Երևան
12 °C
Մենք գիտենք, որ մամուլի ազատությանը չի կարելի կպնել, մամուլի դեմ հետապնդումներ չի կարելի անել։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մամուլի ազատության սահմանափակման վերաբերյալ քննարկումներին․
«Մենք հիմա աշխատում ենք տարբեր կազմակերպությունների հետ, որպեսզի Հայաստանում մամուլի աջակցության հիմնադրամ ձեւավորվի՝ կառավարությունից անկախ: Բյուջեի միջոցներով չենք անում, որովհետեւ կստացվի, որ ուզում ենք վերահսկողության տակ վերցնել լրատվամիջոցներին: Ուզում ենք չեզոք գործընկերների ներգրավելով՝ Հայաստանում լրատվության աջակցության հիմնադրամ ստեղծել, որ այդ հիմնադրամը որոշակի ֆինանսական աջակցություն ցուցաբերի լրատվամիջոցներին»,-ասաց Փաշինյանը։
Ասուլիսի ժամանակ «Հրապարակ» օրաթերթի լրագրողն ասաց, թե իշխող ուժը ներկայացնող խմբակցության անդամներից որոշ պատգամավորներ հանդես են գալիս մամուլի դեմ հայտարարություններով, բաժանումներ են անում՝ իշխանական, հակահեղափոխական լրատվամիջոցներ, եւ այլն, մասնավորապես մեջբերելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ վերջինս լրատվամիջոցների ցանկ էր առանձնացրել եւ կոչ արել հետեւել միայն այդ լրատվականներին: «Հրապարակ»-ի լրագրողը, մասնավորապես, հարցրեց․ «Ինչպե՞ս եք սա գնահատում, երբ դուք էլ երբեմն ձեր ուղիղ եթերներում առանձին լրատվամիջոցների եւ հրապարակումների քննադատաբար անդրադառնում ենք»։
«Հեղափոխությունից հետո լրատվական դաշտում մեծ առուծախի պրոցես է տեղի ունեցել։ Տեղյակ չե՞ք»,-արձագանքեց Փաշինյանը։ Նա նշեց, որ նշված գրառումն ինքը անձամբ չի տեսել, բայց ասաց, որ մտահոգությունն, ըստ էության, լեգիտիմ է, բայց այն պետք է լուծվի երկխոսության միջոցով, գործունեության կոնսենսուային դաշտ ձեւավորելու միջոցով․
«Ինչ ուզում է լինի՝ Հայաստանում մենք հակամամուլային որեւէ գործողություն չեն անելու, ուզում է՝ բոլոր լրատվամիջոցները մեկ սեփականատեր ունենան։ Մենք հակամամուլային գործողություն չենք անելու, բացառությամբ այն դեպքերի, երբ ուրիշ հարցեր կծագեն: Օրինակ, կարող է օրենքի կոպիտ խախտում լինի, որին չենք կարող չարձագանքել: Օրինակ, տեսանք, որ քրգործ է հարուցվել նախաքննական նյութեր հրապարակելու կապակցությամբ: Էդ էլ «լավ է», որ գործը հարուցված է մի լրատվամիջոցի նկատմամբ, որի նախկին գլխավոր խմբագիրը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է: Հակառակ դեպքում պատկերացնում եք, թե ինչ աղմուկ կլիներ»,-ասաց վարչապետը:
Նա անդրադարձավ ամբողջ աշխարհում առկա «ֆեյք նյուզի» հարցին՝ նշելով, որ դա գլոբալ խնդիր է․
«Դա վերաբերում է ամբողջ աշխարհին, հատկապես քաղաքակիրթ աշխարհին, որտեղ չկա ինտերնետի ցենզուրա: Շատ դեպքերում, երբ կան քաղաքական սահմանափակումներ, մենք չենք կարող մամուլի ազատության դեմ որեւէ բան անել, բայց նաեւ մարդիկ չեն կարող լրիվ անպաշտպան մնալ: Իրենք իրենց պաշտպանելու ինչ-որ ձեւեր են գտնում: Դա ոչ թե արշավ է մամուլի դեմ, այլ գործընկերության հրավեր է, որ եկեք փոխադարձ հարգանքի մթնոլորտ ձեւավորենք, նորմալ իրար հետ աշխատենք: Մենք ուզում ենք այդ խնդիրը իրար հե՞տ լուծենք, թե չենք ուզում: Թե՞ պետք է շարունակենք այդ ռեժիմը, որ մեկ լրատվամիջոցներն են քաղաքական գործիչներին բոյկոտում, մեկ՝ հակառակը: Առանձին վերցրած պատգամավորը, վարչապետը, լրատվամիջոցը այդ հարցի լուծումը չունի: Հերիք է, ինչքան հակամարտության կանխավարկածով ենք գնում, որովհետեւ իրականում հակամարտության հարց չկա»,- ընդգծեց Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT