Վարչապետն ասաց, որ եթե ներկայացված փաստարկներից գոնե մի կետը կեղծ լինի՝ ներկայացնողը կպատժվի՝ կազատվի աշխատանքից

Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներից մի քանիսը հանդիպում ունեցան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հետ: Օպերայի անձնակազմի հիմնական պահանջն էր, որպեսզի Կոնստանտին Օրբելյանը շարունակի զբաղեցնել թատրոնի տնօրենի պաշտոնը:

Վարչապետի հետ մոտ 1 ժամ տեւած հանդիպումը բավարարել էր Օպերայի անձնակազմին: «Պարոն վարչապետն ասաց՝ երաշխավորում է, որ Օպերային թատրոնի տնօրենի պարտականությունները չի դրվի որեւէ մեկի վրա, ինչքան էլ որ Նազենի Ղարիբյանն այդ մասին հայտարարել էր»,- ասացին նրանք: Անձնակազմը նաեւ հայտնեց, որ մշակույթի նախարարությունն արդեն վարչապետին է ներկայացրել, թե որոնք են հիմնական խնդիրները, որով էլ արդարացվում է Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելը:

«Պարոն վարչապետը ասաց, որ եթե ներկայացված փաստարկներից գոնե մի կետը կեղծ լինի, ապա ներկայացնողն անմիջապես կպատժվի՝ կազատվի աշխատանքից»,- հայտնեցին Օպերային թատրոնի աշխատակիցները:

ՀՀ վարչապետի հետ զրույցում նրանք քննարկել են օրենքի որոշ դրույթներ եւ եկել այն եզրահանգման, որ դրանք պետք է վերանայվեն, եթե կարիք լինի՝ նաեւ շտկվեն: Տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրվում են փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանի վրա: Օրբելյանի հետ շարունակելու ենք աշխատել, որպես մեր հիմնական ղեկավար եւ ներկայացնել մեր հակափաստարկները՝ ընդդեմ մշակույթի նախարարության ներկայացրած խնդիրների, քանի որ դա իրականությանը չի համապատասխանում:

Օպերային թատրոնի աշխատակիցները նաեւ նշեցին, որ ՀՀ վարչապետը՝ ըստ ապրիլի 4-ի նախնական պայմանավորվածության, փորձելու է ներկա գտնվել «Կախարդական սրինգը» ներկայացմանը:

Հիշեցնենք որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցների մի մասը բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց, պահանջում ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրաժարականը: Նրանք նաեւ ստորագրահավաք են իրականացնում, որպեսզի չեղարկվի Կոնստանտին Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու որոշումը, հակառակ դեպքում խոստանում են գործադուլ իրականացնել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6672 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս