ԱՄՀ-ն ու ՀԲ-ն կանխատեսում են տնտեսական ակտիվության տեմպի դանդաղում․ հավատա՞լ, թե՞ ոչ

Այս տարի Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպը կնվազի՝ կազմելով 4.3%, այն դեպքում, երբ երկրի 2019 թվականի պետական բյուջեով ՀՆԱ-ի աճը նախատեսվում է 4.9 %: Այս մասին ասված է Համաշխարհային բանկի հրապարակած «Փոփոխելու հզոր մանդատ՝ գլոբալ տնտեսական աճի դանդաղման պայմաններում։ 2019թ․, ձմեռ» ՀՀ-ի մասին տնտեսական զեկույցը:

Մինչ այդ համանման զեկույցով հանդես էր եկել նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամը՝ նույնպես կանխատեսելով ՀՀ-ում տնտեսության աճի տեմպերի նվազում մինչեւ 4.5%: Ըստ անցած տարվա տվյալների՝ Հայաստանում տնտեսական աճը կազմել է 5.2%՝ ի տարբերություն 2017 թվականին գրանցված 7.5%-ի, ինչը Հայաստանի առեւտրային գործընկերների տնտեսական աճի տեմպերի անկման, ինչպես նաեւ գյուղատնտեսական եւ հանքարդյունաբերական ոլորտների անբավարար արտադրողականության հետեւանք է:

2019 թվականին Հայաստանի կառավարությունը կանխատեսում է 4.9 տոկոս տնտեսական աճ: Հիմնադրամը կանխատեսում է ավելի պակաս տնտեսական աճ՝ այս տարի դրամական փոխանցումների կրճատման ֆոնին, որը, սակայն, կարող է փոխհատուցվել ներդրումների աճով:

«Մեր ելակետային սցենարը նախատեսում է 2019 թ. ՀՆԱ-ի աճի ավելի ցածր, բայց դեռևս հաստատուն տեմպ՝ ցածր գնաճի ու կայուն պետական ֆինանսների նպաստավոր մակրոտնտեսական միջավայրի պայմաններում: 2019 թ. համաշխարհային և տարածաշրջանային աճի կանխատեսվող ավելի ցածր մակարդակը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանման վրա»,- ասվում է ՀԲ-ի զեկույցում:

Փաստաթղթի համաձայն՝ երկրի ներսում աճին կնպաստի չափավոր բյուջետային ընդլայնումը, տնային տնտեսությունների (այդ թվում՝ հիպոթեքային) վարկավորման շարունակական կայուն աճը և բիզնեսի բարելավված տրամադրվածությունը:

Ինչ վերաբերում է ՀՀ-ում հիպոթեքային շուկայում ակտիվացմանը, ապա այստեղ իսկապես աճի միտումները շատ ակնառու են։ 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ Հայաստանում հիպոթեքային վարկերի ծավալն աճել է 100 տոկոսով։ Այս մասին հայտարարեց անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ կայացած իր մեծ ասուլիսի ժամանակ։ 2019թ. հունվարին բանկերի հիպոթեքային վարկերի պորտֆելը կազմել է ավելի քան 257 մլրդ դրամ։ Սա 50 միլիարդով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։ Բանկերի հիպոթեքային վարկերի պորտֆելն այդ մեկ տարվա ընթացքում ավելացել է 24 տոկոսով։

«2018 թ. գրանցված գերակատարողականից հետո 2019 թ. բյուջեն նախատեսում է որոշակի բյուջետային ընդլայնում՝ արտացոլելով ՀՆԱ-ի 50 տոկոսից ցածր չափով կառավարության պարտքի պահպանմանը համապատասխան միջնաժամկետ բյուջետային շրջանակը: Դրամավարկային և փոխարժեքային քաղաքականությունը կշարունակի կենտրոնացած լինել առավել ռիսկային արտաքին միջավայրի պայմաններում գների կայունության պահպանման վրա»,- գրում է Համաշխարհային բանկը:

Միաժամանակ ՀԲ-ն եւ ԱՄՀ-ն խոսում է արտաքին եւ ներքին ռիսկերի մասին։ Մեկը՝  Հայաստանի հիմնական առևտրային գործընկեր երկրներում տնտեսական բացասական միտումներն են, իսկ մյուսը՝ երկրի ներսում տնտեսական բարեփոխումներին ընդդիմացողները։

«Արտաքին միջավայրում առաջացող համաշխարհային առևտրային և քաղաքական լարվածությունների պատճառով Հայաստանի հիմնական առևտրային գործընկեր հանդիսացող երկրներում կարող են առաջանալ կամ խորանալ տնտեսական անկումները: Ներքին ճակատում Հայաստանի տնտեսության բարեփոխումը կպահանջի հաստատակամ ջանքեր բազմաթիվ ուղղություններով, որոնք կարող են հանդիպել անձնական շահերի կամ ընկալվող բարձր ծախսերի հետ կապված դիմադրությանը:

Միևնույն ժամանակ առանց նման հաստատակամ բարեփոխումների հնարավոր չէ հասնել շոշափելի արդյունքների աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի բարձրացման, սոցիալական խնդիրների ավելի հաջող լուծման և ներդրումներ ներգրավելու համար գործարար միջավայրի բարելավման հարցերում: Նշված արդյունքների ձախողումը կարող է կրկին բորբոքել սոցիալական և քաղաքական լարվածությունը և տնտեսական անորոշության պատճառ դառնալ»,- ասված է ՀԲ զեկույցում:

Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետների գնահատմամբ, Հայաստանը մեծապես կախված է «Ռուսաստանի օգնությունից եւ ներդրումներից, որի տնտեսական անկումն անդրադարձել է Հայաստանի արտահանման, ինչպես նաեւ վերջին տարիներին ՌԴ-ում աշխատող հայերի դրամական փոխանցումների վրա»:

Վերոնշյալ երկու հեղինակավոր կազմակերպությունների կանխատեսումները շատ պահպանողական են, հիմնված ընթացիկ տվյալների վրա՝ շեղումների հնարավորությամբ, որոնք հաճախ բարձրանում կամ իջնում են՝ կախված տնտեսությունում տեղի ունեցող փոփոխություններից։ Օրինակ՝ 2017-ին Համաշխարհային բանկը կանխատեսում էր ՀՀ տնտեսության 3.7-4% -ոց աճ, սակայն այն կազմեց ավելի քան 7․5%: 2018-ին ՀԲ-ն կանխատեսում էր Հայաստանում տնտեսության աճ 4.1%-ի մակարդակում, սակայն իրական թիվը հասավ 5.2%-ի։

Թեպետ բավականին ընդհանուր ձեւակերպումներով լի երկու զեկույցներում, ներկայացնելով պահպանողական սցենարներ, խոսվում է տնտեսության զարգացման հնարավորությունների մասին։ Տնտեսական աճը սահմանափակող գործոններից (հանքարդյունաբերության անկում, տրանսֆերտների հնարավոր պակասում, ռիսկային արտաքին միջավայր) բացի, խոսվում է հնարավորությունների մասին, որոնք են իրականացվող բարեփոխումները, մշակող արդյունաբերության ու ընդհանրապես ներդրումների աճը։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8040 դիտում

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան