Երևան
12 °C
«Երբ ես Ավստրիայի վարչապետի հետ հանդիպման էի, ոտքով գնացի, ու ժամանակ առ ժամանակ ինձ հանդիպում էին հայեր, որոնք ճանաչում էին, մոտենում էին եւ շատ հետքրքիր էր հանդիպել նաեւ ավստրիացիների, որոնք եւս ճանաչում են: Մի աղջիկ հայերեն խոսելով մոտեցավ, ես արտաքինից տեսնում եմ, որ ինքը հայ չէ, հայի նման չէ, ես հարցրեցի՝ դուք հա՞յ եք, նա պատասխանեց, որ ոչ, Վիեննայից էր, բայց խոսում էր մաքուր հայերեն: Երբ հարցրեցի, թե ինչպես գիտի հայերեն, նշեց, որ Երեւանում է սովորել: Ես սրա մասին պատմեցի Ավստրիայի վարչապետին, սա այն դեպքն է, երբ կարող ենք միասին համագործակցել կրթության ոլորտում, այստեղ կան հայ ուսանողներ, մեր երկրում կան ավստրիացի ուսանողներ: Հանդիպումներ ունեցանք Ավստրիայի վարչապետի ու նախագահի հետ, շատ կառուցողական քննարկումներ ունեցանք, պատրաստակամություն հայտնեցինք ցանկացած պահի փոխադարձ կապի մեջ լինել եւ ավելի գործնականորեն հասկանալ, թե որտեղ կարող ենք համագործակցել: Այնպես որ, ամեն ինչ լավ է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին պատասխանելուց առաջ:
Այնուհետ ներկայացուցիչներից ոմանք ողջունեցին ՀՀ վարչապետին ու հարցեր ուղղեցին:
Ներկաներից մեկը մտահոգություն հայտնեց, որ վերջերս հանրայինը կրճատել է հեռուստածրագրերը, որոնք ներկայացնում են սփյուռքի հայ համայնքների կյանքն ու գործունեությունը ներկայացնող ծրագրերը, Հայկական բարեգործական միության համար այդ ծրագրերը կարեւոր էին:
Ի պատասխան վարչապետը նշեց, որ 10-15 օր առաջ հանդիպում է ունեցել Ռաֆայել Հովհաննիսյանի հետ, վերջինս ներկայացրել է, թե ինչ խնդիր կա.
«Նշվածը արբանյակային հեռարձակում է, Հայաստանում այն չի հեռարձակվում, մենք կքննարկենք ու կհասկանանք, թե ինչում է խնդիրը, եւ եթե այդ ծրագրերը ձեզ համար կարեւոր են , եթե դրանք ապահովում են հայրենիքի հետ ձեր կապը, անպայման կհասկանանք, թե ինչ կարելի է անել այդ ծրագրերը նորից թողարկելու ուղղությամբ»:
Հարցերից բացի վարչապետին նաեւ ներկաներն ուղղակի ողջույնի խոսքեր էին ասում, ներկաներից մեկը քառատող նվիրեց:
Համայնքի ներկայացուցիչներից մեկը հայտնեց, որ համայնքի ներսում կան մարդիկ, որոնք իրապես ցանկանում են իրենց նպաստը բերել, կարող են անգամ առանց գումարի օգտակար լինել տարբեր ծրագրերի իրագործման մեջ.
«Մինչեւ վերջերս Հայաստանի կառավարությունը տարբեր մասնագետներ էր ներառում այս կամ այն ծրագրում՝ օտարերկրացիների, մինչդեռ հայ համայնքը շատ լավ կադրեր ունի, որոնք կարող են օգտակար լինել: Երկրորդ հարցն էլ այն է, որ Հայաստանը 4 կողմից շրջապատված է թշնամիներով, կներեք, բայց Հայաստանի կյանքում այդ ուղղությամբ ոչինչ չի փոխվի, չե՞ք կարծում, որ ժամանակն է բանակ զորակոչել նաեւ հայ կանանց, նրանց եւս ներգրավել բանակի մեջ այնպես, ինչպես Իսրայելն է անում»:
«Սփյուռքահայ մասնագետների հետ կապված ձեզ հետ լիովին համաձայն եմ, ես էլ բազմիցս նշել եմ, որ շատ միջազգային ծրագրերում պարտադիր ներառվում են խորհրդատվական խմբեր, փորձագետներ եւ որպես կանոն այդ փորձագետները հրավիրվում են արտերկրից, ինչը թվում է, թե վատ չէ, բայց իմ կարծիքով վատ է, երբ այդ փորձագետների 100 տոկոսն է արտերկրից: Հիմա ես հանձնարարական եմ տվել, որ բոլոր ծրագրերում այդ համամասնությունն անպայման պահվի, որ լինեն, այո, նման մասնագետներ, դրսի փորձն էլ է կարեւոր, բայց երբ խումբը 100 տոկոսով լինում է դրսից, կտրվածություն է լինում փորձագետների եւ մեր մասնագետների միջեւ: Հիմա ավելի ու ավելի քիչ է հնչում սփյուռքի ու հայրենիքի տարբերակումը, որովհետեւ ես մի քանի անգամ ասել եմ եւ էլի եմ ասում, որ ինձ համար սփյուռքի եւ Հայաստանի միջեւ սահմանները պետք է ջնջվեն: Հեղափոխության իմաստն էլ այն էր, որ միասին ենք արել ամեն ինչ: Սկզբնական շրջանում քայլարշավից ու գործընթացներից հետո ես ամեն օր իմ նամակներն էի նայում եւ ամեն օր աշխարհագրությունն ավելի էր ընդլայնվում աջակցության՝ աշխարհի տարբեր ծայրերից, բոլոր տեղերից: Ինձ ուղարկում էին տեսանյութեր՝ մարդիկ իրենք իրենց համայնքի ներսում, իրենց փողոցում էին ինչ-որ բողոքի ցույց արել, իրենց տանն են ինչ-որ բան վանկարկել, դա թվում է, թե փոքր բան է, բայց հենց այդ իմաստով դա համահայկական հեղափոխություն է:
Այստեղ նաեւ օրենքի խնդիր կա, օրինակ ըստ օրենսդրության այդ գործընթացներում կարող են ներառվել մարդիկ, որոնք վերջին 4 տարին բնակվել են Հայաստանում, հնարավոր է նաեւ այդ գործընթացներում փոփոխություններ կատարվեն:
Հիմա ՝ կանանց մասին: Ես մեր ականավոր գիտնականներից մեկի՝ Վարդան Ազատյանի վերլուծությունից մեջբերում կանեմ: Ըստ այդ վերլուծության, որը դեռ չի հրապարկվել, սկզբից փողոց դուրս եկան երեխաները, հետո նրանց հետեւից մայրերը, հետո նրանց հետեւից ամուսինները:
Ես հասկացա, որ հեղափոխությունը հաղթել է, երբ ես տեսա, որ փողոցի մեծ մասը կանայք են: Ես իմ ամբողջ քաղաքական կյանքում նանց նման ներգրավվածություն չեմ տեսել: Հիմա, նախքան բանակ զորակոչելը մենք խնդիր ունենք կանանց մեր հանրային ու քաղաքական կյանքում ավելի ակտիվ ներգրավելու»:
Վարչապետը խոսեց նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի մասին, օրերս ձերբակալված դատավորի մասին, որը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ զարմանում է այդ ամենից, հարց ուղղելով, թե մի՞թե այդ մարդիկ գոնե հեռուստացույց չեն նայում:
Այնուհետ վարչապետը նշեց, որ այս ամենն ասում է, քանի որ վստահ է, որ կանայք տասնյակ անգամ ավելի քիչ են հակված կոռուպցիայի, քան տղամարդիկ: «Իսկ ավելի շատ ուզում եմ հավատալ, որ ե՛ւ կայանք, ե՛ւ տղամարդիկ հակված չեն կոռուպցիային»,-եզրափակեց վարչապետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT