Նման հրապարակումները մանիպուլյացիայի ենթարկելու միտում ունեն. Կենտրոնական բանկի պահուստներում որեւէ խնդիր չկա

06/03/2019 schedule12:47

Երեկ երեկոյան «168.am» կայքը «Կենտրոնական բանկի պահուստները դատարկվում են. Մեկ ամսում դրանք պակասել են 255 մլն դոլարով» վերնագրով նյութ է հրապարակել: Կայքը գրել է, թե Կենտրոնական բանկի միջազգային պահուստները, որոնք արտահայտված են հիմնականում տարադրամով, արագորեն դատարկվում են։ Ընդամենը մեկ ամսում դրանք պակասել են 255 մլն դոլարով կամ ավելի քան 11 տոկոսով։ Դեկտեմբերի 2 մլրդ 249 մլն դոլարի դիմաց՝ այս տարվա հունվարին ԿԲ արտաքին պահուստները մնացել են 1 մլրդ 994 մլն դոլար։

«Նման հրապարակումներին անդրադառնալը Կենտրոնական բանկի կողմից շատ անգամ սխալ է, որովհետեւ ակնհայտ նման հրապարակումները մանիպուլյացիայի ենթարկելու միտում ունեն»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԲ հասարակության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը:

Բերբերյանի խոսքով՝ սխալ է դիտարկել պահուստների դինամիկան ամսական կտրվածքով եւ դա ներկայացնել. «Շատ ավելի ճիշտ է դինամիկան ներկայացնել տարվա կտրվածքով: Եթե մենք ուշադրություն դարձնենք եւ վերհիշենք անցած տարվա պահուստների դինամիկան, ապա կտեսնենք, որ պահուստները ե՛ւ նվազել են ե՛ւ տարվա վերջին արդեն համալրվել են: Սովորաբար պահուստների նման շարժը կրում է սեզոնային բնույթ եւ կապված է խոշոր ընկերությունների ծառայություններ գնելու եւ այլ վճարումների հետ: Այս պարագայում նման վարքագիծը մեկնաբանել որպես շատ դրամատիկ, իհարկե, սխալ է: Մենք այդ առումով շատ հանգիստ ենք ու որեւէ խնդիր իրականում այստեղ չկա»,- ասաց Բերբերյանը:

ԿԲ մամուլի ծառայության ղեկավարը հայտարարեց, որ սա բնականոն գործընթաց է: «Սեզոնայնություն գոյություն ունի, նորից եմ կրկնում: Եւ դա հիմնականում կապված է լինում մեծ գործարքների հետ: Դիտարկել սա որպես լուրջ խնդիր, իհարկե, շատ սխալ է եւ մանիպուլյացիայի էլեմենտ է պարունակում»,- ասաց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3262 դիտում

Ես իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ․ հայրը տնից 42 մլն դրամը գողացել, գրությունը թողել, գնացել է

Նոր նշանակում ՊԵԿ-ում

Գոռ Հովակիմյանն ու Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների աթլետիկայի մարզասրահի առաջնության հաղթողներ

Խարույկ, չեխական ուտեստներ, հայկական ազգային ավանդական պար․ Գյումրիում կայացավ հոկեյի հայ-չեխական հանդիպումը

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է

ԱՄՆ քաղաքացիները կարող են քվեարկել աշխարհի ցանկացած վայրից

Հայաստանն առաջին անգամ կընդունի սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը

Կալանավորված անձի փաստաբանը վերջինիս համար թմրամիջոց է ձեռք բերել՝ ՔԿՀ-ում փոխանցելու նպատակով

Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին․ Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ-ում

Հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի տնկարանային տնտեսության և Կենդանիների խնամքի կենտրոնին հարող տարածքում

Ամիօ բանկը` բնակարանի ձեռքբերման աջակից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 23-ին

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդու սպանության համար մեղադրվող անձը կալանավորվել է

Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան

Սուրեն Պապիկյանը ժամանել է Իրան. տեսանյութ

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ

Պետք է փոխենք ջրի նկատմամբ մեր վերաբերմունքը. Փաշինյանը՝ Ջրային կոմիտեի ձևավորման 25-րդ տարեդարձի միջոցառմանը

Միջոցառում Ջրային կոմիտեի ձևավորման 25-րդ տարեդարձի առիթով. մասնակցել են վարչապետն ու նախագահը

Զելենսկին հայտարարել է, որ Դոնբասի հարցում իր վրա ճնշում են գործադրում և՛ ԱՄՆ-ն, և՛ Ռուսաստանը. տեսանյութ

20-ից ավելի երիտասարդ ծեծել է մեկ այլ երիտասարդի. միջամտել է ոստիկանության գվարդիան, հնչել է կրակոց

Ինչպես չգիտեն, որ Գյումրին գյուղ չէ, այնպես էլ չեն հասկանում, որ Հայաստանը պետություն է, ոչ թե խոպան. Գալջյան

Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու մեր Գյումրին գյուղ անվանել. Ռուբինյան

Ունենք երրորդ երեխաների ծնելիության աճ. ԱՍՀ նախարարը՝ ծննդյան նպաստի մասին. տեսանյութ

Աղջկան մոտենալը մարդկային կյանք արժեցավ. որն է եղել Աջափնյակում կրակոցների պատճառը

Շքեղ գրասենյակներով, թշվառ գաղափարներով ընդդիմություն. Կոնջորյան

Ո՛չ հրեա քաղտեխնոլոգները, ո՛չ էլ դոլարները ի զորու չեն փրկելու օլիգարխին ու թիմակիցներին մտավոր բոբիկությունից

Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել․ Ռուբինյան

Զվարդ Գաբրիելյանը որոնվում է որպես անհետ կորած

Ազատագրվել է 300 կիլոմետր տարածք. նրանց քարտեզների վրա այս հատվածներն իրենք են վերահսկում. Զելենսկի

Նոր Նորքի պատասխանատու ինժեներներն ո՞ւր էին, երբ առանց բիտումի ասֆալտ էին լցնում. Տիգրան Ավինյան

Զովունիում կրակոցի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 31-ամյա տղամարդը մահացել է

Նեպալում առնվազն 18 մարդ է զոհվել ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով. կա մի քանի տասնյակ տուժած. տեսանյութ

Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման հատվածում կլինի բիզնես կենտրոն, որը կմեղմի կառուցման ծախսերը. Ավինյան

Վթար Երևան-Աբովյան ճանապարհին․ 3 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց

Աշոցքում ձյուն է, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում՝ մառախուղ

Գյումրի գործուղված գաստրալյորներն արդարանալու են, բայց գյումրեցին առաջվա «միամիտը» չէ. Մինասյան

Աջափնյակում սպանության և սպանության փորձի դեպքի մասնակիցների նկատմամբ սահմանվել են խափանման միջոցներ

Դաշնակցականների կողմից երեսպաշտության հերթական մաստեր-կլասն ու բացառիկ օրինակը. Հարությունյան

Երևանի 42 կանգառասրահ կահավորվել է էլեկտրոնային չվացուցակներով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մարտունն էնպես է բարկացել ձևիստների վրա, ասես՝ վաղը Սերժն ասի՝ պիտի իրենց ընտրես, չի ընտրելու. Պալյան