Դիվանագետներն այսօր լավ առիթ ունեն լինելու տնտեսական հեղափոխության ակտիվիստ՝ բառիս աշխատանքային իմաստով․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային պատկերասրահում մասնակցել է Դիվանագետի օրվա կապակցությամբ հրավիրված ընդունելությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։

Շնորհավորելով դիվանագետներին տոնական օրվա առիթվ՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Շնորհավորում եմ Դիվանագետի օրվա կապակցությամբ: Սա իսկապես կարևոր օր է մեր պետության համար: Թույլ տվեք արձանագրել, որ հերթական այս օրը մեր դիվանագիտական համակարգը դիմավորում է բոլորովին այլ պայմաններում և այլ իրավիճակում: Այսօր բարեբախտաբար մեր դիվանագետներն ամբողջ աշխարհում կարիք չունեն երկար օրեր ու ժամանակ ծախսել տարբեր երկրներում բացատրություններ տալու, թե ընտրությունները քանի տոկոսով են կեղծվել, մյուս ընտրությունները քանի տոկոսով չեն կեղծվի, այս ընտրությունները քանի քայլ էին առաջ, քանի քայլ հետ, ով, որտեղ, որ անկյունում՝ ո՞ւմ, ինչի՞ համար գնդակահարեց: Սա կարծում եմ՝ կարևոր փոփոխություն է, որն արտահայտում է Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության էությունը:

Իմ հույսն այն է, որ այս փոփոխությունը ոչ թե կընկալվի որպես ավելի պակաս աշխատելու, այլ հակառակը՝ ավելի շատ, ավելի ոգևորված, ավելի մեծ եռանդով աշխատելու հրամայական, որվհետև այսօր Հայաստանի Հանրապետությունն աշխարհին ներկայացնելու բան ունի և այսօր Հայաստանի Հանրապետությանը լսելու ցանկությունը շատ ավելի մեծ է աշխարհի բոլոր կողմերում:

Եվ շատ կարևոր է արձանագրել այն կարևորագույն փոփոխությունը, որ տեղի է ունենում հիմա Հայաստանում՝ կառավարման բոլոր համակարգերում, այդ թվում դիվանագետների շրջանում, որ պետք է տեղի ունենա, և մենք պետք է արձանագրենք, որ ինչպես ամբողջ կառավարությունը, այնպես էլ դիվանագետները ծառայում են ոչ թե կոնկրետ անձի, ոչ թե կոնկրետ իշխանության, այլ ծառայում են ժողովրդին: Այս առումով նույնպես մենք ուրիշ իրավիճակում ենք Հայաստանի Հանրապետությունում, որովհետև իշխանությունը ձևավորված է ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով:

Վարչապետ ընտրվելով, հենց առաջին օրվանից ես առաջնորդվել եմ այն կանխավարկածով, որ դիվանագետները, դիվանագիտական համակարգը մեր երկրում ամենակայացած պետական համակարգերից է և մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի համակարգն իր կայունությունը, բնականոն գործունեությունն ապահովի: Այս պայմաններում բնականաբար ակնկալում եմ, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչները, ընդհանրապես ողջ դիվանագիտական համակարգը պատշաճ ձևով ամբողջ աշխարհում ներկայացնի Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և համոզված եմ, որ պատշաճ մակարդակով համակարգը կծառայի Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին: Եվ բոլոր դիվանագետները, ովքեր բաց են թողել քաղաքական հեղափոխությանը մասնակցելու պատեհությունը՝ այսօր լավ առիթ ունեն մասնակցելու տնտեսական հեղափոխությանը, լինել տնտեսական հեղափոխության ակտիվիստ՝ բառիս աշխատանքային իմաստով, այսինքն ամբողջ աշխարհում դառնալ Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող փոփոխությունների և դրանց բովանդակության ներկայացման դեսպանը:

Այս առումով, շատ կարևոր եմ համարում նաև Լեռնային Ղարաբաղի հարցում մեր առաջիկա անելիքները, որովհետև մեր նախորդ հանդիպման ընթացքում էլ ասել եմ, որ այս ընթացքում իմ ունեցած միջազգային շփումները բերել են այն եզրակացության, որ ցավոք սրտի, միջազգային ասպարեզում շատ դեպքերում կորսվել է Լեռնային Ղարաբաղի հարցի էության մասին պատկերացումն ու ընկալումը: Սա մեր առաջիկա խնդիրներից կարևորագույնն է և ըստ էության անհրաժեշտ է հետևողական աշխատանք տանել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարց ասելով միջազգային ասպարեզում հասկանան այն, ինչ նկատի է առնվում և ինչպիսին կա Լեռնային Ղարաբաղի հարցն իր էությամբ:

Մենք պետք է շարունակենք նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քաղաքականությունը: Մենք հստակ արձանագրում ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը գլոբալ անվտանգության և ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ մեր կարևոր ներդրումն է և մենք այդ հարցը դիտարկում ենք այս տեսանկյունից:

Շնորհակալություն հայտնելով մեր բոլոր դիվանագետներին իրենց ծառայության համար, ցանկանում եմ հատկապես ընդգծել այն դիվանագետներին, ովքեր այս շրջանում աշխատում են անկայուն տարածաշրջաններում, անվտանգային բարդ միջավայրերում: Մասնավորապես, խորին հարգանքի է արժանի Հալեպում մեր գլխավոր հյուպատոսության անխափան աշխատանքը, չնայած նրան, որ շենքը ենթարկվել է հրթիռակոծության: Նույնը պետք է ասել Բաղդադում մեր դեսպանության գործունեության մասին՝ չնայած այդ երկրում տիրող վտանգավոր իրավիճակին:

Անշուշտ, մեր արտաքին քաղաքականության առջև դրված խնդիրների հաջողությամբ իրագործումը կախված է մեր Արտաքին գործերի նախարարության ողջ անձնակազմի, այդ թվում՝ արտերկրում մեր դեսպանությունների և հյուպատոսությունների միահամուռ աշխատանքից:

Ուստի, հարգելի դիվանագետներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ և ցանկանում ստեղծագործական նոր մոտեցումներ, որովհետև արդի ժամանակները ստեղծագործելու և նոր հաջողությունների հասնելու լայն հնարավորություններ են: Բոլորիդ մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի:

Պարոն Մնացականյան, անձամբ Ձեզ մաղթում եմ հաջողություններ ինչպես ընդունված է ասել այս դժվար և բարդ կելեկտիվին առաջնորդելու գործում: Նաև ուզում եմ իմ գնահատանքի խոսքն ասել Երրորդ Հանրապետության Արտաքին գործերի բոլոր նախարարներին՝ այն ջանքերի համար, որ նրանք ներդրել են Հայաստանի դիվանագիտական համակարգի կայացման համար: Շնորհավոր Դիվանագետի օրը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2483 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ