Եթե ամեն օր խոսենք այդ թեմայով, մի օր հասարակությունը կհոգնի եւ կդադարի արձագանքել. փորձագետը՝ տարածքների հարցի մասին

Վերջին տարիներին Ալիեւը այնպիսի բացասական հեղինակություն է ձեռք բերել, որ հակահայկական քարոզչությունը նույնիսկ երկրորդ պլան է մղվում: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանի կարծիքով՝ բավականին երկար ժամանակ անհասկանալի էր, թե ինչ սցենար կընտրեն ադրբեջանական լրատվամիջոցները Սումգայիթում հայկական ջարդերի տարելիցի լուսաբանման համար:

«Նրանց մոտ երկար տարիներ հստակություն չկար, փորձում էին տարբեր սցենարներ կիրառել: Ակնհայտ էր, որ թեման հնարավոր չէր փակել եւ պետք էր իրենց համար բարենպաստ սցենար ստեղծեին: Մի քանի սցենար էին փորձել՝ Սումգայիթյան իրադարձությունները Հայաստանում ադրբեջանցիների կոտորածի հետեւանք են: Փորձում էին թեման նաեւ միջազգային ԶԼՄ-ներում տարածել: Հետո փորձում էին առաջ բերել թեմա, որի համաձայն՝ ջարդն իրականացրել է ԿԳԲ-ն: Վերջում կանգ առան ամենաանհեթեթ թեմայի վրա. քանի որ ջարդարարների թվում ոմն Էդիկ Գրիգորյան կար, ապա այն կազմակերպել են հայերը: Այսինքն, հարյուր կամ հազարավոր ջարդարարներից մեկ հայ:

Սակայն կան վկայություններ, որոնք ապացուցում են իրադարձությունների համակարգային նախապատրաստման մասին՝ հայերի բնակարաններում հեռախոսները չէին աշխատում, ոստիկանությունը կամ չէր գործում կամ ջարդարարների թվում էր, կային հայերի ցուցակներ: Դավադրությունների տեսության վարկածը հանգում է նրան, որ հայերը, իսկ ադրբեջանցիների մի մասի կարծիքով բոլոր հայերը դաշնակ են, մտել են Սումգայիթ, նախօրոք բերել են լրագրողների, որպեսզի ամեն ինչ փաստաթղթավորեն եւ կազմակերպել են ջարդեր՝ Արցախյան շարժումը սկսելու համար»,- ասաց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ վերջին օրերին հակահայկական քարոզչությունը նորից ուժգնացել է եւ դա առաջին հերթին կապված է Խոջալուի իրադարձությունների առասպելացման հետ. «Ակնհայտ է, որ դեսպանատները ակտիվորեն աշխատել են, լուրջ ֆինանսական ներդրումներ են արվել, ֆեյսբուքում ինչ-որ տարօրինակ գովազդներ են հայտնվել: Հատկապես տհաճ է, որ ռուսական ԶԼՄ-ներում պատվիրված ռեպորտաժներ են հայտնվել՝ փորձելով «ճիշտ ճանապարհի» վրա դնել նրանց, ովքեր ներառված են Ադրբեջանի սեւ ցուցակում: Այնպես որ պետք չէ խաբվել հակահայկական ագրեսիայի նվազման լուրերով»,- ասաց Մարտիրոսյանը:

Վերջին հարձակումը հունվարին էր: Փորձագետը խորհուրդ է տալիս երբեք չկորցնել զգոնությունը եւ հատկապես պետք է ուշադիր վերաբերվել անհայտ հասցեներից ուղարկված նամակներին:

Անդրադառնալով այն հարցին, թե համաչափ են արդյոք կողմերը արձագանքում վստահության մթնոլորտ ձեւավորելու կոչերին, փորձագետը նշեց, որ ցանկացած պարագայում լավ չէ հասարակությանը «կատաղած» վիճակում պահելը, դա անառողջ վիճակ է եւ նաեւ Ղարաբաղի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն պետք է սառնասրտորեն ընդունել:

«Օրինակ տարածքների հարցը: Եթե ամեն օր խոսենք այդ թեմայով, մի օր հասարակությունը կհոգնի եւ կդադարի արձագանքել: Այսինքն, պետք է այնպես լինի, որ հասարակությունը հանգիստ քննարկի իրական սպառնալիքները՝ մի կողմ թողնելով անիրականները: Պետք է դադարել նյարդային արձագանքել արտաքին հայտարարություններին, բայց փորձագետների մակարդակով քննարկել եւ հասկանալ՝ ինչպես ենք ցանկանում լուծել խնդիրը: Կարծում եմ, մենք հստակ պատկերացում չունենք, թե ինչ ենք ուզում ընդհանուր առմամբ, որ Ղարաբաղը մերը լինի: Բայց ես դեռ վերլուծական տեսլական չեմ տեսել՝ Հայաստանը եւ Ղարաբաղը պետք է միասին լինեն թե՞ առանձին:

Կան կարծիքներ, բայց դրանք հիմնված չեն հստակ ռազմավարության վրա: Ինչպես ենք մենք ցանկանում հասնել դրան, ինչ փոխզիջումների կարող ենք գնալ, եւ որոնց ոչ մի դեպքում չենք համաձայնի եւ կպաշտպանենք մինչեւ վերջին փամփուշտը: Այդ հարցերի պատասխանները չպետք է զգացմունքային լինեն, այլ պետք է հիմնված լինեն ճշգրիտ հաշվարկների վրա»,- ասաց Մարտիրոսյանը` հավելելով, որ միակողմանի գործողությունները անթույլատրելի են:

«Նույնիսկ եթե հակահայկական քարոզչությունը լիովին դադարի Ադրբեջանում, հասարակությունում այնքան շատ թույն է կուտակվել, որ դետոքսալիզացիայի գործընթացը երկար ժամանակ կտեւի»,- նշեց փորձագետը՝ հավելելով, որ հայ հասարակությունը հաճախ տարվում է կեղծ օրակարգով եւ ամենավատն այն է, որ հիմնական խաղացողներին դուր է գալիս այն, ինչ տեղի է ունենում:

Մարտիրոսյանը նշեց, որ այսօր Ադրբեջանի քարոզչությունը լուրջ խնդրի է բախվել. «Այդ խնդրի անունը Իլհամ Ալիեւ է: Վերջին տարիներին այս մարդը այնպիսի բացասական հեղինակություն է ձեռք բերել, որ հակահայկական քարոզչությունը նույնիսկ երկրորդ պլան է մղվում: Ի վերջո, կարեւոր է ոչ միայն այն, թե ինչ են ասում, այլեւ թե ով է ասում»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9920 դիտում

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը

Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար

Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը

Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր

Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար

Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar

Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին

Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան

29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան

Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին

Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ

Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները

«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի