Երևան
12 °C
«Ժպիտների քաղաք» (City of smile) բարեգործական հիմնադրամը, չնայած գործունեության կարճ ժամանակին, արդեն հասցրել է մոտ 250 մլն դրամի աջակցություն ցուցաբերել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների ու երիտասարդների: Հիմնադրամը, ձգտելով ընդլայնել նվիրատվությունների ցանկը, նպատակ ունի քաղցկեղի բուժման ծառայությունները Հայաստանում դարձնել եվրոպական ստանդարտներին մոտ: «Արմենպրես»-ը հիմնադրամի գործունեության և արդեն արձանագրած արդյունքների մասին զրուցել է «Ժպիտների քաղաք»-ի տնօրեն Էսթեր Դեմիրճյանի հետ:
- Տիկին Դեմիրճյան, գործունեության օրից մինչև հիմա հիմնադրամի հաշվին որքա՞ ն գումար է հանգանակվել և այդ գումարը քանի՞ երեխայի է տրամադրվել:
-«Ժպիտների քաղաք» հիմնադրամն իր հիմնադրման մասին հայտարարել է հուլիսին, սակայն մեր հիմնական գործունությունը սկսել ենք 2018թ. սեպտեմբերից: Այդ ընթացքում մոտավորապես 250 մլն դրամի կարգի նվիրատվություն է եղել, սակայն սա միջին ցուցանիշն է: Այսօրվա դրությամբ արդեն ունենք մոտ 120 շահառու: Շահառու են 0-25 տարեկան երեխաներ և երիտասարդներ, որոնք ունեն քաղցկեղի կամ արյան հիվանդության ախտորոշում: Միջինում յուրաքանչյուր ամիս մենք աջակցում ենք 45-50 շահառուի: Բուժումը երկարաժամկետ է, և հետևաբար մեկ անգամվա օժանդակությամբ չենք ավարտում: Օգնությունը տրվում է բուժման հետ կապված բոլոր ծախսերի համար: Եթե երեխային կամ երիտասարդին ցուցված են դեղեր, հետազոտություններ, վիրահատական միջամտություն, հիմնադրամը ամբողջովին հոգում է: Հիմնադրամը, բացի բուժման ծախսերից, ապահովում է նաև հիվանդանոցում երեխաների 4-անգամյա սնունդը, որպեսզի այս խնդիրն էլ թեթևացնենք ծնողների համար, որ իրենց հոգսը լինի միայն երեխաների մասին հոգ տանելը: Ապահովում ենք նաև սոցիալ-հոգեբանական ծառայություն, ինչը երեխաների, նրանց ընտանիքի համար իսկապես շատ կարևոր է:
-Հիմնադրամի շահառու դառնալու կարգն ինչպե ՞ս է, իրե ՞նք են ձեզ դիմում, թե ՞ դուք եք գտնում այն երեխաներին ու երիտասարդներին: Շա ՞տ են դիմում:
-Սովորաբար իրենք են դիմում մեզ: Քանի որ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ու «Մուրացան»-ի մանկական ուռուցքաբանական և արյունաբանական ծառայությունները միացան, մենք գործում ենք Արյունաբանական կենտրոնում՝ հեշտացնելով ծնողների խնդիրը, որ մեզ երկար չփնտրեն: Մեր՝ արյունաբանական կենտրոնոմ գտնվելու նպատակն է, որ ծնողներին հնարավորինս մատչելի լինենք: Բժիշկներն էլ միշտ հուշում են մեր տեղը: Նրանք դիմում են մեզ, մեր էքսպերտներն այն դիտարկում են, և եթե հաստատվում է, երեխան դառնում է մեր շահառու: Ունենք միայն տարիքային չափանիշ: Ամեն օր մենք ունենք 2-3 նոր դիմում: Բավականին շատ են դիմումները։ Շատ մեծ կարևորություն ենք տալիս այս երեխաների հետ աշխատելուն, բազմաթիվ միջոցառումներ ենք փորձում կազմակերպել, որ նրանց ներգրավենք մեր սոցիալական կյանք: Հաճախ նրանք փորձում են փակվել, մեկուսանալ: Սա վարակիչ չէ, ամոթ ու դատավճիռ չէ, և եթե երեխան ունի քաղցկեղ, դա դեռ չի նշանակում, թե ավարտն է: Մանկական քաղցկեղի պարագայում բուժելիության ցուցանիշը բավականին բարձր է՝ 70-75 տոկոս:
-Բոլոր բուժհիմնարկներում քաղցկեղ կամ արյան հիվանդություն ունեցող երեխաներին կարողանո ՞ւմ եք արդյոք հավասարաչափ օգնություն տրամադրել։
-Իհարկե: Մենք օգնություն ենք տրամադրում, եթե ծնողը դիմում է մեզ: Հիմնականում այս խնդրով երեխաների 90 տոկոսը գտնվում է Արյունաբանական կենտրոնում, սակայն ունենք շահառուներ, որոնք Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում են, Սուրբ Աստվածամայր հիվանդանոցում և այլ հիվանդանոցներում: Բոլորը հավասարապես մեր շահառուներն են:
-Տիկին Դեմիրճյան, ձեր ամենափոքր շահառուն քանի ՞ տարեկան է:
-6-8 ամսական երեխաներ էլ ունենք:
-Հիմնադրամի շահառուներից արդեն լիարժեք բուժված երեխաներ կամ երիտասարդներ եղե՞լ են:
-Այնպես չէ, որ միայն մեզնով սկսել են և մեզնով ավարտել են: Մեր գործունեության ժամկետը շատ կարճ է: Սակայն ունենք երեխաներ, որոնք նախկինում այլ տեղերից են աջակցություն ստացել, իսկ հետո դարձել են մեր շահառու: Եվ այո, մենք ունենք մի քանի դեպքեր, որ երեխաներն առողջացել են: Այդ դեպքերը մեզ շատ ուժ ու եռանդ են տալիս: Երբ արդյունք ենք տեսնում, հասկանում ենք, որ մեր պայքարն իսկապես արժե:
-Տիկին Դեմիրճյան, խոսեցիք այլ հիմնադրամներից աջակցություն ստացած երեխաներից, «Նվիրիր կյանք»-ն այլևս չի շարունակում իր գործունությունը, այդ հիմնադրամի արդյոք բոլո՞ր շահառու երեխաներն են հիմա ստանում ձեր աջակցությունը, դուրս մնացածներ կա ՞ն:
-Ես չեմ կարող ասել՝ բոլորն են, թե ոչ, քանի որ ես չգիտեմ այդ հիմնադրամի բոլոր շահառուներին: Այնուամենայնիվ, ունենք շատ-շատ շահառուներ, որոնք եկել են այդ հիմնադրամից, բնականաբար այն հիմնական մասը, որը վաղուց է բուժվում և ժամանակին եղել է «Նվիրիր կյանք»-ի շահառու, փակվելուց հետո փորձել է գտնել այլ ուղի: Ծնողներն ու բժիշկները միմյանց հետ շփվում են, և կարծում եմ չկա մեկը, ով օգնության կարիք ունի և մեր մասին չգիտի:
-Տիկին Դեմիրճյան, տեղյակ եմ, որ ծխախոտ արտադրող 3 ընկերությունների հետ հանդիպում եք ունեցել: Ինչպես ավելի վաղ նշել էր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը` դրանցից մեկը մերժել է, մյուսը սիմվոլիկ գումար էփոխանցել, մյուսի հետ բանակցություններն ի՞նչ փուլում են:
-Այո մեկը մերժեց, մյուսի հետ բանակցություններն ընթացքի մեջ են, իսկ մեկի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ որոշակի գումար կփոխանցի հիմնադրամին:
-Այս առումով որոշակի հակասական կարծիքներ հնչեցին, որպես տնօրեն ի՞նչ եք կարծումհիմնադրամի անվանը չի վնասի՞ արդյոք այն փաստը, որ քաղցկեղով հիվանդ անձանց բուժմանհամար գումար է տրամադրվում քաղցկեղ առաջացնող ապրանքի` ծխախոտի վաճառքից:
-Անկեղծ ասած, ես հակառակ կողմից եմ դրան նայում: Իմ անձնական կարծիքով, եթե որևէ կազմակերպության արտադրանքի արդյունքում կարող է քաղցկեղ առաջանալ, ապա աջակցություն ցուցաբերելն առավել ևս իր առաջնային պարտականությունը պետք է լինի: Կարծում եմ, որ սա ինչ-որ առումով իրենց սոցիալական պատասխանատվությունն է: Օրենսդրությունը ուսումնասիրել ենք, այս առումով որևէ սահմանափակում չունենք: Փորձում ենք ընդլայնել և մարդկանց տարբեր տեսակի հնարավորություններ տալ՝ մեզ աջակցելու համար: Ունենք բջջային հաղորդագրությամբ աջակցելու հնարավորություն, խանութներում նվիրատվության արկղեր ունենք:
-Տիկին Հակոբյանը նաև տեղեկացրել էր, որ լայն սպառման ապրանք արտադրողների հետ եք հանդիպումներ ունենալու՝ աջակցության ակնկալիքով: Արդեն հանդիպումներ եղե՞լ են և ո՞ւմ հետ:
-Հանդիպումներ նախատեսում ենք մյուս ամսվա համար: Սակայն մենք համագործակցություն ունենք նաև որոշ ռեստորանների հետ: Ցանկացած ռեստորան կամ սրճարան կարող է ունենալ մեկ ճաշատեսակ կամ սուրճի տեսակ, որի անունը դնելով «City of smile», դրա վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցում է հիմնադրամին: «Ոսկեվազ» ռեստորանում այդպիսի աղցան ունենք, «Գարուն» սրճարանում՝ սենդվիչ: Իսկ «Կարաս» սննդի ցանցից ամեն երկուշաբթի առաքված սննդի գումարի 5 տոկոսը ևս փոխանցվում է հիմնադրամին: «Սաս» սուպերմարկետներում «City of smile» խմորեղենի վաճառքի ողջ հասույթը ևս փոխանցվում է հիմնադրամին: Կարծում եմ, որ շատ գեղեցիկ ձև է, որ մարդիկ, վայելելով իրենց ժամանցը, միաժամանակ գիտակցում են, որ ինչ-որ բարի գործ են անում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության հիստերիան և դրանից բխած ԿԸՀ որոշումները
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան միջոցառմանը
Մեքսիկայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը․ տեսանյութ
Սյունիքի մարզի 35/65 ընտրական տեղամասի ընտրական արդյունքներն անվավեր են ճանաչվել
Անվավեր են ճանաչվել Երևանի 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ
Աշխատանքներ են տարվում կայծակից կամրջի փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ․ տուժածներ չկան
Չեղարկել եմ Իրանում նախատեսված հարվածները, ռմբակոծությունները․ Թրամփը բանակցություններից մանրամասներ է հայտնել
Բուլղարիայում ափամերձ գոտում հայտնաբերված ԱԹՍ-ի մնացորդներ են ոչնչացվել
Անձրև․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ուժեղ կարկուտ Գավառում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սուսուփուս մանդատները վերցնելու են, գնան ԱԺ. դրսից գալ ընտրել գնալը անբարոյականություն է. տեսանյութ
Կայծակի հարվածից Երևան-Սևան ճանապարհին կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
Նարեկ Կարենովի՞չ, ուզուք եք արդարացնե՞լ ձեր մանդատ վերցնելը․ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Փորձում են յուրայիններին հավատացնել՝ իբր պայքարում են, թե բա դիմել ենք ԿԸՀ, որ չեղյալ հայտարարեն արդյունքները
Առաջիկա ժամվա ընթացքում որ քաղաքներում կդիտվեն հորդառատ անձրևներ և կարկուտ
Մոսկվան նոկաուտի մեջ է, պլան Բ չունեն. ճանապարհ են փնտրում իրավիճակից դուրս գալու. Հոխիկյան. տեսանյութ
Առանձնահատուկ ուշադրության են արժանի քրեակատարողական համակարգում գենդերազգայուն մոտեցումների զարգացման հարցերը
Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին
Բուլղարիայի վարչապետը սերտ համագործակցության ակնկալիք է հայտնել․ Ռումեն Ռադևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի ևս մեկ թեկնածու կկալանավորվի․ Թավաքալյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Բելգիան շարունակում է հանձնառու մնալ ՀՀ-ի հետ գործընկերության ամրապնդմանը․ վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
Քաղաքական հաշվեհարդար չկա․ ինչու են ԵՊՀ-ում ամբիոնները խոշորացվում
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
Հունիսի 10-11-ը Գյումրու օդերևութաբանական կայանում 1 ժամում գրանցվել են 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտ
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել
Ամիօ փաթեթները համալրվել են ևս մեկ առավելությամբ
Որ երկրների առաջնորդներն են արդեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով
Գագիկ Խաչատրյանի կալանքի մերժման ակտը ստանալուց հետո Գլխավոր դատախազությունը կբողոքարկի
Կրկին ստացած այս մանդատը արտացոլում է Ձեր առաջնորդության նկատմամբ Հայաստանի ժողովրդի վստահությունը․ Գեորգիևա
Ձեր վերընտրությունն արտացոլում է ՀՀ ժողովրդի հավատն ու վստահությունը. Պակիստանի վարչապետը՝ ՀՀ գործընկերոջը
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Հայկ Ավագյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Լիովին հավատացած եմ՝ խաղաղության ռազմավարական Ձեր տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի. Էրդողանը՝ Փաշինյանին
Զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողները կկարողանան կրկին դիմել պայմանագրային ծառայության համար
Դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահին կալանավորելու միջնորդությունը
«Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի. Հայաստանից Լիբանան մարդասիրական բեռներ են ուղարկվելու
Քաղաքացիները մտահոգվելու առիթ չունեն. Խուդաթյանը՝ գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին
Գագիկ Ծառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ
Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում
Եթե մանդատները չվերցնեն, գոնե կունենանք 100 տոկոս լեգիտիմ խորհրդարան. Փաշինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT