Երևան
12 °C
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 1-ին վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել էր տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանը: Արդեն մի քանի օր է անցել ազատումից, սակայն Այվազյանը տեղյակ չէ իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հայկ Այվազյանը հայտնեց, որ իր ազատման հետ կապված միայն կարող է ենթադրություններ անել, քանի որ իրեն որևէ պատճառ չեն ներկայացրել: Մինչ այդ Այվազյանի ազատվելու մասին ոչ մի խոսակցություն կամ ակնարկ չի եղել:
«Պաշտոնապես ոչ ոք իմ ղեկավարությունից կամ գոնե ղեկավարության անունից չեն հայտնել, թե ինչի հիման վրա են ինձ ազատել աշխատանքից»- ասաց Այվազյանը: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` Այվազյանի ազատման պատճառը վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ ունեցած տարաձայնություններն են:
Այվազյանից փորձեցինք ճշտել, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ ինքը կոնֆլիկտ է ունեցել կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ. «Եթե կոնֆլիկտ եղել է, ապա այն գործնականի հետ կապ չի ունեցել: Ցավոք, կառավարության համար շատ լուրջ խնդիր է, որ մարդիկ գործնականը իրենց անձնականի հետ են կապում»:
Մեր հարցին, թե ինչ կոնֆլիկտի մասին է խոսքը, Այվազյանը մանրամասնեց, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի կողմից եղել է հանձնարարական, որն իր լիազորությունների շրջանակներում չի եղել: «Մենք ըստ պատշաճի, գրավոր պատասխանել ենք, որ դիմեն համապատասխան ստորաբաժանում, քանի որ հնարավորություն չունենք հանձնարարականը կատարելու: Բայց որ դրանից հետո մի քանի անգամ գրագրություն է եղել, դա այդպես չի, հանձնարարականը եղել է, մենք պատասխանել ենք ու դրանից հետո մեզ ոչ ոք չի ասել` ինչու՞ չեք պատասխանել: Ես ընդամենը կարող եմ ենթադրություններ անել և ասել, որ դա կարող է լինել հնարավոր պատճառներից մեկը»,-ասաց Հայկ Այվազյանը՝ նշելով, որ դա միայն վարկածն է, որ կարող է ենթադրել, եւ իրեն ոչ ոք ոչինչ չի ասել:
Այվազյանը նաև հաստատեց այն տարածված տեղեկությունները, որ իր ազատումից մի քանի օր առաջ Աղաջանյանն իր տեղակալի միջոցով հայտնել է, որ չի ցանկանում իր հետ աշխատել: «Աղաջանյանն իր տեղակալի միջոցով հայտնել է, որ չի ցանկանում այլևս ինձ հետ աշխատել: Ես էլ ասել եմ, որ դա ինձ համար անհասկանալի մեթոդ է ու ընդհանրապես չեմ հասկանում իմ հետ աշխատել-չաշխատելու ձևը: Եթե պարոն Աղաջանյանը չէր ցանկանում ինձ հետ աշխատել, կարող էր գեթ 1 անգամ ինձ հետ քննարկել կամ գոնե մեկ փաստաթուղթ ցույց տալ, որ ես լավ չեմ կատարել իմ պարտականությունները»,-ասաց Այվազյանը՝ հավելելով, որ իր պաշտոնավարման ընթացքում բողոքներ ու դժգոհություններ չեն եղել:
Այվազյանը չի բացառում, որ իր ազատումը հնարավոր է նախապես պլանավորված է եղել, քանի որ վերջինիս ազատման հենց նույն օրը նոր ղեկավար է նշանակվել: «Հույս ունեմ, որ իմ ազատումը նախապես պլանավորած է եղել, այլապես ինձ թույլ կտամ ասել, որ մեր երկրում անկառավարելի բաներ են տեղի ունենում: Պայքարելու եմ ճշմարտությունը հասցնել տեղ, որ վարչապետը իմանա, թե ինչ է կատարվում ներսում, և վերջիվերջո հասկանամ իմ ազատման պատճառները»,- վրդովված ասաց Տեսչական մարմնի գրասենյակի նախկին ղեկավարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT