Շարունակվում է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը․ ներկայացուցիչները հարցեր են ուղղում նաեւ ՀՀ վարչապետին

Վանաձորում շարունակվում է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը: Համաժողովի 2-րդ մասում մասնակիցները ներկայացրին հաջողված 5 ներդրումային ծրագրեր, որոնց թվում էին «Արխի Դաչ» ՍՊԸ հայ-հոլանդական համատեղ կազմակերպությունը, Արդվիի զբոսաշրջային ծրագիրը, «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ընկերությունը, որը հայ-իրանական համագործակցության արդյունքում Լոռիում իրականացնում է գազաբալոնների արտադրություն:

Այնուհետ հերթը ֆորումի այն մասնակիցներինն էր, որոնք պետք է ներդրողներին ներկայացնեին իրենց ծրագրերն ու ակնկալիքները:

Բիզնեսմենները, ներկայացնելով իրենց արտադրանքը, առկա խնդիրներն ու դրանց լուծման իրենց տեսլականը, հարցեր ուղղեցին նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Գործատուներից մեկը հայտարարեց, որ իրենց ամենամեծ խնդիրը սեզոնին Վերին Լարսի անցակետի՝ ժամանակ առ ժամանակ փակվելն է, ինչն էապես վնասում է ապրանքի արտահանմանը՝ իրենց պատճառելով ֆինանսական մեծ վնասներ: Ներկայացնողը վարչապետից հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են տարվում այդ ուղղությամբ։ Ի պատասխան՝ վարչապետն ասաց․

«Բանակցությունների վերջին ռաունդը՝ Շվեյցարիա, Ռուսաստան, Վրաստան, մեկ շաբաթ առաջ տեղի ունեցավ, եթե շատ անկեղծ լինեմ՝ գիտեք, որ այդ համաձայնագիրը 2011 թվականին է ստորագրվել, դա նոր բան չէ, այսինքն՝ արդեն 8 տարի բանակցություններն ընթանում են: Ճիշտն ասած՝ դա հարց է, որ քաղաքական նրբերանգներ ունի, ես շատ հույս չէի դնի դրա վրա: ՌԴ մեր գործընկերները պլանավորում են, որ Լարսի ռուսական հատվածն ընդլայնեն, եւ այնտեղ թողունակությունը համապատասխանեցվի վրացական հատվածին: Հիմա մեր մտահոգությունն այն է՝ այդ շինարարական աշխատանքները հնարավորինս թեթև սեզոնին արվեն, որպեսզի չազդեն մեր բեռների  արտահանման  վրա: Դա մեծ խնդիր է: Խնդիր կա նաեւ երկաթուղային ու լաստանավային փոխադրումների ինքնարժեքն ընդունելի դարձնել՝  հատկապես այն ապրանքների համար, որոնք փչանալու խնդիր չունեն: Այնպես որ՝ այս թեման մենք բարձրացնում ենք եւ մշտական կապի մեջ ենք Շվեյցարիայի, ՌԴ  եւ Վրաստանի գործըներների հետ: Իրենք շատ լավատեսական ազդակներ են ուղարկում, բայց ռուսական ասացվածք կա՝ «надейся на лучшее, готовься к худшему», այնպես որ՝ ավելի լավ է՝ մենք հավելյալ  սպասումներ չունենանք, եւ մեր գործունեությունն իրականացնենք այս տրամաբանության մեջ»,- ասաց Փաշինյանը:
Այս պահին վարչապետն ու ֆորումի մասնակիցները պաշտոնական շրջայց են կատարում, ծանոթանում EXPO-ին ներկայացված արտադրատեսակներին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3557 դիտում

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին