Երևան
12 °C
Տնտեսական հեղափոխության մեր մեթոդը չի տարբերվում քաղաքական հեղափոխության մեր մեթոդաբանությունից, պայմանականորեն ասած՝ քաղաքական հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ինքն իրենով փակեց այն փողոցներն ու նրբանցնքները, որոնցով հոսում էին կոռուպցիան ու ապօրինությունը։ Տնտեսական հեղափոխության գաղափարախոսությունը հետեւյալն է․ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ինքն իր գործունեությամբ փակի այն փողոցները, որտեղով հոսում են աղքատությունը, խեղճությունը, ավերը։ Այս մասին այսօր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկած «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ փետրվարի 23-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել է ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության նախաձեռնությամբ եւ Լոռու մարզպետարանի կողմից կազմակերպված «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրիրը: Ֆորումին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները, ինչպես նաեւ բիզնեսմեններ ու ներդրողներ՝ Հայաստանից ու այլ երկրներից։
Ֆորումի աշխատանքային խմբի ղեկավարը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն է: Բացման խոսքը տրվեց հենց վերջինիս, որն էլ հյուրերին ներկայացրեց մարզի ներուժը, վիճակագրական տվյալներ մարզի 2018 թվականի տնտեսական աճի վերաբերյալ՝ նշելով, որ կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները։

Այնուհետեւ վարչապետն իր ելույթում անդրադարձավ տնտեսական հեղափոխության իրականացման ճանապարհային քարտեզին ու մեթոդիկային․
«Հիմնական հարցը, որ այսօր օդում կախված է, հետեւյալն է․ կարող է՞ արդյոք Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենալ տնտեսական հեղափոխություն, եւ կարո՞ղ են արդյոք ՀՀ կառավարությունն ու ժողովուրդը հասնել մի էֆեկտի, որը միջազգայնորեն ընդունված է համարել տնտեսական հրաշք։
Այս հարցի պատասխանը ակնհայտ է․ այն ժողովուրդը, որն ի վիճակի է եղել իրականացնել եւ հասնել մի էֆեկտի, որը լիարժեք կարող ենք անվանել քաղաքական հրաշք, ուրեմն տնտեսական հրաշքը նույնպես մեր հասանելիության տիրույթում է։ Տնտեսական հեղափոխությունն, ըստ այդմ, մեր կարեւորագույն առաջնահերթությունն է, բայց մենք պետք է հասկանանք՝ որոնք են այդ հեղափոխության պարամետրերը, եւ ինչպես են դրանք ստեղծվում»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ տնտեսական հեղափոության պարամետրերը աշխատատեղերն են, եկամուտների նոր մակարդակը, բարեկեցոււթյան նոր մակարդակը, այսինքն՝ տնտեսական հեղափոխության արգասիքը բարեկեցության նոր եւ բարձր մարակարդակն է, բայց, ինչպես հարց հնչեցրեց Փաշինյանը, ո՞վ է տնտեսության մեջ ստեղծվող որեւէ արդյունքի հեղինակը․
«Այդ արդյունքի հեղինակը մարդն է բացառապես։ Մենք ուզոմ ենք մարդուն աջակցել եւ խրախուսել՝ ստեղծել այն, ինչը ստեղծելն իր հնարավորությունների տիրույթում է։
Ինչպե՞ս ենք մենք պատրաստվում քաջալերել․ խոսքո՞վ, այո՛, նաեւ խոսքով, որովհետեւ, ցավոք սրտի, մեր իրականության մեջ ընդունված է թերագնահատել խոսքը եւ խոսքի արժեքը, բայց, որպես քրիստոնեությունը առաջինը ընդունած ժողովուրդ, մենք պետք է առաջինը արձանագրենք աստվածաշնչյան ճշմարտությունը՝ ի սկզբանե բանն էր, եւ բանը Աստծո մոտ էր․ այսինքն՝ բանը խոսքն է, ամեն ինչ սկսվում է մտքից։ Բայց արդյո՞ք միայն խոսքով․ իհարկե՛ ոչ։ Հաջորդ ամենակարեւոր ուղղությունը մեզ համար իրական տնտեսական գործունեության հնարավորություններ ստեղծելն է՝ կարգավորումների մեղմացման ճանապարհով, տնտեսական գործունեության մեջ մենաշնորհների բացառման ճանապարհով, կոռուպցիայի բացառման ճանապարհով եւ օրենսդրության բարեփոխումների ու կատարելագործման ճանապարհով»,-ասաց ՀՀ վարչապետը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT