Սեդրակ Քոչարյանի գործով երկու բողոք է ներկայացվել, որոնցից մեկը՝ դատարան. ցանկանում են, որ Վանեցյանը ճնշում չգործադրի

Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի գործով երկու բողոք է ներկայացվել մեկը՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, մյուսը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Երկու բողոքներն էլ վերաբերում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից օրեր առաջ տարածած հաղորդագրությանը՝ Սեդրակ Քոչարյանի մեղադրանքի վերաբերյալ: Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու եւ առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար (փողերի լվացում):

Առաջադրված մեղադրանքում Քոչարյանն իրեն մեղավոր չի ճանաչել եւ հրաժարվել է ցուցմունք տալուց:

ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունից հետո պաշտպանական կողմը հայտարարեց կառույցին դատի տալու մասին՝ նշելով, որ իր հաղորդագրությամբ ԱԱԾ-ն խախտել է Քոչարյանի անմեղության կանխավարկածը:

Նրա պաշտպան Հայկ Ալումյանի հետ զրույցը ստորեւ.

- Պարոն Ալումյան, առաջին ատյանի դատրանից բողոքով ի՞նչ եք պահանջում:

- Պահանջում ենք՝ ճանաչվի, որ այս գործողություններով (հաղորդագրությունով) խախտվում են Սեդրակ Քոչարյանի իրավունքներն ու ազատությունները, մասնավորապես անմեղության կանխավարկածը, պարտավորեցվի այդ մարմնին հերքել հաղորդագրության մեջ առկա  տեղեկատվությունը եւ ներողություն խնդրել Սեդրակ Քոչարյանից:

- Բողոքը վարույթ ընդուվե՞լ է, ձեզ նման տեղեկություն հայտնի՞ է:

- Դեռ ոչ մի պատասխան դատարանից չեմ ստացել, բայց բողոքը վարույթ չընդունելու որեւէ շանս ես չեմ տեսնում:

- Անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ ձեր հայտարարությունից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սեդրակ Քոչարյանի հետ կապված անմեղության կանխավարկած չի խախտվել, ըստ նրա՝ ներկայացված հաղորդագրության մեջ նշված են այն հանգամանքները, որոնք հիմք են տվել հարուցել գործ եւ մեղադրանք առաջադրել: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Ոչ, ես պարոն Վանեցյանի գնահատականների հետ համամիտ չեմ, բայց երկու կողմեր ենք, թող դատարանը որոշի՝ մենք ենք ճիշտ, թե՝ պարոն Վանեցյանը: Մենք շատ կուզեինք, որ պարոն Վանեցյանը հերթական անգամ ճնշումներ չգործադրեր դատարանի նկատմամբ, թե չէ մնացած առումներով նորմալ ընթացակարգ է, ինքը մի կարծիքի է, մենք էլ՝ ուրիշ կարծիքի:

- Հերթական անգամ ճնշում գործադրել ասելով նկատի ունեք ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցություննե՞րը:

- Այո: Դա, իհարկե, շատ վաղուց եկող պրակտիկա է, այնպես չի, որ պարոն Վանեցյանից է սկսվել, դա չէի ուզի, որ այդպես ընկալվեր. պարոն Վանեցյանի պարագայում բոլորս գիտենք խոսակցության բովանդակությունը: Երկու վիճող կողմեր կան, շատ նորմալ է, որ տարբեր կարծիքներ կան, մնում է, որ այն դատարանը, որը պետք է մեր վեճը քննի, պարոն Վանեցյանից շատ չվախենա, մնացածը ես համոզված եմ, որ մենք կշահենք:

- Ասացիք, որ երկրորդ բողոք էլ եք ներկայացրել, ավելի մանրամասն կներկայացնե՞ք: 

- Գլխավոր դատախազին ենք բողոք ներկայացրել: Ճիշտ նույն բողոքն է, ինչ ներկայացրել ենք դատարանում, որովհետեւ ե՛ւ դատարանը իրավունք ունի իրավունքի խախտումը ճանաչել ե՛ւ նաեւ դատախազը չէ՞, որ ինքն էլ հսկողություն է իրականացնում քննության նկատմամբ, իսկ հաղորդագրությունը տարածվել է քննություն իրականացնող մարմնի անունից, հետեւաբար մենք գտել ենք, որ իրավասություն ունի նաեւ գլխավոր դատախազը:

- Դատախազությունից բողոքի պատասխան ստացե՞լ եք:

- Ոչ, դեռ պատասխան չենք ստացել:

- Պարոն Ալումյան, իսկ Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քննվող քրեական գործն ի՞նչ ընթացքի մեջ է, Արթուր Վանեցյանն ասաց՝ ծավալուն օպերատիվ- քննչական գործողություններ են կատարվում:

- Երբ այդ գործողություններից ինչ-որ մի մաս կներկայացվի մեզ եւ հանրությանը, մենք մեր գնահատականները ըստ այդմ կտանք, բայց հիմա մեզ ոչինչ հայտնի չէ, բացի այդ մշուշոտ ակնարկներից, որոնք հավանաբար նախատեսված են, որ էլ ավելի վախենանք այդ կառույցի հնարավոր հետագա գործողություններից:

- Պարոն Ալումյան, իսկ Սեդրակ Քոչարյանի մասնակցութամբ ի՞նչ քննչական գործողություն է կատարվել, մասնավորապես, առերեսում կատարվե՞լ է:

- Որոշ գործողություններ արվել են, որոնց չէի ցանկանա անդրադառնալ, որովհետեւ ինչ-որ ես կասեմ, դրանից անխուսափելիորեն հարցեր են առաջանալու եւ այդ ամեն ինչը կապված է նախաքննական գաղտնիքի հետ:

- Բայց կարո՞ղ եք ասել՝ առերեսում կատարվե՞լ է, թե՝ ոչ:

- Այո մեկ անգամ արվել է, բայց ում հետ, չեմ կարող ասել:

Հիշեցնենք, ԱԱԾ-ն օրեր առաջ հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ԱԱԾ-ն իր գործառույթների իրակա­նաց­ման շրջանակներում միջազգային իրավունքի եւ ներպետական օրենսդրության նորմերի հիման վրա հետևողական պայ­քար մղելով տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցավորության հետ, Քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված լայնածավալ քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ Ըստ հաղորդագրության՝ երրորդ անձի կողմից տնտեսվարող սուբյեկտներից մեկում ներդրած, դեռեւս ծագման առումով առանձին իրավական գնահատականի արժանի 5.300.000 ԱՄՆ դոլարն անհատույց ստանալու նպատակով, Սեդրակ Քոչարյանը ձեռնամուխ է եղել շինծու գործարքներով այդ գումարն իր հիմնադրած ընկերության անվամբ ձեւակերպելուն եւ դրա միջոցով ստանալուն։ Դրանից բխող հարկային պարտավորությունները կատարելուց, վերջինս վերոհիշյալ ՍՊԸ տնօրենին հանձնարարել է կնքել 2 հատ շինծու անհատույց փոխառության պայմանագրեր եւ դրանց տալ նաեւ հաշվապահական ձևակերպում, ինչի հետեւանքով ի վերջո 5.300.000 ԱՄՆ դոլարը փոխանցվել է Սեդրակ Քոչարյանի անձնական հաշվեհամարին՝ իբրեւ տված փոխառության վերադարձ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5683 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին