Կարո՞ղ է քուչի կռիվ էլ սկսվի. վարչապետը սաստեց Սամվել Բալասանյանին, Ռուբեն Սանոյանին, պատգամավոր Սարիկ Մինասյանին

Գյումրի կայարանը մարդաշատ էր վաղ առավոտից: Յուրաքանչյուրն այստեղ էր եկել իր նամակը ձեռքին: Ուզում էին դրանք անձամբ հանձնել էլեկտրագնացքով Գյումրի ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանին:Գնացքից իջնելուց հետո բազմությունը մի կերպ ճեղքելով վարչապետը քայլեց Տիգրան Մեծ պողոտայով: Այստեղ փողոցաշինական աշխատանքներ են մեկնարկել: Գյումրեցիները դժգոհեցին քանդված մայթ ու փողոցից: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը բացատրեց, որ աշխատանքների իրականացման համար իրենք 1 տարի ժամանակ ունեն: Աշխատանքի ավարտի վերջնաժամկետը հունիսի 30-նն է: Քաղշինկոմիտեի նախագահը առկա վիճակը նորմալ գնահատեց:«Լավ է, որ ծրագիր ենք իրականացնում, բայց էս ընթացքում մեր ճարտարապետները, շինարարաները մտածու՞մ են, թե քաղաքացին որտեղով է քայլելու, գնալու, գալու: Սա մայթ է եղել, քանդել են, հա, շատ լավ է, շատ պոզիտիվ է, բայց մտածե՞լ եք, ասենք հիմա կաբլուկով կանայք ո՞նց են քայլելու: Մայթը քանդած է,փողոցը քանդած է» ,-հարցրեց վարչապետը: Սամվել Բալասանյանն ասաց՝ խճապատում ենք, քայլում են, մինչեւ կարողանանք վերջնական ասֆալտապատել:

«Աշխատանքի ծավալները մեծ են, դրա համար էլ հնարավոր է, որ մի փոքր խնդիրներ առաջանան»,- վարչապետին ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ եւս փորձեց բացատրել, որ ոչ դե դեմ է կատարվող փողոցաշինական աշխատանքներին, այլ դրա իրականացման ձեւից:

«Իմ ասածը հետեւյալն է, որ եթե  շինարարություն ենք սկսում, կապ չունի ինչ շինարարություն է, պետք է մտածենք միջավայրի մասին: Հիմա, ասենք էդ շինարարությունը մի տարի տեւեց, մենք գյումրեցիներին ասում ենք, գնացեք Գյումրիից, մի տարուց հետո կգա՞ք: Էդ մի տարվա ընթացքում պարտավոր եք իրա միջավայրն ապահովեք: Հիմա մեր բոլոր շինհրապարակների 90 տոկոսն աղբանոց է: Բայց մենք նորմեր ունենք, չէ՞: Բերեք գնանք Եվրոպա, ցանկացած տեղ: Տեսնենք նման վիճակ որտե՞ղ կա, որ մայթը քանդեն, քաղաքացին քայլելու տեղ չունենա»:

Այս զրույցը ընթացքում, կիսաձայն սկսեցին միմյանց տհաճ ակնարկներ նետել ԱԺ պատգամավոր Սարիկ Մինասյանն, ով, ի դեպ, նախկինում աշխատել է Գյումրու քաղաքապետարանում, քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը: Վարչապետը զայրացավ:«Հանգստացեք ժողովուրդ: Հիմա կարո՞ղ է ստեղ քուչի կռիվ էլ սկսվի, մի հատ հանգստացեք, այ քեզ բա՜ն: Իմ ներկայությամբ նման բաներ ե՞ք անում»,-սաստեց Նիկոլ Փաշինյանը:

«Մի ժամանակ մարդիկ բողոքում էին, որ Գյումրիում չեն կառուցում, հիմա բողոքում են, որ կառուցում են, նշանակում է, ինչ-որ բան սխալ ենք անում: Պարոն Բալասանյան, ոչ նեղանալու, ոչ կռիվ անելու թեմա է, հետագայի համար եմ ասում, մեզ հիմա ուրիշներն էլ են նայում: Վաղը էս պրոբլեմը Գորիսում էլ է լինելու, Վանձորում էլ: Պետք է մեր շինարարական կուլտուրան բերենք նոր մակարդակի: Այստեղ ոչ քաղաքական վիճաբանության խնդիր է, ոչ էլ այլ: Պարոն Բալասանյան, ես հիմա շատ հստակ խնդիր եմ դնում, կհրավիրեք էն ճարտարապետներին, ովքեր աշխատում են, եւ իրենց առաջ խնդիր կդնենք, որ, երբ շինարարություն է արվում, չի նշանակում, թե քաղաքում կյանքը պետք է կանգնի: Ասեք, որ մարդկանց համար անցանելիություն ապահովեն: Մենք կարող ենք բոլորին ասել՝ բոթաս կամ սապոգ հագեք, բայց էս ճանապարհով մարդը հարսանիք էլ պիտի գնա, ծնունդ էլ, կնունք էլ: Կանչեք ճարտարապետին, թող ցույց տա մարդկանց քայլելու ճանապարհը, որն իհարկե, պետք է լինի արժանապատիվ»,-հանձնարարեց վարչապետը:

Սամվել Բալասանան էլ նշեց, թե հրաշք փողոցներ է ունենալու Գյումրին, որին ի պատասխան վարչապետն ասաց. «Պարոն Բալասանյան, եկեք էդ իրավիճակի հին ընկալումներից դուրս գանք, մենք չենք եկել էստեղ դատ անենք, եկել ենք խնդիրն արձանագրենք: Եթե խնդիրը քաղաքացուց եկել, հասել է ինձ, ու ես հատուկ սրա համար եկել եմ, վաղուց պետք է հասած լիներ Ձեզ, վաղուց պետք է հասած լիներ մարզպետին»:

Ներկա պահին Գյումրիում 12 կմ ճանապարհ է քանդված, 2 հրապարակ: Կառուցվում է 40 կմ ճանապարհ:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչ» էր կրում, որը փամփուշտներից պատրաստում է գյումրեցի արվեստագետ Արտակ Թադեւոսյանը: Հենց հեղինակն էլ նվիրել էր կրծքանշանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5968 դիտում

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում