Վարչապետի որդու համար կարտոֆիլ կլպելը զապադլո չի, շարքային նորմալ զինվոր լինելը զապադլո չի. Ն. Փաշինյան

«Արդյո՞ք ես ուզում եմ, որ աշխարհի բոլոր հայերը մասնակից լինեն տնտեսական հեղափոխությանը, այո, ես ուզում եմ, բայց ես դա պարտադի չեմ համարում, որովհետեւ ուզում եմ առանց պարտադրանքի լինի, հաճույք լինի արտերկրի մեր հայրենակիցներին հայստանայն գործընթացներին մասնակցելը: Ես կարծում եմ, պետք է առհասարակ պարտադրանքի քաղաքականությունից հրաժարվել: Եթե որուէ մեկը որոշի, որ պետք է մեր դրսի հայրենակիցներին ինչ-որ բան պարտադրի, նշանակում է, որ Հայաստանն ավելի շատ այնտեղի ապրողի հայրենիքն է, քան սփյուռքի: Ոչ, Հայաստանը մեր բոլոր համար հավասար հայրենիք է: Մեր կառավարության գործառույթն այն է, որ որեւէ մեկի մտքով չանցնի որեւէ սփյուռքից եկած կամ տեղացի գործարարի համար կարող է խնդիրներ ստեղծել կամ առավելություն ստանալ մեկի նկատմամբ: Երբ սփյուռքահայե գործարարները գալիս են Հայաստան, հաճախ նշում են, որ հայաստանը կարծես մեծ ընտանիք լինի: հայ Ժողովուրդը մեր ընդհանուր ընտանիքն է, մենք էչ թե պետք է տեսնենք, որ ինչ-որ բան կորցրեցինք, այլ տեսնենք, որ ինչ-որ բան ձեռք բերեցինք»:

Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ավստրիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:

Ներկաներից մեկը խնդրեց հայ համայնքին ներկայացնել, թե ինչ է արվում այժմ՝ բանակում եղած դժբախտ դեպքերը՝ սպանություններն ու մյուս դեպքերը, որոնք հակամարտության հետ կապ չունեն, նվազեն:

«Շատ կարեւոր հարց եք բարձրացնում: Մեր ամենակարեւոր խնդիրներից մեկը, որ միշտ եղել է հարաբերությունների այն կետն է, որը փոխառված է հանցավոր աշխարհից: Երկար տարիներ Հայաստանում երիտասարդությունը միմյանց հետ հարաբերվում էր այդ տրամաբանությամբ: Ես խոսում եմ անցյալով, որովհետեւ կարծում եմ, այդ ամենը ջարդվել է, նվազել է:

Ինձ մի դրվագ են պատմել, որը հիմա շատ տեղին է հիշելը: Երբ հեղափոխության օրերին հրապարակում մի տղաների խումբ է քայլում, մեկը մյուսի ոտքը տրորում է, տղաներից մեկն ասում է ներողություն, մյուսն ասում է՝ դու կներես, հետո ասում են, թե պատկերացնում են ինչ կլիներ, եթե այդ խոսակցությունը չլիներ այդ օրերին: Հիմա բանակում կարող է տղաները մի սեղանի շուրջ հաց ուտեն, այնուհետ ինչ-որ խնդրի պատճառով վնասեն իրար: Մենք պետք է շատ լուրջ հասկանանք խնդիրը, խորությամբ: Սա էլ է լուծման մասնիկ, որ ,մենք այդ մասին խոսում ենք,: Մի ժամանակ ասում էին բանակը մեր սրբությունն է, եկեք նման բաների մասին չխոսենք: Ես ասում եմ, ո՛չ, բանակը մեր սրբությունն է եւ պետք է սրբենք այն, մաքրենք վատ բարքերից: Ինձ շատ հետաքրքիր էր, թե իմ որդին ինչպե՞ս է ծառայում բանակում: Եվ ես անկեղծ ասած մի քիչ չարաշահել եմ ու խնդրել եմ ինձ տեղեկացնել, թե ինքն ինչպես է ծառայում: Իմ որդին մասնակցում է բոլոր աշխատանքներին, այդ թվում եւ տարածքը մաքրելու, որովհետեւ եթե ես, լինելով Հայաստանի վարչապետը կարող եմ Երեւանի կենտրոնում վերցնել ծխախոտի մնացորդն ու հավաքել տարածքը, ապա իմ որդին պետք է ոչ թե ամաչի, այլ հպարտանա նույնիսկ տարածքը մաքրելուց:

Ես հույս ունեմ, որ մյուս զորամասերում էլ կլսեն, որ վարչապետի որդու համար կարտոֆիլ կլպելը զապադլո չի, ավել անելը զապադլո չի, կոկիկ լինելն ու շարքային նորմալ զինվոր լինելը զապադլո չի, ներողություն այս բառի համար: Այս ամենը կօգնի, որ բոլորը հասկանան, որ իրավիճակ, այո, փոխվել է»,-ասաց վարչապետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6529 դիտում

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա