Լիսկան է բեմադրել իր դեմ մահափորձը և ասել, որ տան Բուդաղյանների անունը. ամբաստանյալը սենսացիոն հայտարարություն է արել

Սյունիքի նախկին մարզպետ Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015 թվականին տեղի ունեցած ենթադրյալ մահափորձի գործով ամբաստանյալներից մեկն այսօր դատարանում սենսացիոն հայտարարություն է արել: Ամբաստանյալ Գարեն Աթաջանյանն այսօր առաջին անգամ դատարանում հայտարարել է, որ իրականում տեղի ունեցածը ոչ թե մահափորձ էր, այլ Սուրիկ Խաչատրյանի կողմից կազմակարպված բեմադրություն: Ի դեպ, նախաքննության սկզբում նման տեղեկություն փոխանցել էր նաեւ Գորիսի ոստիկանապետը:

Այս գործի շրջանակում նախաքննության սկզբում ձերբակալվել էր նաեւ Արա Բուդաղյանը, սակայն հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց:

Ենթադրյալ դեպքը տեղի էր ունեցել 2015 թվականի մայիսի 20-ին. Կապան-Գորիս ավտոճանապարհին անհայտ անձինք կրակոցներ էին արձակել Լիսկայի մեքենայի ուղղությամբ: Մեքենայում եղած 3 անձանցից որեւէ մեկը՝ Լիսկան, նրա վարորդը եւ օգնականը, չէի տուժել, թեեւ կրակոցների մեծ մասը դիպել էր մեքենային, այդ թվում՝ դիմապակուն: Դեռեւս այդ ժամանակ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ տեղի ունեցածը ոչ թե մահափորձ է, այլ՝ բեմադրություն:

Այս դեպքից հետո ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին Արա Բուդաղյանը (մի քամի ամիս անց նա ազատ արձակվեց եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց), Հենրիկ Ավագյանը եւ Գարեն Աթաջանյանը: Գործը 2016 թվականից գտնվում է դատարանում եւ այժմ դատարանն անցել է ամբաստանյալների հարցաքննությանը:

Ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը պատասխանել է սույն գործի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:

- Պարոն Հովհաննիսյան, այժմ դատաքննությունը ի՞նչ փուլում է:

-Հ իմա արդեն հասել ենք ամբաստանյալների հարցաքննությանը, մեկ ամբաստանյալը նախորդ դատական նիստին ցուցմունք տվեց, այսօր ցուցմունք է տվել իմ պաշտպանյալ Գարեն Աթաջանյանը:

- Իսկ կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչ ցուցմունք է ձեր պաշտպանյալը տվել:

- Նա ցուցմունք տվեց հետեւյալի մասին, որ 2015 թվականին մյուս ամբաստանյալը հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ եւ նրա հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ կազմակերպեն սպանության փորձի նմանակում: Դրա նպատակը եղել է այն, որ ըստ իմ պաշտպանյալի՝ դրա դիմաց մարզպետը պետք է լուծեր մյուս ամբաստանյալ Հենրիկ Ավագյանի՝ Սյունիք գյուղում առկա խնդիրները, դիմում գրել տար գյուղապետին, գյուղապետի փոխարեն նստեր Հենրիկ Ավագյանը, իսկ մարզպետի շահագրգռվածությունը այն է եղել, որ գործի մեջ ներգրավվեն  Բուդաղյանները եւ եւս մեկ անձ, որի մասին այսօր միայն իմ պաշտպանյալը ցուցմունք տվեց: Դա էլ ասեմ՝ ինչպես է կատարվել: Նախաքննության ավարտական փուլում քննիչը մարզպետի հետ միասին այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ,  որտեղ գտնվել է իմ պաշտպանյալը, մի պահ քննիչի դուրս գալուց հետո իմ պաշտպանյալը մենակ է մնացել մարզպետի հետ, վերջինս թղթի վրա գրել է անուն ազգանուն՝ Մաքսիմ Հակոբյան, որն այդ ժամանակ հանդիսացել է Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի տնօրենը: Ասել է, որ պետք է տաս նաեւ Մաքսիմ Հակոբյանի անունը, որ իբր պատվերը ստացել եք ոչ միայն Բուդաղյաններից, այլ նաեւ Մաքսիմ Հակոբյանից: Իմ պաշտպանյալը հրաժարվել է, որից հետո մարզպետը ասել է, որ այս հարցը համաձայնեցված է Սերժ Սարգսյանի հետ եւ եթե դու Մաքսիմ Հակոբյանի անունը չես տալիս, ապա ցմահ մնալու ես բանտում, այսինքն, այնպիսի բաներ ենք բանտում քո նկատմամբ անելու, որ դու մինչեւ մահանալդ մնաս բանտում:

- Պարոն Հովհաննիսյան, ի վերջո սպառնալիքիներից հետո այդ անունները ձեր պաշտպանյալը տվե՞լ է, թե՝ ոչ:

-  Ոչ, չի տվել:

- Ըստ էության, քննի՞չն է կազմակերպել ՔԿՀ-ում նրանց հանդիպումը:

- Ոչ, գնացել են քննիչի հետ միասին «Դատապարտյալների հիվանդանոց»՝ առանց պաշտպանական կողմին տեղեկացնելու եւ այդ հանդիպումից հետո ձեւակերպվել է առերեսման ինչ-որ արձանագրություն, որ իբր թե մարզպետը եւ իմ պաշտպանյալը պետք է միմյանց հետ առերեսվեին, իմ պաշտպանյալը բնականաբար հրաժարվել է, ձեւակերպել են հրաժարման արձանագրություն եւ դուրս են եկել հիվանդանոցից: Այս ամեն ինչը կարող էր դիտարկվել սուբյեկտիվ, որպես մեկ անձի տված ցուցմունք, բայց կա մեկ շատ կարեւոր հանգամանք: Դեռեւս գործի առաջին հատորում հենց նույն դեպքի օրվա ժամանակի դրությամբ առկա է օպերատիվ-հետախուզական միջոցառման վերաբերյալ գրություն, որը Գորիսի ոստիկանապետն ուղղում է Գորիսի մարզային վարչության պետին, բովանդակությունը հետեւյալն է, որ ձեռք բերված օպերատիվ տվյալների համաձայն՝ մարզպետի դեմ սպանության փորձը իրականում տեղի չի ունեցել, այլ տեղի է ունեցել նմանակում, որը կազմակերպել է հենց մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, իր վարորդի, օգնական Զարզանդ Նիկողոսյանի եւ թիկնապահի հետ միասին: Այսինքն՝ դեպքի հենց առաջին օրը ոստիկանապետն ասում է, որ այստեղ տեղի է ունեցել նմանակում, սակայն ամբողջ քրեական գործի նախաքննության, դատաքննության ընթացքում այդ գրությանը որեւէ ուշադրություն չի դարձվել, որեւէ քննչական կամ դատավարական գործողություն չի կատարվել, կարծես թե այդ գրությունը ընդհանրապես չի եղել: Բացի այդ դրան գումարվում են մի շարք այլ հանգամանքներ, որոնց մասին հիմա չեմ ուզում ասել, որովհետեւ հետագա դատական քննության փուլում է դա բացահայտվելու՝ կապված դեպքի վայրի, փորձաքննությունների հետ եւ այլն:

- Պարոն Հովհաննիսյան, իսկ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա առկա հրազենային վնասվածքների վերաբերյալ փորձաքննությունն ի՞նչ եզրակացություն է տվել:

- Դրա մասին եմ ասում, վնասվածքները հենց դիմապակու վրա էին, նշանակված կար փորձաքննություն, եւ շատ հեղհեղուկ եզրակացություն էր տվել: Ես միջնորդեցի, որպեսզի նշանակվի կրկնակի փորձաքննություն, նշանակվեց եւ ստացանք նույն եզրակացությունը: Հիմա ես միջնորդելու եմ, որպեսզի դատարանում նշանակվի կրկնակի փորձաքննություն այլ փորձագիտական հիմնարկում, պարզապես հիմա չեմ ուզում բացահայտել այդ թերությունների մասին, որոնք ակնհայտորեն վկայում են, որ այդտեղ սպանության փորձ լինել չէր կարող:

- Այսինքն՝ այս ամեն ինչը բեմադրվել էր նրա համար, որպեսզի մեղադրյալի աթոռին հայտնվեին Բուդաղյանները եւ Մաքսիմ Հակոբյանը:

- Այո:

- Ձեր պաշտպանյալը առաջին անգա՞մ է նման հայտարարությամբ հանդես գալիս:

- Այո, վախեցել է նախկինում այս մասին բարձրաձայնել շատ հայտնի պատճառով, ինքն էլ ասեց, թե ինչու, որովհետեւ նախաքննության ընթացքում իրենց խանութի վրա հարձակում էր տեղի ունեցել դիմակավորված, որը հետագայում բացահայտվեց, պարզվեց, որ մարզպետի օգնականն էր դա արել, բացի այդ եղել են նաեւ սպառնալիքներ իր ուղղությամբ եւ ըստ իր ցուցմունքի՝ տվյալ ժամանակահատվածում բոլորը վախենում էին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից եւ իր կողմից հայտնած տեղեկությունները այսպես թե այնպես արդյունք չէին տալու, հետեւաբար եւ վախեցել է եւ անիմաստ է համարել այդ մասին ասել:

- Սուրիկ Խաչատրյանը դատարանում հարցաքննվե՞լ է:

- Սուրիկ Խաչատրյանին հնարավոր չի եղել դատարան ներկայացնել, քանի որ դատաքննության ընթացքում ինքը արդեն Հայաստանի Հանրապետությունում չի գտնվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
39914 դիտում

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին

Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում

Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը

Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ

Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան

Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին

Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան

Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը

Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին

Ես կրքոտ հռետոր եմ, ես այդպես եմ հաղորդակցվում, 15 տարի առաջ էլ եմ էդպես խոսել, սա կյանքն է, որը ես ապրում եմ

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածից ապամոնտաժվում է «մահաբեր» անունը ստացած խողովակը. տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ մասնակցելու է ԵԱՏՄ առաջիկա նիստին

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում

Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը

ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով կզբաղվենք. Նիկոլ Փաշինյան

13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորվի 1 մլրդ 634 մլն դրամով. վարչապետը թվարկել է աշխատանքները

ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների

Ներկայացվել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը

Հանցավոր կազմակերպությունը խոշոր չափերով թմրամիջոցներ է իրացրել. մեղադրյալներից մեկը ՌԴ-ից տեղափոխվել է ՀՀ

Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. հունիսի 21-ից ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կնվազի. Սուրենյան

Օլիգարխ Կարապետյանը որոշել է իր «Նոյյան տապան»-ը ստեղծել. նա առաջարկել է համախմբված ճակատով հանդես գալ

«Պալիտ եմ արե, վրից կռճել են», «100 եմ վեկալե», «արա, սրանով մի խոսա սենց բաներ». նոր ձայնագրություններ

Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ

Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով

Վանաձորում գետն ընկած քույրերից ավագի որոնումները շարունակվում են

Արփինե Սարգսյանը ծանոթացել է ՆԳՆ կրթահամալիրի նոր կացարանի շինաշխատանքներին և շփվել ապագա պարեկների հետ

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն. ում են պատկանել դրանք

Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Ֆիդան

ԱՄՆ-ն և Իրանը նախնական խաղաղության համաձայնագիր են ստորագրել. հրապարակվել են հիմնական կետերը

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ Գլխավոր համաժողովին

Պուտինը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները

ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները

Զելենսկին և Պուտինը ցանկանում են խոսել, բայց չգիտեն՝ ինչպես. Թրամփ

Մուսալեռում բախվել են «Օպել»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ վերջինս գլխիվայր հայտնվել է դաշտում

Կալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի. մանրամասներ

Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը

Դավիթ Ղազինյանը կալանավորվել է