ:
- Շնորհակալ եմ Ձեր արձագանքի համար: Իմ գլխավորած քաղաքական ուժն արդեն հայտարարել է, որ 2020 թվականին Արցախի Հանրապետությունում սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին ակտիվ մասնակցություն է ունենալու, սակայն սեփական թեկնածուի հարցը մենք կքննարկենք աշնանը կայանալիք կուսակցության համագումարում: Այս պահին այլ որոշում չկա այդ մասով: Բայց նախքան այդ ես եւ մեր թիմը ակտիվորեն զբաղվում ենք կուսակցաշինությամբ:
- Հանրությանը հայտնի որոշ մարդիկ` Վիտալի Բալասանյանը, Սամվել Բաբայանը, ընդդիմադիր ուժերը, ցանկություն են հայտնել մասնակցել նախագահական ընտրություններին: Բաբայանի դեպքում անգամ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա: Ինչպե՞ս եք վերաբերում այս մեծ մրցակցությանը, եւ ըստ ձեզ, ի՞նչ շանսեր ունեք Դուք եւ Ձեր կուսակցությունը՝ հաշվի առնելով, որ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները նույն օրն են լինելու:
- Մենք կողմնակից ենք ազատ եւ արդար մրցապայքարի կազմակերպմանը, եւ այս առումով մեր կողմից միայն ողջունելի է թեկնածուների եւ քաղաքական ուժերի ակտիվությունը: Որպես առաջատար քաղաքական ուժ՝ ներդնելու ենք բոլոր ջանքերը՝ հանրապետությունում իրավական եւ սահմանադրական կարգի պահպանմամբ ընտրությունների կազմակերպման համար, որը պետք է մեկ քայլ առաջ լինի, քան նախորդը: Անցած տարիների ընթացքում մեզ հաջողվել է անընդմեջ առաջընթաց գրանցել ընտրական գործընթացներում, որի մասին են վկայում միջազգային եւ տեղական դիտորդների արձանագրությունները: Այս անգամ եւս մեր նպատակը նույնն է, եւ, հուսով եմ, այս գիտակցումը պաշտպանելու են նաեւ մյուս քաղաքական ուժերն ու հավանական թեկնածուները: Մենք ուղղակի իրավունք չունենք մեր ձեռքբերումների վրա քար նետելու: Ինչ վերաբերում է մեր շանսերին, ապա, կարծում եմ, դեռ վաղ է գնահատականներ հնչեցնելը: Կարող եմ միայն արձանագրել, որ 2005 թվականից մասնակցել ենք երեք խորհրդարանական ընտրությունների եւ յուրաքանչյուր անգամ նկատելի առաջընթաց ենք գրանցել արդյունքների առումով: Կգա ժամանակը, կխոսենք:
- «Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարել է, որ գարնանը պետք է Արցախում հեղափոխություն տեղի ունենա: Արդյո՞ք Դուք տեսնում եք այդ անհրաժեշտությունը` արդեն չլինելով պաշտոնյա:
- Իհարկե, ոչ: Արցախում առկա են բոլոր պայմանները՝ իրավական ճանապարհով, այն է՝ ընտրությունների միջոցով ստանալու ժողովրդի քվեն: Այլ եղանակ անընդունելի եմ համարում:
- Ինչպիսի՞ հարաբերություններ ունեք ՀՀ գործող իշխանությունների հետ: Արդյո՞ք նրանք սատարում են Ձեզ գալիք ընտրություններում:
- ՀՀ գործող իշխանությունների հետ ունեմ շատ ջերմ եւ գործընկերային հարաբերություններ: Վարչապետ Փաշինյանի վարած քաղաքական կուրսի սատարման վերաբերյալ բազմաթիվ առիթներ եմ ունեցել տարբեր ձեւաչափերով հայտնելու: Եւ այս առումով ոչինչ չի փոխվել: Ասեմ ավելին, առաջիկա օրերին պատրաստվում եմ, որպես տնտեսագետ եւ նախկին վարչապետ, ՀՀ կառավարությանը հրապարակավ ներկայացնել տնտեսության զարգացման վերաբերյալ իմ առաջարկները: Հարցի երկրորդ մասի հետ կապված, կարծում եմ, արդեն պատասխանել եմ:
- Ի՞նչ կարծիք ունեք Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելու հարցի վերաբերյալ:
- Կփորձեմ շատ հակիրճ պատասխանել: Առանց պաշտոնական Ստեփանակերտի ներգրավման եւ հայատյացության քաղաքականության վերացման բանակցային գործընթացից մեծ սպասելիքներ չենք կարող ունենալ: Այս իրողությունը որքան շուտ հասկանան Բաքվում, այնքան ավելի հեշտ կլինի առաջընթաց արձանագրել հակամարտության կարգավորման ուղղությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT