Բախում չի լինի. Սամվել Բալասանյանը կազատագրի Գյումրու զավթված մայթերն ու կանաչ գոտիները

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր հրավիրած ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին եւ անդրադարձել քաղաքի կանաչ գոտիներն ու մայթերը զավթելուն: Նշենք, որ Գյումրիում չգրված, բայց հաստատուն եւ անխախտ գործող մի օրենք կա՝ խանութի, ռեստորանի, սրճարանի տերը կամ մեկ այլ տնտեսվարող, ինքնակամ ընդլայնում է իրեն հատկացված տարածքը: Ընդ որում, ոչ թե շարժական ճաղերի կամ ինչ-որ թեթեւ կառուցատարրերի միջոցով, այլ հիմնական կառուցապատման: Քարապատում, ապակեպատում է, հետո դիմում է քաղաքապետարանի համապատասխան բաժին: Վերջիններս էլ տեսնում են քաղաքի կենտրոնական հատվածներում «պատահաբար» «անտեսանելի» ձեւով իրականացված ապօրինի շինարարությունը, այն ճանաչում ապօրինի օրենքի ուժով, տվյալ տնտեսվարողին տուգանում, կատարած աշխատանքն օրինականացնում են: Նման դեպքերը քիչ չեն:«Մայթերը որեւէ մեկն իրենց սեփական չի տալիս, 12 թվից առաջ արել են, ամեն ինչ արվել է, նույնիսկ փողոցի վրա է սեփականաշնորհվել: Բայց թյուրիմացություններ էլ կան»,- ասաց Սամվել Բալասանյանը: Հարկ է, սակայն, նշել, որ 2012 թվականից հետո էլ, երբ Գյումրու քաղաքապետն արդեն ոչ թե Վարդան Ղուկասյանն, այլ Սամվել Բալասանյանն է, նույն ձեռագիրը շարունակվում է: Օրինակ,  Հաղթանակի պողոտայի սկզբնամասում հենց այդ սկզբունքով «Կրուիզ» սրճարանն ընդլայնեց իր տարածքը, հետո դրա կողքին նույն սկզբունքով ավելացավ «Հավլաբար»-ը, «Հացատունը» փակեց մայթն ամբողջությամբ, «Կարոնա» սուպերմարկետն ընդլայնեց տարածքը հիմնական կառուցապատմամբ: Շարքը երկար կարելի է թվարկել:

Խանութատերերի երկրորդ խումբը քաղաքի մայթերը զավթել է առանց կառուցապատման, պաշարելով: Վաղ լուսաբացին այն ապրանքը, ինչը վաճառում են խանութում՝ անձեռոցիկ, հագուստ, անկողնային պարագաներ, դույլ, բարձ ու վերմակ, գորգ ու կահույք, լվացքի փոշի, հեռուստացույց, բահ ու մանգաղ, պարսպի նման շարում են խանութի դիմաց՝ ուղիղ մայթին՝ անցորդին մեկ ոտքի տեղ թողնելով, այն էլ խանութ մտնելու համար: Եվ, եթե անուշադիր ես, չի բացառվում, որ պատահաբար բահի վրա հայտնվելիս պոչն ուղիղ ճակատիդ մեջտեղում հայտնվի, կամ մնաս իրար վրա դարսված ապրանքի տակ:Արդյո՞ք հնարավոր է Օպերայի օրինակով, նաեւ Գյումրիում ապօրինությունները վերացնել հարցին, Սամվել Բալասանանը պատասխանեց՝ անպայման:

Նույն դրական նոտան պահպանվեց նաեւ փողոցային առեւտրի կարգավորման հարցում: Բայց, այս գործընթացը Գյումրիում դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Գյումրու Շահումյան եւ Մայակովսկի փողոցները հայտնի Լաչինի միջանցքի փնթիությամբ այնպես են սերտաճել քաղաքին, որ որպես գյումրեցու կենցաղի հայտ նույնիսկ կարող են ներկայացնել: Միրգ-բանջարեղեն, միս-մսամթերք, ձկնեղեն, կաթ ու պանիր, կենդանիների կտրված գլուխներ ու այլ մարմնամասեր: Այն, ինչը հնարավոր է վաճառել, հենց փողոցում էլ իրացվում է:

«Սա մեր քաղաքի կույրաղիքն է: Էսօրվա դրությամբ պետք է կարողանանք Լաչինի միջանցքը ձերբազատել էդ փողոցի վրա վաճառվող ապրանքից: Բերում են Շահումյան փողոցի մեջտեղում իրենց բահերը ուղիղ փողոցի կենտրոնում ցուցադրում են, գնում են մեր աշխատակիցները, վեճ-վիճաբանություն է լինում, ասում են՝ մեր հացն եք կտրում: Ռիժկովի փողոցը դարձել էր նույն Լաչինի միջանցքը, ամեն օր տեսնում էիր, որ նույն մարդը բերում, իր կանաչիները վաճառում էր: Մենք համոզել ենք, որ գնա Լաչինի միջանցքում տեղ գտնի, իր կանաչին վաճառի, մինչեւ մենք այլընտրանք ունենանք առաջարկելու»:Այլընտանքն էլ այս պահին կախված է Թումոյից: Այս ընկերությունն է պարտավորվել կառուցել Գյումրիի կենտրոնական շուկան: Սամվել Բալասանանն ասում է՝ երբ շուկան լինի, իրենք փողոցներում եւ մայթերի վրա առեւտուր իրականացողներին կուղղորդեն շուկա: Այդ պարագայում որեւէ մեկը չի կարողանա բողոքել: Բայց որոշ տնտեսվարողների Սամվել Բալասանյանն արդեն տաղավարների հեռացման ծանուցագրեր ուղարկել է:Ասուլիսի ժամանակ նաեւ խոսվեց Գյումրու Ալեք Մանուկյան փողոցում գտնվող 50-ամյակի կամրջի վտանգավորությունից: Քաղաքապետն ասաց՝ մտահոգ է, կամուրջը տակից էլ, վրայից էլ պարբերաբար ուսումնասիրում է: Վերականգնման լուրջ ծրագիր է պետք: «Բայց որտե՞ղ եք տեսել՝ քաղաքապետը կարողանա կամուրջ վերանորոգի: Հսկայական գումարներ են պետք, իսկ այդ հնարավորությունը քաղաքի բյուջեն չունի: 22 մլրդ տալիս եք Երեւանին, Գյումրիի բյուջեն ընդամենը 3.3մլրդ է, 7մլն դոլարի չափ է: Իսկ Երեւանին 11 անգամ ավել գումար եք տալիս: Մեզ էլ տվեք, 3.3-ի փոխարեն 5 մլրդ տվեք, տեսեք, թե քաղաքն ինչքան արագ կկառուցվի: Իսկ դրա համար պետք է, որ մենք համախմբվենք, քաղաքապետը, մարզպետը: Այս հարցում մեր պատգամավորները շատ ակտիվ պետք է լինեն»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2387 դիտում

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում