Երևան
12 °C
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, 8 ժամից ավելի է՝ քննվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդությունը:
Լրագողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը նշեց, որ այս ընթացքում քննարկել են հիմնավոր կասկածի, անձեռնմխելիության խնդրի, անվտանգության հարցերի առաջադրված մեղադրանքի եւ ներկայացված միջնորդության հետ կապված հարցեր: Մեր հարցին, թե անվտանգության մասով հատկապես ի՞նչ են քննարկել, Սահակյանը պատասխանեց. «Անվտանգության մասով ասում են՝ ՊԲ-ն իրավունք չունի խառնվելու ներքին հարցերին...դա կատարյալ անգրագիտություն է, եթե այդպես են ասում, թող հղումներ կատարեն օրենքներին, մենք հղում ենք կատարում օրենքերին եւ ասում ենք, որ դա նաեւ ներքին հարց է, մենք ոչ թե միայն ներքին օրենքներին ենք հղում կատարում, այլ նաեւ միջազգային փաստաթղթերին»:
Մեր դիտարկմանը՝ Սահամանդրութամբ չի՞ նշվում, որ բանակը չպետք է մասնակցի ներքաղաքական զարգացումներին, Սահակյանը նշեց. «Իսկ ով ասաց, որ մասնակցել է քաղաքական զարգացումներին, Քննչակա՞ն մարմինը, Սասուն Խաչատրյա՞նը, կամ քննչական խմբի ղեկավա՞րը. ես չեմ հավատում նրանց, նրանց ասածը ջուր է»:
Սասուն Խաչատրյանը մի քանի ամիս առաջ հայտարարել էր, որ գաղտնի հրամանից հետո զինվորներին վարձկաններ են սարքել եւ որոշ օլիգարխներ վճարել են նրանց, որպեսզի իրենց տները պաշտպանեն: Հարցին՝ գործում նման դրվագներ իսկապե՞ս կան, Սահակյանը պատասխանեց. «Նման հայտարարություն կարող է անել մարդը, ով նենգափոխում է գործի փաստերը: Մարդիկ կտրվել են իրենց տներից եւ եկել էին Երեւան՝ գրպաններում ոչինչ չունենալով. նրանք բացատրում էին, որ գումարը ստացել են եւ օգտագործել կարիքների համար, ինչու ոչ ուղարկել են նաեւ տուն»: Հարցին՝ գումարը միայն այդ ամի՞ս են ստացել, Սահակյանը դրական պատախան տվեց: Անդրադառնալով զինվորների կողմից օլիգարխների տները հսկելու հանգամանքին այն պայմաններում, երբ սահմանում զինվորներն առանց հերթափոխի էին հսկողություն իրականացնում Սահակյանը նշեց, որ ինքն առաջին անգամ է նման բան լսում: Դիտարկմանը, որ Սասուն Խաչատրյանն է նման հայտարարություն արել, Սահակյանը պատասխանեց. «Իրեն մի հավատացեք հա, նա սուտասան է: Ահավոր սուտասան մարդ է»,- ասաց Սահակյանը: Վերջինս ասաց, որ ծանոթանում է գործի նյութերին եւ հարցրել է նաեւ գործով անցնող մյուս փաստաբաններից, թե արդյո՞ք հեշտ է նյութերին ծանոթանալը. «Ասում են՝ ահավոր դժվար է»,- նրանց խոսքերը փոխանցեց Սահակայնը: Հարցին՝ ինչո՞ւ, պաշտպանը պատասխանեց. «Դժվար ա, որովհետեւ գործը կարված ա. հարցրեր են տալիս, որոնք առնչություն չունեն գործին»: Մյուս հարցին՝ Քոչարյանը ելույթով հանդես գալո՞ւ է այսօրվա նիստին, նա ասաց, որ Քոչարյանը միշտ էլ ելույթ է ունենում եւ չի թաքցրել այն, ինչ կա: «Առաջին իսկ նիստում ես լավ հիշում եմ, դա հուլիսի 27-ի առավոտյան էր, նա մի չքնաղ ելույթ ունեցավ, եթե բարձրաձայնեմ, թե ինչ ասաց, կստացվի, որ նախաքննության գաղտնիք բացահայտեցի»,-հավելեց Սահակյանը: Լրագրողների պնդմանը, որ այնուամենայնիվ ելույթից որոշ դրվագներ ներկայացնի, Սահակյանը ասաց, որ ըստ Քոչարյանի՝ ճիշտ է եղել, որ հրավիրել է խորհրդակցություն՝ (2008 թվականի փետրվարի 23-ին,-հեղ.) ստանալով հաղորդագրություն ԱԱԾ ղեկավարի կողմից, որ բանակին փորձում են ներգրավել քաղաքական զարգացումների մեջ, որ երկրապահը ոտքի է կանգնել, փորձում է միանալ ժողովրդին, դուք էլ հավանաբար երբեմն լսած, կամ կարդացած կլինեք, որ խոսքը գնում է Մանվել Գրիգորյանի եւ գեներալ Գագիկ Մելքոնյանի մասին: Վերջերս կարդացել եւ անձամբ լսել եմ Մելքոնյանի ելույթը, որտեղ ասում է՝ հատուկ գնդի 80 տոկոսը միացել էր ցուցարարներին: Ի՞նչ է նշանակում սա. զինվորականները միացել էին ցուցարարներին, ի՞նչ իրավունքով, չէ որ նրանք դուրս են քաղաքական զարգացումներինց: Այս առումով էլ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ ժողով է արել եւ ասել, որ բանակը մի՛ ներքաշեք, միջոցներ ձեռնարկեք, որպեսզի չներքաշվի քաղաքական գործընթացներին»,- ներկայացրեց պաշտպանը: Լրագրողների հարցին՝ ի վերջո ստացվե՞լ է, Սահակյանը պատասխանեց, թե՝ այո, ի վերջո ստացվել է. «Պատկերացնում եմ չստացվեր. Ռոբերտ Քոչարյանին կմեղադրեին անգործության մեջ, որովհետեւ հանցանքը կարող է կատարվել գործողության միջոցով եւ անգործության միջոցով: Եթե արտակարգ դրություն չմտցներ... ես շատ եմ ցավում, որ մենք ունեցել ենք 10 զոհ, եթե ավելին լինեին, կասեին՝ Ռոբերտ Քոչարյանը անգործության է մատնվել»:
Մեր ճշտող հարցին, եթե Մանվել Գրիգորյանը եւ Գագիկ Մելքոնյանը փորձել են բանակին ներքաշել ներքաղաքական զարգացումների մեջ, ապա ինչո՞ւ նրանք քրեական պատասխանատվության չեն ենթարկվել դրա համար, Սահակյանը հորդորեց հարցը տալ պատասխանատվության ենթարկողներին՝ նշելով նաեւ, որ մեղադրանքում այդ հարցը չկա. «Ծանոթանում եմ եւ մեղքում եմ ինքս ինձ»,-շարունակեց նա:
Մեր հարցին՝ մեղադրանքի հիմքում ի՞նչ ապացույցներ են դրված, Սահակյանը պատասխանեց, թե ապացույցներ չկան: Մեր դիտարկմանը՝ ցուցմունքնե՞ր էլ չկան, Սահակյանը պատասխանեց, թե ցուցմունքներ կան. «Օրինակ, հարց է տրվում մի սերժանտի՝ ի՞նչ գնահատական կտաք, արդյոք չի խախտվել Սահմանադրությունը եւ այլն: Ախր նա իրավաբան չէ, նա ո՞նց կարող է այդ հարցին պատասխանել: Ախր ոնց ես այդ հարցը տալիս մի մարդու, ով դրան պատասխանելու իրավասություն չունի եւ հարցը ձեւակերպում այնպես, որպեսզի քեզ ցանկալի պատասխան ստանաս»,- ասաց Սահակյանը՝ նշելով, որ հարցի պատասխանը արդեն իսկ առկա է հարցի մեջ եւ պատասխանողին մնում է ընդամենը մեկ-երկու բառ փոխել:
Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան Ռուբեն Սահակյանը նշեց, որ չի ծանոթացել գործի նյութերին: Մեր դիտարկմանը՝ եթե չեք ծանոթացել, ինչպե՞ս եք նշում, որ ապացույց չկա, Սահակյանը նշեց, որ շուրջ 10 հատորի արդեն ծանոթացել է. «Աշխատում ես ծանոթանալ ցուցմունքներին, դրա համար որոշ ինֆորմացիա ունեմ, բայց շատ հարցերի պատասխաններ չունեմ»,- ասաց Սահակյանը:
Հարցին, ինչո՞ւ ձեզ չի հաջողվում հասնել խափանման միջոցի փոփոխության, Սահակյանը հարցին հարցով պատասխանեց. «Իսկ երբ է փաստաբաններին հաջողվել հեշտ հասնել արդարության, ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի եւ ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանի ժամանակ մենք այդ հաջողությունը չենք ունեցել եւ չենք ունենալու»,- ասաց պաշտպանը՝ հավելելով. «Մի հատ հարց տվեք ձեզ, Հարությունյան Միքայելի գործը կուղարկե՞ն Մոսկվա, թե՝ ոչ. պարտավոր են ուղարկել, որովհետեւ նա ՌԴ քաղաքացի է: Մեր դիտարկմանը, որ նա նաեւ ՀՀ քաղաքացի է, Սահակյանը պատասխանեց, որ այո, բայց նա գտնվում է Ռուսաստանում, նրան չեն հանձնում. «Ի՞նչ պետք է արվի Կոնվենցիայից ելնելով, պետք է գործը հասնի Ռուսաստանին. չեն հանձնի, հիշեք այսօրվա խոսքս, ես համոզված եմ, որ եթե հանձնեն, այդտեղ գործի ջուրը կբացվի: Նրանք հո չե՞ն նստելու վախենան Նիկոլ Փաշինյանից, վախենան չգիտեմ ումից եւ լռեն, այնտեղի փաստաբանները կճղեն այդ գործը»,- շարունակեց Քոչարյանի պաշտպանը:
Մեր հարցին՝ գործի նյութերում երեւո՞ւմ է, թե ով է հրաման տվել Միքայել Հարությունյանին արձակել 0038 գաղտնի հրամանը, Սահակյանը ասաց, թե հրաման չի եղել. «իրենք էլ չեն ասում, որ Ռոբերտ Քոչարյանը հրաման է տվել, մեղադրանքում նման բան չկա»,- եզրափակեց Ռուբեն Սահակյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT