Քրգործ է հարուցվել երեկ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ

Քրեական գործ է հարուցվել Ազատության հրապարակում բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ դատախազության մամուլի խոսնակ Արեւիկ Խաչատրյանը:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում նախապատրաստվող նյութերով փաստական տվյաներ են ձեռք բերվել այն մասին,որ 2019 թվականի մարտի 14-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ի վաշտի 2-րդ դասակի ավագ ոստիկան Ա. Ե.֊ն 2019թ. մարտի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիմաց՝ Ազատության հրապարակում, ծառայություն իրականացնելու ընթացքում հավաքված քաղաքացիներին Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող աշխատանքներին և ՀՀ ոստիկանության ծառայողների պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու վերաբերյալ օրինական պահանջ է ներկայացրել, որի ընթացքում հավաքված անձանցից մեկը փորձել է ճեղքել ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից կազմված շղթան։ Ոստիկանը թույլ չի տվել, իսկ քաղաքացին երկու անգամ բռունցքով դեմքին հարվածելու եղանակով բռնություն է գործադրել նրա նկատմամբ:

Դեպքի վայրից Ա. Ե.֊ի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին է բերման ենթարկվել Գ. Շ.֊ն:

Նկատի ունենալով, որ առերևույթ առկա են հանցագործության հատկանիշների մասին բավարար տվյալներ՝ դեպքի առթիվ ՀՀ Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ֊ի 316֊րդ հոդվածի 1֊ին մասով: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ֊ին:

Տպել
4922 դիտում

«Արարատ-Արմենիան» չափազանց տպավորիչ առաջընթաց է գրանցել IFFHS աղյուսակում բարձրացել է 1309 տեղով

Պատգամավորներից «ամենախիզախը» և «ամենաճիշտը» ասում է՝ ճնշելու տեղը ստեղ չի, դուրսը կա. Լենա Նազարյան

Եմենի ռազմաբազայի հրթիռակոծման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 116-ի

Արմեն Գեւորգյանի պաշտպանները բոյկոտեցին դատական նիստը, իսկ Խաչատուրովի պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառվեց

Ինտերպոլի նախկին ղեկավարը դատապարտվել է 13,5 տարվա ազատազրկման

«Արսենալը» շնորհավորել է Մխիթարյանը ծննդյան օրը (լուսանկար)

Եթե ԲՀԿ-ին թվում է, որ ես այստեղ մենակ եմ եւ կաշկանդված եմ լինելու, չարաչար սխալվում են․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարը Լոնդոնում այցելել է «Տորիանո» տարրական դպրոց

Քննիչի կողմից փաստաբանի և վստահորդի միջև խոսակցության գաղտնալսման դեպքով ՔԿ-ում ուսումնասիրություն է ընթանում

«Արման Բաբաջանյանի կողմից բացահայտ սադրանք էր». Արման Աբովյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին

Մարուքյանն իր պնդմանը ապացույցներ դեռ չի ներկայացրել. դատախազությունն էլ խախտումներ չի հայտնաբերել

ԲՀԿ-ական չորս պատգամավորներ հեռացվեցին մինչեւ այս օրվա ավարտը կայանալիք նիստերից

ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից հետո ԲՀԿ-ականները լքեցին նիստերի դահլիճը

«Վանաձոր» եւ «Կոշ» քրեակատարողական հիմնարկներում թմրամիջոցներ են հայտնաբերվել

«Չափդ ճանաչի»․ Արման Բաբաջանյանի ելույթից հետո նիստերի դահլիճում վիճաբանություն տեղի ունեցավ

Բացահայտվել է Երևանում տեղի ունեցած դանակահարության դեպքը. մեղադրանք է առաջադրվել մեկ անձի

Մարդիկ ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջի խախտման դեպքում չեն կարողանում վերականգնել իրավունքները․ ՄԻՊ

Մարիա Գեւորգյանը՝ ՀՀ շախմատի առաջնության քառակի չեմպիոն, տղամարդկանց առաջնությունն էլ նոր չեմպիոն ունի

Հանձնաժողովից մինչ այս պահը որեւէ գրավոր եւ բանավոր հրավեր չի ստացվել նախարարին. խոսնակ

ԱԺ-ն միաձայն ընդունեց զինծառայողին ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը խստացնելու նախագիծը