Երևան
12 °C
2019թ․-ի ապրիլի 1-ին Երևանում ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և Գրանատուս Վենչուրս ընկերության միջև ստորագրվեց պայմանագիր, որով հիմք դրվեց «Granatus Tech4SDG» վենչուրային ֆոնդի ստեղծմանը։ 40 միլիոն ԱՄՆ դոլար թիրախավորված կապիտալով ֆոնդը ներդրումներ կիրականացնի սոցիալական և բնապահպանական բարենպաստ ազդեցություն ունեցող տեխնոլոգիական ընկերություններում։
Ինչպես հայտնում են Գրանատուս Վենչուրս ընկերության մամուլի ծառայությունից, նախաձեռնությունն ուղղված է լրացնելու ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին մինչև 2030 թվականը հասնելու համար գոյություն ունեցող ներդրումային բացը։ Հանդես գալով որպես Կայուն զարգացման գործընկեր՝ ՄԱԶԾ-ն աջակցելու է սոցիալական ազդեցության չափման և կառավարման հարցերում և տրամադրելու է ներդրումային գործընթացներում բնապահպանական, սոցիալական և կառավարման միջազգային չափանիշները կիրառելու իր լավագույն փորձը։ ՄԱԶԾ-ն տրամադրելու է նաև Ֆոնդի կառուցվածքի ձևավորման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, ինչպես նաև աջակցելու է ներդրումային միջոցների հավաքագրման և հիմնական շուկաներում ներդրումային հնարավորությունների բացահայտման գործընթացներում։
Գրանատուս Վենչուրս ընկերությունը, իր հերթին, պարտավորվածություն է ստանձնում նպաստել Հայաստանում սոցիալական և բնապահպանական բարենպաստ ազդեցություն ունեցող ներդրումների էկոհամակարգի զարգացմանն ուղղված ՄԱԶԾ-ի ջանքերին։ «Granatus Tech4SDG» ֆոնդը նպատակ ունի լավագույնս կիրառել զարգացող տեխնոլոգիաներն ու առկա տեխնիկական ներուժը՝ դրանք ուղղելով սոցիալական և բնապահպանական ազդեցության ընդլայնմանը, ինչպես նաև նվազեցնել ներդրումային գործընթացներում առկա բնապահպանական, սոցիալական և կառավարման չափանիշների ռիսկերը։
Նախաձեռնությունը հանդիսանում է ՄԱԶԾ Հայաստանի կողմից իրականացվող «Տեխնոլոգիաները հանուն Կայուն զարգացման նպատակների ֆինանսավորման հարթակ» ծրագրի մաս, որի նպատակն է վերհանել տեղական և միջազգային մասնավոր ֆինանսավորման ներուժը՝ ի նպաստ ԿԶՆ-ների իրագործման։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը գործընկերային կապեր է հաստատում հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչների հետ` զորակցելով պետություններին դիմակայելու ճգնաժամերին: ՄԱԶԾ-ն խթանում է նաև աճը, որ կոչված է բարելավելու յուրաքանչյուր անձի կյանքի որակը: Մնայուն ներկայություն ունենալով մոտ 170 երկրներում և տարածքներում` մենք համաշխարհային փորձ և տեղական լուծումներ ենք մատուցում` նպաստելով կյանքի բարելավմանը և աջակցելով կայուն պետականության ձևավորմանը: ՄԱԶԾ-ն hաստատվել է Հայաստանում 1993թ. մարտին և աջակցում է կառավարությանն իրականացնելու ազգային զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև հասնելու Կայուն զարգացման նպատակներին:
Գրանատուս Վենչուրս ընկերությունը, հիմնադրվել է 2013 թ.-ին, Հայաստանում առաջին տեխնոլոգիական վենչուրային ընկերությունն է, որը տրամադրում է ներդրումներ, փորձառություն և կապեր այն ստարտափերին, որոնք կիրառում են Հայաստանի ներուժը որպես զարգացող տեխնոլոգիական կենտրոն: Գրանատուս Վենչուրս ընկերությունը համալրված է փորձառու մասնագետներով, ովքեր կառավարում են 14 բարձր տեխնոլոգիական ստարտափներից բաղկացած պորտֆել, որոնք Սիլիկոնյան հովտում և Եվրոպայում առաջատար վենչուրային ֆոնդերից գումարային ավելի քան 62 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումներ են ներգրավել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻ վերջո, ո՞ր երկրի քաղաքացի է Մարտուն Գրիգորյանի կինը, և ինչո՞ւ է նա ամուսնուն ընտրել ռուսական անձնագրով
Տրվել է Սևանի ափին տեղադրված օդերևութաբանական գերժամանակակից կայանի աշխատանքների մեկնարկը
Մինչ մտածում էինք՝ գյումրվա ջոկերը Մարտունն է, պարզվեց Աջապահյանն է՝ գեյմչենջերի իր առաքելությամբ. Սաֆարյան
Մարտուն Գրիգորյանը «կլիզի»՞ 2003-ին «թքածը». երբեմնի ախոյանները կանգնել են դժվար կացության առաջ
Ծովինար Վարդանյանն ու Իվա Պետրովան ֆինանսական բնագավառի բարեփոխումներին և ռիսկերին առնչվող հարցեր են քննարկել
Հայաստան է ժամանել Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը. լուսանկարներ
ԵՄ-ն հավատարիմ է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության համար աշխատելուն. Բելեն Մարտինես Կարբոնել
ՌԴ-ից Հայաստանին 4.3 մլրդ դրամի ռազմական անպիտան տեխնիկա է մատակարարվել. նոր մեղադրանք Մովսես Հակոբյանին
Երիտասարդները գյուղի գերեզմանատնից և այլ վայրերից գողություններ են արել. տղամարդիկ ձերբակալվել են
Բայրամովը եվրոպացի պաշտոնյաներին է ներկայացրել տարածաշրջանում առկա իրավիճակը
Զավեշտ է, լինել օլիգարխ, մարդասպան, կառուցել եկեղեցի և ասել՝ հավատացյալ եմ. Դալլաքյան. տեսանյութ
Բեռնատարի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով վերջինը հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա․ կա վիրավոր
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Ինչ հնարավորություններ կտա ԶԼՄ ներկայացուցիչներին «Կրթվելը նորաձև է» շարժման լուսաբանումը. մանրամասներ
Գյումրեցին շարունակում է ընտրել՝ թաղային հեղինակությունների խոսքը հաշվի առնելով. Մկրտչյան. տեսանյութ
Մտահոգիչ է վերջին օրերին լայն տարածում ստացած խտրական խոսույթը, այդ թվում` կանանց թիրախավորող. ՄԻՊ
Առկա է առևտրատնտեսական հարաբերությունների չիրացված ներուժ. Մհեր Գրիգորյանը՝ Չեռնոգորիայի փոխվարչապետին
ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերն աճել են ավելի քան 2 անգամ
Սարիկ Մինասյանից 3 անգամ քիչ ձայն հավաքած անձին քաղաքապետ դարձնողներին կհորդորեմ մի րոպե ավել մտածել. Պալյան
Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
Սրբուհի Գալյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է Վաշինգտոն առաջիկա այցի օրակարգն ու այլ հարցեր
Երկաթգծի հարևանությամբ մեքենան բախվել է սյանը և բռնկվել․ կա վիրավոր
F-35 կործանիչները չեն գնա Թուրքիա. ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչ
Իսրայելի ավիահարվածի հետևանքով Բեյրութում «Հըզբոլլահ»-ի պաշտոնյա է սպանվել
Կանանց Մ-19 հավաքականը պարտվել է Խորվաթիայի ընտրանուն
Փաստորեն երգը կիսատ էր. հայ, Հայաստան, հայրենիք, Վարդանիկ. Պետրոս Ղազարյան
ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է
Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր. ինչ է քննարկվել դեսպան Գիորգի Շարվաշիձեի հետ
Զեմֆիրան Երևանում մենահամերգով հանդես կգա. երբ կմեկնարկի տոմսերի վաճառքը
Չեռնոգորիայի հետ համագործակցության զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է. Արշակյան
Չեռնոգորիան աջակցում է խաղաղության և կայունության ապահովման ՀՀ ջանքերին. Փաշինյանն ընդունել է փոխվարչապետին
Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրի ընթացքը
Ձևավորեք տեղական կոմիտեներ. կրթարշավը հասցրեք ձեր համայնք. «Իմ քայլը» հիմնադրամ
Ես չեմ կարող անպատվել կամ անպատիվ խոսք լսել. «Իմ հզոր համայնք»-ից Սուսաննա Մկրտչյանն ինքնաբացարկ է հայտնել
Մյանմարում նոր երկրաշարժ է գրանցվել
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Աշտարակի խճուղում
Գյումրիի ընտրություններից դեռ շատ բան կասվի, բայց կան փաստեր, որոնց մասին պետք է խոսել հիմա. Բաղդասարյան
«Քաղաքացիական պայմանագիր»-ը Գյումրիում կունենա ավելի շատ մանդատ, քան ուներ մինչ այս. Հարությունյան
Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը կտրուկ աճել են
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT