«Քաղաքը 100 տոկոսով անտերության է մատնված». գյումրեցիները Նիկոլ Փաշինյանին շատ նամակներ ու բողոքներ են փոխանցել

Գյումրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի երրորդ կանգառն այսօր Չերքեզի ձոր ձկնաբուծարանն էր: Այստեղ վարչապետը ծանոթացավ խավիարի եւ մանրաձկան արտադրության գործընթացին:Այնուհետեւ վարչապետը գնաց Գյումրու ավտոկայան, հանդիպեց  «Տրանս ակնթարթ» ՍՊԸ բաժնետեր Մարտուն Գրիգորյանին: Քննարկվեց Գյումրու ավտոկայանը Գյումրի կայարանի մոտ հատված տեղափոխելու հարցը, որպեսզի հնարավոր դառնա միասնական տրանսպորտային ցանցի ստեղծումը:«Երկաթուղին ուզում ենք կապենք ավտոտրանսպորտի հետ, հիմա որ գալիս է ավտոկայանը երկաթուղային կայարանի հետ, քաղաքից եկող տրանսպորտ կա՞, որ մարդիկ կարողանան հասնել քաղաքի կենտրոն, կամ այնտեղ, որտեղ ուզում են: Հիմա քաղաքը էն կարծիքին է, որ ավտոկայանը պիտի էստեղ էլ մնա՞: Գյումրիի ավտոկայանը որտեղ պետք է լինի, հիմա գաղափար կա, որ կապենք երկաթուղու հետ, մեր խնդիրը տրանսպրոտային ցանց ստեղծելն է, պետք է այնպես անենք, որ երկաթուղին էլ աշխատի, տրանսպորտն էլ աշխատի, որ օրինակ Ջաջուռից մարդը եկավ Գյումրի, ուզում է գնա Երեւան: Նստի ու գնա, ոչ թե նստի ուրիշ տրանսպորտ, գնա երկաթուղային կայարան, նոր գնա Երեւան: Հիմա պիտի փորձենք, եթե պարզվի հնարավոր չի, կֆիքսենք, որ հնարավոր չի: Պետք է մի հատ քննարկենք, մասնագիտական վերլուծություն անենք»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Ավտոկայանից հետո վարչապետը հանդիպեց ավտոկայանի տնակային ավանի բնակիչների հետ, խոսեցին խնդիրներից, քաղաքի անբարեկարգ վիճակից, տնակային կյանքի անմարդկային եւ օրեցօր անհաղթահարելի խնդիրներից: Մեկ-երկու տնակ մտնելուց հետո , վարչապետը հետաքրքրվեց, թե ավտոկայանի տարածքն ի՞նչ գոտի է եւ ինչի կարելի է ծառայեցնել այն: Սամվել Բալասանյանը պատասխանեց՝ կանաչ գոտի է:

«Բա որ կանաչ գոտի է, ինչ կապիտալ շինություններ եմ տեսնում»,-հարցրեց վարչապետը: Բալասանյանն ասաց՝ դրանք կանաչ գոտու տարածքից դուրս են եւ օրինական շինություններ են:Ջրափոսերն ու ցեխափոսերը մտնել, դուրս գալով Գյումրու հյուրերը շարժվեցին առաջ: Հենց այդ ցեխոկոլոլ վայրում էլ Նիկոլ Փաշինյանին Գյումրիում կարված ֆիրմային կոշիկներ նվիրեցին: Համարի հարցում մի փոքր սխալվել էին: «Սա ի՞նչ համար է»,- հարցրեց Փաշինյանը: 41 պատասխանը լսելուց հետո, ասաց՝ սա իմ հագով չի լինի, ես 42 համար եմ հագնում, խնդրում եմ հետ վերցրեք:Ավտոկայանի տնակային ավանից վարչապետ Փաշինյանն ուղեւորվեց Շիրակ օդանավակայան: Այստեղ եւս նրան բազմաթիվ գյումրեցիներ էին սպասում՝ իրենց նամակներով եւ բողոքի տեքստերով: Շիրակ օդանավակայանում թռիչքուղին ուսումնասիրելուց հետո վարչապետը մուտքի մոտ կրկին կանգ առավ: Գյումրեցիները մեկ անգամ եւս ընդգծեցին՝ կեցությունը դժվար է, գործազուրկ են, ապրելու հնար չկա:

«Քաղաքը ավելի վատի է գնացել, գծերի տակ բենզակալոնկաներ, անտերության է մատնված քաղաքը 100 տոկոսով: Առաջվանից ավելի վատ է»,-ասացին վարչապետին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5828 դիտում

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում