Լուրջ խնդիրներ կունենանք գյուղատնտեսությունում․ վարկատու կազմակերպության զգուշացնող նամակը վարչապետին

Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ Գլխավոր գործադիր տնօրեն/ նախագահ Արմեն Գաբրիելյանը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խոսելով գյուղատնտեսության վարկավորման խնդիրների մասին։ Նամակը ներկայացնում ենք ստորեւ․

Հայաստանի Հանրապետության վարչապետ`

Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո պարոն վարչապետ,

Սույն թվականի մարտի 14-ի կառավարության նիստում գյուղատնտեսության նախարարի տեղակալի ներկայացրած հարցերը գյուղատնտեսության վարկավորման   խնդիրների հետ կապված ստիպեցին ինձ այս նամակը հասցեագրել Ձեզ՝ լրագրողական ձևաչափով: Անկեղծ ասած այդ նիստի քննարկումները ինձ տխուր և ոչ շատ լավատեսական մտորումների տեղիք տվեցին…կփորձեմ պարզաբանել այս նամակով, և քննարկման ժամանակ, եթե ինձ հաջողվի հանդիպել Ձեզ հետ:

Խոսքս տպագրում եմ Ձեր իսկ հիմնադրած թերթում ՝հուսալով, որ այն անպայման աչքի էք անց կացնում,,,

Առ այսօր մենք  հանդիպել ենք ընդամենը մեկ անգամ շատ հպանցիկ՝  ,,Իմ քայլը,, դաշինքի դրամահավաքի օրը, երբ Ձեր թիմակից Լենա Նազարյանը ինձ ծանոթացրեց  Ձեզ հետ: Ես Ձեզ ընդամենը մեկ հարց ուղղեցի հարցնելով՝ արդյո՞ք լսել եք մեր կազմակերպության՝ Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվի մասին: Պատասխանը բացասական էր: Անկեղծ ասած մի քիչ զարմացա, քանի որ քայլարշավի ժամանակ եռանդով ,,քլնգում էիք՛՛ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ  և ինձ թվացել էր, որ բավականաչափ լավ տեղեկացված եք այդ ոլորտից:

Ես ձեզնից հանդիպում խնդրեցի  ներկայացնելու մեր կոոպերատիվի մասին և քանի որ <<սելֆի>> ցանկացողների շարանը   շատ երկար էր, ստիպված մի կողմ քաշվեցի, չցանկանալով մարդկանց զրկել այդ պատմական պահից, թեպետ ինքս չօգտվեցի  Ձեզ հետ լուսանկարվելու տոնական առիթից, այլ մեր կառույցի ութ հազար անդամների անունից լոկ խնդրեցի ապագայում հանդիպել Ձեզ հետ:

Երևի կարևորություն չտվեցիք, այլապես Ձեր  օգնականը կգրանցեր իմ խնդրանքը:

Իսկ հիմա երեւի թե կհարցնեք, իսկ ին՞չ կապ ունի կառավարությունում քննարկված հարցերը մեր վարկային կոոպերատիվի հետ:

Պատասխանեմ՝ շատ ուղիղ կապ, մենք գյուղացիական վարկային կառույց ենք , ինքներս Էլ գյուղացիներ ենք և գյուղատնտեսության ֆինանսավորումը մեր անդամներին մեր առօրյան է: Ֆարմ Կրեդիտը ուղիղ պայմանագրային հարաբերությունների մեջ է Գյուղատնտեսության ֆինանսավորման կենտրոն գրասենյակի << ԳՖԿ>> հետ:

Տարիներ առաջ՝ 2007-ին,   57 գյուղաբնակներով, կոոպերատիվ հիմունքներով միավորվելով, առևտրային բանկերից ,,փրկվելու՛՛ համար, տեղայնացնելով կոոպերատիվ բանկային համաշխարհային լավագույն փորձը, ԱՄՆ գյուղնախարության ֆինասատեխնիկական աջակցությամբ, հիմք ընդունելով ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի մոդելը,  ստեղծել ենք կոոպերատիվ վարկային կազմակերպություն:

Այսօր մենք միավորում ենք ութ հազարից ավելի գյուղաբնակ  փայատերեր, որից մոտ չորս հազարը այս պահին ակտիվ վարկառուներ են: Մի քիչ դժվար է պատկերացնել,  որ   մեր  Հայաստան աշխարհում հազարավոր  մարդիկ, փոքր փայերով՝ 475 միլիոն  դրամ գումար են համատեղ ներդրել, ստեղծել 1.6 միլիարդ դրամ սեփական կապիտալ, համախմբելով  12.4 միլիարդ դրամից ավելի վարկային պորտֆել երկրի 429  գյուղական համայնքներում, հնարավոր ամենացածր տոկոսադրույքներով:

Այդ  վարկային պորտֆելի ավելի քան 2.5 միլիարդը մենք ներգրավել ենք IFAD-ի ԾԻԳ- ից և Գյուղական ֆինանսավորման կենտրոն կառույցից, որը  Ձեր գլխավորած կառավարությունը պատրաստվում է լուծարել,,, իսկ 8.8 միլիարդը ՀՀ Կենտրոնական բանկի ներքո  գտնվող Գերմանա- Հայկական հիմնադրամից:

Մեր վարկային կոոպերատիվ կազմակերպության նմանակը չկա տարածաշրջանում, ոչ Վրաստանը և ոչ Էլ Ադրբեջանը չունեն մեր անալոգը:

Հավուր պատշաճի նաև պետք է նշեմ, որ մեր վարկային կոոպերատիվը  երբեք առաջընթաց չէր ունենա եթե չլիներ ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավարության համարժեք վերաբերմունքը մեր կատարած աշխատանքին:

…Այստեղ ուզում եմ կանգ առնել և Ձեզ պատմել  մի աշխատանքային, գործնական հարաբերության մասին Ձեր նախորդի, Հայաստանի հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի և իմ հանդիպման մասին, որից և պարզ կդառնա հետագա ասելիքս:

Կարեն Կարապետյանի գալով սպասումներ էին առաջացել, որ տնտեսության մեջ իրական առաջխաղացումներ կլինեն:Մենք էլ  շատերի նման չարդարացված լավատեսություն ունեինք … թեպետ մեր  լավատեսությունը գալիս էր մեր արած գործի կարևորության գիտակցումից:

2016 թվականի նոյեմբերի 25-ին ես հեռազանգ ստացա ՀՀ գյուղատնտեսության նախարարից, որն ինձ տեղեկացրեց, որ վարչապետը ցանկանում է ինձ հետ հանդիպել, հարցրեցի երբ, ասաց անմիջապես: Եվ քանի որ այդ պահին գտնվում էի Արմավիրի գյուղերից մեկում հանդիպումը կայացավ մեկ ժամ հետո, երբ հասա կառավարության շենք: Հանդիպումը բովանդակալից էր, արագ եկանք  փոխըմբռնման, ուշադիր լսելով և ընկալելով մեր կատարած աշխատանքը , վարչապետը բյուջեից ուղիղ ֆինանսական ամրացում առաջարկեց: Ես մերժեցի և պնդեցի իմ առաջարկած տարբերակը, որին վարչապետը խորհրդակցելով փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ՝ անմիջապես համաձայնություն տվեց:

Վարչապետի անունից հանձնարարարական իջեցվեց իմ ներկայացրած առաջարկը քննարկել գյուղատնտեսության և ֆինանսների նախարարություններում՝ Ֆարմ Կրեդիտ վարկային կոոպերատիվ կազմակերպության ֆինանսական կարողությունները ամրապնդելու նպատակով:

Իսկ որ՞ն էր իմ առաջարկը:

… 2008- ին, երբ մենք փորձում էինք կայանալ, ՀՀ- ում մեկնարկել էր Հազարամյակների Մարտահրավերների ամերիկյան աջակցության  դրամաշնորհային ծրագիրը, որն ուներ նաև վարկային բաղադրիչ: Այն նույնպես դրամաշնորհ էր, վարկ չէր պետության ուսերին: Վարկային բաղադրիչր 8.5 միլիոն դոլար գումար էր, որը ենթադրվում  էր տեղաբաշխել ծրագրի մասնակից գյուղացիական տնտեսություններին առևտրային բանկերի միջոցով: (Ի միջի այլոց հարևան Վրաստանը, նույն բաղադրիչը շատ ավելի մեծ գումարով , դրամաշնորհի տեսքով բաշխեց մեկ տասնյակից ավելի համակարգաստեղծ ձեռնարկությունների):

Ծրագրի  ամերիկյան ավարտից հետո, վարկային բաղադրիչը փոխանցվեց ՀՀ ֆինանսների նախարարության կառավարմանը ի դեմս ԳՖԿ -ի:  

Ստացված շահույթը տնօրինվում է Ֆինանսավորումը իրականացնող գրասենյակի պահպանման  և արտաբյուջետային ծախսերի համար Ֆինանսների նախարարության կողմից:

… Մենք մեծ դժվարությամբ, հաստատակամ համառություն ցուցաբերելով 2008- ին կարողացանք հաղթահարել ,,ԾԻԳ-ային՛՛ խոչընդոտները և հայտավորվել մրցակից վարկատու կառույցների ցուցակում :

Զավեշտն այն էր, որ գումարը նախատեսված էր Հայաստանի գյուղացիների համար, բայց գյուղացիներից բաղկացած և նրանց պատկանող կառույցին  խոչընդոտում էին մասնակցել մրցույթին՝ նախապատվություն տալով առևտրային կառույցներին: Մրցույթի ժամանակ, մենք ստիպված գնացինք ,,վա բանկ՛՛, առաջարկելով նվազագույն տոկոսային մարժաները, հնարավոր երեք լոտերի համար՝ 2,5, 2,7 և 3 կետերով: Անմիջապես ծագեցին խնդիրներ գրասենյակի հետ: Անգամ փորձ արվեց մեզ ծրագրից հանելու և ապաորակավորելու: Բարեբախտաբար մեր հակասութունները գրասենյակի հետ  կարճ տևեցին, մեկ տարի հետո ՝ շնորհիվ մեր արդյունքների Ֆարմ Կրեդիտը ճանաչվեց որպես լավագույն վարկատու  բոլոր  ցուցանիշներով, մասնավորապես  միակ կառույցն էինք ,որը լիզինգով ութսուն միավոր տրակտոր և գյուղգործիքներ տրամադրեց իր շահառուներին: Այս ծրագիրը եղավ մեր հաջողակ անցագիրը   վարկային ոլորտի դարպասներիցից ներս:

Մենք 2008-19թթ. ընթացքում տեղաբաշխեցինք մեզ հասանելիք  970 միլիոն դրամ գումարը, այն բազմարկելով գրեթե հինգ անգամ, (քանզի ծրագիրը մեկ վարկատու մասնակցի համար սահմանափակում ունի երկու միլիոն դոլար դրամի համարժեքի չափով):  Ապահովեցինք լավագույն արդյունքներ՝ տրամադրելով 1335   վարկ, 4.582.739 դրամ  ընդհանուր գումարով, մարզերում տեղակայված ինը մասնաճյուղերի միջոցով:

Եվ սկսած 2008 թվականից մենք պարբերաբար,  լավատեսական հավատ ընծայելով բոլոր նորանշանակ վարչապետերի անձերին դիմել ենք ՀՀ բոլոր կառավարություններին, որպեսզի այդ գումարը դրամաշնորհի կամ երկարաժամկետ փոխառության տեսքով տրամադրվի մեզ, նպատակ ունենալով կապիտալիզացնել  կոոպերատիվի սեփական կապիտալը՝ պորտֆելը բազմարկելու, նոր գյուղացիական տնտեսությունների ընդգրկելու, ի վերջո Հայաստանի Հանրապետության  գյուղացիներին պատկանող միակ վարկային կոոպերատվին աջակցելու համար: յստեղ խնդրում եմ ծանոթանաք հետևյալ պատմական ակնարկին:

Պատմական ակնարկ`

1908, 1912-13թթ. ԱՄՆ նախագահներ Թեոդոր Ռուզվելտի, Հովարդ Տաֆտի և Վուդրո Վիլսոնի նախաձեռնությամբ` կառավարական հանձնաժողովների կողմից ուսումնասիրվեցին ԱՄՆ գյուղական բնակչության և ֆերմերների վարկային կարիքները: Նպատակահարմար գտնվեց աջակցել ֆերմերների ստեղծած վարկային կոոպերատիվներին ֆերմերների վարկային կարիքների բավարման համար:

1916թ. Կառավարության առաջարկով Կոնգրեսն ընդունեց օրենք, որով 125 միլիոն ԱՄՆ դոլար հատկացվեց գերմանական Ռայֆայզեն և բրիտանական Ռոկդեյլի կոոպերատիվների մոդելով ստեղծված գյուղական 12 վարկային մեծածախ կոոպերատիվներին` ֆերմերներին երկարաժամկետ սկզբնական ֆինանսական միջոցներ տրամադրելու համար:

Այս մեկնարկային վարկային ռեսուրսները հարյուրավոր մանր կոոպերատիվ գյուղական բանկերին հնարավորություն տվեցին ձևավորվել և երկրով մեկ ֆերմերներին  տրամադրել երկարաժամկետ վարկեր: Վարկային համակարգն իր հերթին կարողացավ այդ ներարկման շնորհիվ աճել և աճեցնել սեփական  կապիտալը: Արդեն 1940-ական թվականներից սկսած մինչև 1968 թվականը,  միասնական կոոպերատիվ վարկային համակարգը լիովին հետ վճարեց կառավարությունից ստացած գումարները: ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգն այժմ ունի 4 շրջանային մեծածախ և 75 վարկային կոոպերատիվ բանկեր: Համակարգը կարգավորվում է օրենքով լիազորված Կենտրոնական Վարչության կողմից: Իր բոլոր դժվարություններով հանդերձ, ԱՄն գյուղատնտեսությունը, սկսած կոոպերատիվ համակարգի ներդրման ժամանակաշրջանից, մշտական զարգացում է ապրել:

Կարեն Կարապետյանի հանձնարարականը հաջողություն չունեցավ:  Պտտվելով գյուղնախարության և ֆինանսների նախարարության տարբեր բաժիններում և ԾԻԳ- երում, այն վերածվեց մի լղոզված պատասխանի՝ մոտավորապես այսպիսի  բովանդակությամբ՝՝ թե բյուջեն ,,սրբություն՛՛է և մենք պետք  սրբորեն կատարենք մեր պարտավորությունները նրա հանդեպ:

Մեր առաջարկը չբավարարվեց շատ պարզ պատճառով: Ֆինանսների նախարարը ուներ իր սեփական տեսակետը, որն ավելի զորեղ էր քան վարչապետինը: Գյուղնախարարը ձեռքերը անհույս թափ տվեց, ցույց տալով պատի դիմանկարը, ասելով , որ հարցերը այնտեղ են որոշվում:

Նախարարությունների որոշ պատասխանատու աշխատողներ մասնավոր զրույցներում կողմ էին մեր առաջարկին, բայց հասկանալի պատճառով  <<Շեֆին դեմ չէին կարող լինել>>:

Էլ ավելի նախորդ կառավարությունների ֆինանսների փոխնախարարները ավելի ,,հնարամիտ՛՛ գտնվեցին մատնանշելով ազատ շուկայում մասնակիցների իրավահավասարությունը, կոոպերատիվ բանկերի և կոոպերատվ վարկային կառույցների <<անպետքությունը>>՝ ցուցադրելով իրենց մասնագիտական <<հզոր>> իրազեկվածությունը աշխարհի փորձից, նախապատվությունը տալով առևտրային բանկերին:

Ի միջի ալլոց այդ փոխնախարարներից մեկը այսօր զբաղեցնում է Ձեր կառավարության ֆինանսների նախարարի պորտֆելը: Մեկ ուրիշն էլ, ով հետագայում մոտիկից շփվելով մեր գործունեությանը զղջաց՝ որ չի աջակցել մեր զարգացմանը:

Ինչևէ, բյուրոկրատիան ունի խաղի իր հզոր կանոնները, որտեղ հաճախ անգամ քաղաքական կամքն է անզոր: Իսկ դրա բացատրությունը շատ պարզ է, ստացված դրամաշնորհի դիմաց գյոււղացու կողմից վճարված մարժան տարեկան ձևավորում է մի կլորիկ  գումար արտաբյուջեում, որի ծախսման ճակատագիրը որոշում են հենց  իրենք՝պաշտոնյաները: Մի խոսքով, ներքին օղակներում ոչ ոք չցանկացավ բովանդակային քննարկում կատարել և չափել մեր առաջարկի կարևորությունը գյուղացիական տնտեսությունների ֆինանսավորման բնագավառում:

Նշեմ նաև, որ մենք մեր պայմանագրային հարաբերությունները երբեք չենք խախտել… Նամակը գրելու ժամանակ ստացա << Ջրից Դեպի Շուկա>> ծրագրի վարկային բաղադրիչի մասնակից վարկատու կազմակերպությունների ամփոփ տվյալները՝ մենք շարունակում ենք առաջվա պես մնալ առաջատարի դիրքերում:

Նաև շրջաբերական ստացա, որ ժամանակավորապես դադարեցվում են գրասենյակի կողմից ԻՖԱԴ-ի   վարկային հայտերի ընդունումը:

Դե՛ արի ու գարնան  սկզբին բացատրի վարկառուներին… չեմ նախանձում մեր վարկային մասնագետներին:

Հիմա նորից հետ գանք կառավարության մարտի 14- ի նիստում քննարկված հարցերին:

Ըստ էության վերջին հաշվով այդ  լուծարվող կամ վերակազմակերպվող հիմնարկներն են որոշում  կառավարության կողմից գյուղատնտեսության և հարակից արտադրությունների և ծառայությունների ֆինանսավորման ՆՊԱՏԱԿԱՅԻՆ խնդիրները և նրանց արդյունավետ աշխատանքը  խիստ կարևոր է ֆինանսական շուկայի մասնակիցների համար։

Շուրջ քսանհինգ տարի լինելով գյուղատնտեսության վարկավորման բնագավառում և քաջատեղյակ լինելով ոլորտի խնդիրներին, ծանոթ եմ ՀՀ կառավարությունների կողմից իրականացված գյուղվարկավորման գրեթե բոլոր ծրագրերին սկսած 1993 թվականից, (ես նաև Հայգյուղփոխբանկ ( ԱկԲԱ) բանկի հիմնադիր աշխատակազմի անդամներից եմ և շուրջ տաս տարի աշխատել եմ այնտեղ, տարբեր մարզերում):  

Ուսումնասիրելով  և  բազմաթիվ երկրներում ծանոթանալով ագրարային առաջավոր տեխնոլոգիաներ ունեցող զարգացած երկրների վարկավորման փորձին,  կարող եմ հավաստել, որ  մեր երկրում առկա բոլոր լուծումները, հատկապես սուբսիդիոն  ծրագրերը, հատվածական են, սահմանափակ ընդգրկումներով, առանց կոնցեպտուալ լուծումների, երկարաժամկետ կտրվածքով  անարդյունավետ և  ֆինանսական միջոցները փոշիացնող: Նրանք չեն խթանում գյուղացուն… շուկայում գործնականում բացակայում են երկարաժամկետ, ինվեստիցիոն վարկատեսակները:

Առ այսօր երկրում բացակայում է  թիվ առաջին արտադրական հիմնական միջոցի՝ ՀՈՂԻ ձեռք բերման քիչ թե շատ  ընդունելի վարկատեսակը: Իսկ առանց հողերի օպտիմալ խոշորացման կամ խմբավորման (կոոպերացման) հնարավոր չէ մրցունակ, արդյունավետ տնտեսություն վարել:

Եվ շատ հաճախ ամենևին էլ տոկոսադրույքները չեն խնդիրը, այլ հայեցակարգային մոտեցումների բացակայությունը, ռազմավարական տեսլականի բացակայությունը, գիտելիքահենք տեխնոլոգիաները, իրացման շուկաների հետ թույլ ինտեգրացիան, ոռոգման համակարգերի  և դրանց կառավարման անկատարությունը, ապահովագրական շուկայի բացակայությունը, ֆինանսական գրագիտության պակասը, բյուրոկրատական չհիմնավորված պահանջները և էլի լիքը բաներ…

Հաճախ  ամիսներ են պետք եղել   վարկավորման ծրագրերում էական կամ թեթև շտկումներ կատարելու համար: Բովանդակային առումով ավելի շատ սոցիալ- քաղաքական նպատակներ են սպասարկվել, օրվա հրատապ, կարճաժամկետ հրշեջային լուծումներով, քան թե  նպատակադրել գյուղի և գյուղատնտեսության  իրական արդյունավետ զարգացումը: Այսօր ոչ ոք չի կարող պատասխանել թե ինչպիսի գյուղատնտեսություն ենք ուզում ունենալ հինգ տարի հետո երկրում, ինչ թիրախներով և ինչ ծավալներով… Հաճախակի հնարավորություն եմ ունեցել շփվելու իսրայելական գյուղատնտեսության հետ: Սովորելու և փոխառելու շատ բան ունենք:

Առաջիկա տարներին գյուղատնտեսությունը սահուն և լուրջ արմատական ռեֆորմի կարիք ունի մեր երկրում: Այն իրականացնելու համար նախաձեռնող գյուղաբնակները, շեշտում եմ գյուղաբնակները, և ոչ թե այլ ներդրողներ….,  պետք է ունենան հստակ չափանիշներով աշխատող ազգային, կոոպերատիվ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ վարկավորման գործիք՝ <<քանզի խեղդվողների փրկությունը հենց նրանց՝ խեղդվողների գործն է>>:

Ավելին, նրանզ փրկությունը ազգային անվտանգության հիմնական բաղադրիչներց մեկն է: Եթե չգիտակցվի այս մոտեցումը գյուղերի ահագնացող դատարկումը էլ ավելի կուժեղանա:

Օրակարգային է երիտասարդ ֆերմերական տնտեսությունների խթանումը, այլապես մի քանի տարի հետո աշխատուժի ծերացման և նվազող դեմոգրաֆիկ ֆոնի վրա շարունակականության  լուրջ խնդիրներ կունենանք:

Զարգացած եվրոպական, ամերիկյան և ասիական առաջավոր երկրների փորձը  աներկբա վկայում է, որ գյուղատնտեսության վարկավորման լավագույն գործիքներից մեկը հենց  իրենց՝ տնտեսվարողներին պատկանող կոոպերատիվ վարկատու կառույցներն են, ի դեմս մասնագիտացված կոոպերատիվ գյուղատնտեսական  բանկերի, Կրեդիտ Յունիոնների, Ժողովրդական կոոպերատիվ բանկերի , մասնագիտացված վարկային կոոպերատիվ կազմակերպությունների:

ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգը ( US Farm Credit System),  որի մոդելը մենք հիմք ենք ընդունել մեր կոոպերատիվի համար, սպասարկում է Միացյալ Նահանգների գյուղական վարկային կարիքների գրեթե կեսը, գործելով հատուկ օրենքների ներքո:

Այն Միացյալ Նահանգներում  առաջին՝ սկսած 1916 թվականից և  գյուղոլորտում  միակ կառույցն է, որն ունի պետական հովանավորչության տիտղոս (GSE,Government Sponsored Enterprise ) և որի թողարկած պարտատոմսերը երաշխավորվում են:

Գերմանիայում կոոպերատիվ բանկերը հազարից ավելի են… Հոլանդիայում ,Ֆրանսիայում, Ճապոնիայում, Դանիայում, Նոր Զելանդիայում, Ֆինլանդիայում, Բրազիլիայում կոոպերատիվ բանկերը գերակշռող դեր ունեն գյուղատնտեսության վարկավորման բնագավառում:

Անգամ Ռուսաստանում, որին համառորեն փորձում ենք ինտեգրվել , գյուղատնտեսական վարկային կոոպերատիվները տասնյակներով սփռված են երկրի հիսուն ռեգիոններով մեկ՝ թվով 800  կազմակերպություն:

Բոլոր առաջավոր  երկրներում կոոպերատիվ   վարկավորման ինդեքսը ուղիղ  կորելացիայի, համահարաբերակցության մեջ է  երկրի զարգացման ինդեքսի հետ:

Խորապես համոզված եմ, որ առևտրային վարկատու կառույցների շահագրգռվածությունը գյուղատնտեսության վարկավորման գործում  շահից այն կողմ չի անցնում, բայց սա արդեն այլ խոսակցության նյութ է…

Կառավարության նիստի ժամանակ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը նաև հնչեցրեց  որ չկա համապատասխան առևտրային վարկատու կառույց, որը պատրաստ է և համաձայն է համապատասխան պայմաննեով տեղաբաշխել   այդ գումարները…

Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դա չի համապատասխանում իրականությանը՝ կա այդպիսի կառույց:

Հարգարժան պարոն վարչապետ,

Վերադառնալով խոսքիս բուն էությանը՝ Ձեզ մեր կոոպերատիվի  բազմահազար անդամ փայատերերի անունից ևս մեկ անգամ հրավիրում  եմ Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվ՝ տեղում ծանոթանալու մեր ռազմավարությանը,  ղեկավար անձնակազմի և փայատերերից ընտրված խորհրդի անդամների հետ, մասնաճյուղերին, մեր խնդիրներին , ձեռքբերումներին և շահագրգիռ խոսակցություն ծավալելու գյուղատնտեսության վարկավորման և կառավարության նիստում արծարծված հարցերի վերաբերյալ:  Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք  կառավարության ֆոնդերի հետ և գտնում եմ հանդիպման ընթացքում մեր կողմից  հնչեցվելիք կարծիքները կօգնեն Ձեզ ավելի հստակ կողմնորոշվելու որոշումների կայացման գործում:

Եվ թերևս այդ հանդիպման ժամանակ էլ Ձեզ կփոխանցենք մեր   նոր առաջարկները:

Խորին հարգանքով՝                                 Արմեն Գաբրիելյան

 

Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ

Գլխավոր գործադիր տնօրեն/ նախագահ

Հ.Գ.

Կառավարության մարտի քսանմեկի նիստում, Ձեր անտեղյակությունը գոյություն ունեցող վարկային տոկոսադրույքներից մեր աշխատակիցների համար շոկ էր…Ձեր խորհրդականներից մեկը զբաղվում  է հենց այդ բիզնեսով, մի գուցե հարցնեք իրենից:

Տեղեկանք

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ունիվերսալ վարկային կազմակերպություն առևտրային կոոպերատիվը ՀՀ վարկային հաստատությունների մեջ միակն է իր կոոպերատիվ կազմակերպական տեսակով, որը կոոպերատիվ, նպատակային, սոցիալապես պատասխանատու վարկավորում է իրականացնում տնտեսվարող գյուղացիական տնտեսությունների, վերամշակող ձեռնարկությունների և հարակից այլ բիզնեսների համար միայն գյուղական համայնքներում:

Այն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գործունեության լիցենզիա է ստացել 2007թ. սեպտեմբերի 18-ին:

Կազմակերպությունն ինքնակառավարվում է իր շահառուների` այն է իր փայատեր-սեփականատերերի կողմից: Կոոպերատիվի անդամ վարկառուները ստացված վարկերից փայավճարներ են կատարում՝ համալրելով կազմակերպության կանոնադիր կապիտալը:

Կառույցի հիմնադրմանը նախորդել են մեկուկեսամյա խորհրդատվական և նախապատրաստական աշխատանքներ ԱՄՆ Գյուղդեպարտամենտի "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ծրագրի շրջանակներում: Ծրագրի ֆինանսատեխնիկական ողջ աջակցությունը կատարվել է ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Հայաստանյան Գրասենյակի (USDA FAS) կողմից, իսկ խորհրդատվական աշխատանքները “US Farm Credit Administration” բանկային ռեգուլյատորի խորհրդատուների կողմից:

Կառույցի ստեղծման համար հիմք է ընդունվել ամերիկյան ֆերմերային կոոպերատիվ վարկավորման մոդելը:

Վարկային կազմակերպության կանոնադիր կապիտալը և մեկնարկային, ընթացիկ ծախսերը տրամադրել է ԱՄՆ Կառավարությունը, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի միջոցով:

“Ֆարմ Կրեդիտ Արմենիա’’-ի ընդհանուր կապիտալը այսօր կազմում է 1.600 մլն ավելի ՀՀ դրամ, որից կանոնադիր կապիտալը կազմում է 955 մլն դրամ, որի  561 մլն. ՀՀ դրամը  տրամադրվել է ԱՄՆ Գյուղդեպարտամենտի  կողմից` ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի Վիրջինիայի Գյուղատնտեսության Վարկավորման Բանկի Խնամառու Հիմնադրամի (US Farm Credit System, Virginia’s ACA, FLCA Trust) միջոցով, իսկ 475 մլն ՀՀ դրամը համալրվել է վարկառու անդամների փայերով, որոնք գրանցվում են ՀՀ Կենտրոնական բանկում: Կազմակերպությունը ներկա պահին ունի  7972 անդամ - փայատեր, 5670 գործող վարկ, 3450 – ից ավելի   վարկառու, վարկային պորտֆելը գերազանցում  է 12.400 մլն դրամը, մեկ վարկի միջին մեծությունը կազմում է 2.2  մլն ՀՀ դրամ: “Ֆարմ Կրեդիտը” ողջ գործունեության ընթացքում տրամադրել է 50 միլիարդ ՀՀ դրամ արժողության 18700- ից ավելի վարկեր՝ բացառապես տնտեսության իրական հատվածում:

“Ֆարմ Կրեդիտ Արմենիա’’ ՈՒՎԿ ԱԿ-ն այժմ վարկավորում է իրականացնում "Հազարամյակի Մարտահրավերներ - Հայաստան" ծրագրի, Գերմանա–Հայկական Հիմնադրամի միջոցով իրականացվող Համաշխարհային Բանկի ՓՄՁ ֆինանսական  միջոցների  հասանելիության, Գերմանական KfW բանկի գյուղատնտեսության աջակցման, Ասիական զարգացման բանկի Կանանց ձեռներեցության աջակցման և IFAD-ի վարկային ծրագրերի շրջանակներում` տրամադրելով միջնաժամկետ ներդրումային վարկեր գյուղմթերք արտադրողներին, վերամշակողներին, գյուղական վայրերում գործող ՓՄՁ-ներին, կին ձեռնարկատերերին՝ բացառապես գյուղական վայրերում, ինչպես նաև տրամադրում է գյուղատնտեսական տրակտորների և գյուղգործիքների  լիզինգ:  Ֆարմ Կրեդիտն իր անդամների համար Հայաստան է ներկրել և լիզինգով տրամադրել 130 միավոր տրակտորներ և գյուղգործիքներ:

Տպել
15277 դիտում

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել