«Սպայկա» ընկերության աշխատակիցները դադարեցրին իրենց բողոքի ակցիան

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր որոշեց կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին: Դատարանն այսպիսով բավարարեց ՊԵԿ-ի միջնորդությունը:

Վաղ առավոտից դատարանի մոտ էին հավաքվել «Սպայկա» ընկերության հարյուրավոր աշխատակցիներ, ովքեր տեղեկանալով դատարանի որոշման մասին՝ այն որակեցին որպես «խայտառակ ու անարդարացի»:

ՊԵԿ-ում քննվող քրեական գործի շրջանակում ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ շուրջ 7 մլրդ հարկային պարտավորություն չկատարելու համար: Նա հայտարարել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ ՊԵԿ-ի գործողությունները գնահատելով որպես հետապնդում։

Այսօր Ղազարյանը նույնը կրկնեց, երբ ձեռնաշղթաներով դատարանի դահլիճից դուրս բերվեց:

«Ինձ չի թվում, որ արդարություն կա, քանի որ սա արդարություն չի: Մարդն ասում ա՝ եկեք հաշվարկ անենք, եթե պարտք են, վճարում ենք... միայն կալանքի միջոցով են կարողանում իրենց հարցերը լուծել: Ես սրան սպասում էի, որ սենց ա լինելու, որովհետեւ քննարկում է եղել, այդ քննիչը մենակով չէր կարող նման որոշում կայացնել»,- ասաց Ղազարյանը: Վերջինս հայտարարեց, որ դատարանը ուրբաթ օրը չհրապարակեց որոշումը, քանի որ սպասում էր համապատասխան արձագանքի. «Երբ ուրբաթ օրը որոշվեց հետաձգել մի քանի օրով, դա ուղղակի պաուզա էր, որ դատարանը արձագանք ստանար, որ այո՝ պետք ա կալանավորվի»,–եզրափակեց Ղազարյանը, ինչից հետո ոստիկանները նրան ձեռնաշթղաներով տարան:

Դավիթ Ղազարյանի պաշտպաններից Կարեն Սարդարյանը դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալին կալանավորելու հիմքում դրվել է միայն այն փաստը, որ նա կարող է ազդեցություն ունենալ գործով դեռեւս չհարցաքննված վկաների վրա։ Սարդարյանի խոսքով՝ քննիչը բերել է այն փաստարկը, թե Դավիթ Ղազարյանն իր կոլեկտիվում հեղինակություն եւ հարգանք վայելող մարդ է եւ հնարավոր է մարդիկ իր ազդեցության տակ ցուցմունք տան։ «Որեւէ  փաստ չկա, որ նա փորձ կատարած լինի որեւէ մեկի վրա ազդելու։ Այսինքն, ինչ է ստացվում, որ Հայաստանում դու հարգանք վայելող մարդ ես, ուրեմն քո համար մեկ խափանման միջոց գոյություն ունի՝ դա կալանքն է, այսինքն, ում որ հարգում ենք, սիրում ենք, պետք է կալանավորենք»,- ասաց պաշտպանը։ Մեր հարցին, թե Ղազարյանի դեմ ցուցմունքներ կա՞ն տրված, Սարդարյանը պատասխանեց, որ որեւէ ցուցմունք չկա, կա  ընդամենը դատահաշվապահական փորձաքննության եզրակացություն՝ հարկերի չափը որոշելու համար, որի մասին պաշտպանական կողմը եւ Դավիթ Ղազարյանը տեղեկացել են մեղադրանք առաջադրելուց հետո: «Մեր պրակտիկայում աննախադեպ է, երբ երեք օրվա ընթացքում նման եզրակացություն ուղարկեն, պաշտպանական կողմը տեղյակ չի եղել, որ կա դատահաշվապահական փորձաքննություն: 3 օրում հարկերի չափ է որոշվել՝ առանց հարկատուին մասնակից դարձնելու, դա աննախադեպ է թե՛ հին, թե՛ նոր Հայաստանում»,–ասաց Կարեն Սարդարյանը։ Մեր հարցին՝ Դավիթ Ղազարյանը ցուցմունք տվե՞լ է, պաշտպանը բացասական պատասխան տվեց: Նշենք, որ բացի Կարեն Սարդարյանից Ղազարյանի շահերը դատարանում ներկայանցում են եւս 5 փաստաբաններ, այդ թվում՝ Կարեն Սարդարյանի մյուս եղբայրը՝ նախկին դատավոր Արսեն Սարդարյանը։

Այս ընթացում դատարանի բակում հավաքված «Սպայկա» ընկերության աշխատակիցները մի քանի րոպե շրջափակեցին Դավիթ Ղազարյանին տեղափոխող մեքենան, ոստիկանները փորձում էին ուժով բացել ավտոմեքենայի ճանապարհը, ինչը կարճ ժամանակ անց հաջողվեց: Լարված իրավիճակ ստեղծվեց ցուցարարների եւ ոստիկանների միջեւ, երբ արդյունքի չհասնելուց հետո ցուցարարները փակեցին Տիգրան Մեծի պողոտան. ոստիկանների եւ ցուցարարների միջեւ քաշքուկ տեղի ունեցավ: Միջադեպի հետեւանքով մեկ ոստիկան եւ մեկ ցուցարար էր վնասվել: Տարածքից  բերման էր ենթարկվել մեկ ցուցարար, որը բաժին էր տարվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար: Շուրջ 40 րոպե Տիգրան Մեծի պողոտան փակ մնալուց հետո ակցիայի կազմակերպիչները հորդորեցին բացել ճանապարհը եւ բախումների չգնալ ոստիկանների հետ: Ցուցարարները պահանջում էին, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գա եւ հանդիպի իրենց հետ: Մի քանի ժամ դատարանի բակում ակցիա անելուց «Նիկոլ, Նիկոլ», «Ազատ արձակե՛ք Դավիթ Ղազարյանին» վանկարկումներից հետո ընկերության աշխատակիցները նույն պահանջով երթով շարժվեցին դեպի Կառավարություն: Նրանց հետ զրուցեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: «Վարչապետը բազմիցս հայտարարել է, որ քրեական գործերի ընթացքներին երբեք չի խառնվելու եւ բնականաբար այս գործը չի կարող լինել բացառություն»,- ասաց Սարգսյանը:

Ակցիայի մասնակիցները ցանկանում էին, որ վարչապետը անձնական երաշխավորություն ներկայացնի՝ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին ազատ արձակելու համար: «Սպայկա» ընկերության աշխատկիցները, որոնք հայտարարում էին, թե տարածքը չեն լքելու մինչեւ Դավիթ Ղազարյանը ազատ չարձակվի, որոշ ժամանակ անց որոշեցին դադարեցնել ակցիան: «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանն ասաց, որ իրենք հարգում են վարչապետի որոշումը ու արդեն կսպասեն իրավաբանների աշխատանքին:  Բաղդասարյանը վստահ է, որ բողոքը տեղ է հասել եւ այս պահին ակցիա իրականացնելով՝ ոչինչ չեն փոխի: «Ավել-պակասի համար կներե՛ք, պարո՛ն վարչապետ»,- «Սպայկա»-ի աշխատակիցների անունից հայտարարեց Բաղդասարյանը, ինչից հետո ակցիան դադարեցվեց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5345 դիտում

Գլխավոր դատախազը միջնորդություն ներկայացրեց Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ

Հուսով եմ` Կտրիճ Ներսիսյանն ականջալուր կլինի Գարեգին Ներսիսյանին. Ռուբինյանն արխիվային տեսանյութ է հրապարակել

Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խորացումը. Փաշինյանը՝ Թրամփին

2-3 հազար դոլար կաշառք կեղծ տեղեկանքներով 3 տարի տարկետման դիմաց. 6 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին ԱԺ դահլիճը․ նրանք չեն մասնակցի Օհանյանի հարցով քննարկմանը

Օգոստոսի 1-ից տրանսպորտի QR կոդի թղթային տարբերակն աստիճանաբար դուրս կգա շրջանառությունից

ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է

Դոլարային միլիարդատեր Տաշիր Սամոն դատի է տվել ինձ և պահանջում է 9 միլիոն դրամ. Կոնջորյան

«Բիզնեսմեննե՞րը, սրբազան, Տաշիրի Սամոն չկա՞». Սիմոնյանը հրապարակել է միջնորդագրի բացահայտումներից մի հատված

Դատախազության հայցով 80 հազար դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին

Գորիսի ՁՊՎ-ում հայտնաբերվել է ձերբակալվածի մարմինը. նա կասկածվում էր անչափահասի նկատմամբ ոտնձգության համար

Անահիտ Մանասյանն ու ԵԽ գլխավոր տնօրենը քննարկել են մարդու իրավունքների մի շարք բնագավառներին առնչվող հարցեր

Հարցնում է` որ Նիկոլին սպանեմ, ինձ ի՞նչ դրանից. արդարացրեք սա, Կտրիճ. Ռուբինյան

Սրբապիղծները եկեղեցին դարձրել են տեռորիզմի շտաբ, իսկ մեզ մեղադրում են եկեղեցու դեմ դուրս գալու մեջ. Կոնջորյան

Ով կմտածեր, որ սքեմով տեռորիստների մի խումբ կպլանավորի պետական դավաճանության պլան. Մանավազյան

«Սրբազան» Բագրատը պատերի տակ էր ուզում գյուլլել, սարկավագը՝ խմբակային սպանել, Կտրիճը դեռ լռում է. Չախոյան

Միջնորդագրում ներառվել է գաղտնալսումներից հատված՝ Հայաստանի ղեկավարությանը սպանելու թեմայով. Սաֆարյան

Փաստորեն արագ վազող Սաղաթելյանի վզին դրված էր մեր համարները, հասցեները տալ պոռնիկ տեռորիստներին. Ալեքսանյան

Կուզեմ տեսնեմ մարդկանց, ովքեր էլի սուրբ մարդ են համարում էս արյունարբու կենդանուն. Հակոբյան

Սրանք կենդանի են, դեմքերից մեկը դաշնակ է. Հարությունյանը՝ դատախազի միջնորդագրում առկա անձանց մասին

Ուզում են ժողովրդին սպանեն, որովհետև ժողովուրդը ձեռքը կկտրի, սերժաքոչարյանական կլանին չի ընտրի. տեսանյութ

ԱԺ նախագահին միջնորդագիր է ներկայացվել Արթուր Սարգսյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության մասին

Ահա և կապը «անձնական կյանքի» ու երկրում օպերատիվ իրավիճակի միջև. վարչապետը պատասխանել է հարցադրումներին

Գալստանյանը գործակալ է, մոլագար, որը տեռորիստական ակտ էր նախատեսում սեփական հոտի հանդեպ. Հակոբյան. տեսանյութ

Բախվել են «Nissan Rogue»-ն ու առանց համարանիշի մոտոցիկլը. կա վիրավոր

Ո՞ր երկիր են ընդդիմադիրներն ուզում տեղափոխել Մայր Աթոռը. ինչո՞ւ են Սփյուռքից հոգևորականներ ժամանում Հայաստան

Օրավարձով բնակարաններում հանցավոր խումբն ընդունել է գնորդներին. հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով գումար

«TRICOLOR» Yerevan Night Run վազքերի շրջանակում Երևանի մի շարք հատվածներում կդադարեցվի երթևեկությունը

Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը գրեթե մեկ ժամ է տևել. ինչ են քննարկել նախագահները

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Airbus» օդանավաշինական ընկերություն

Ընդդիմությունը ողջ ուժով մտել է Կարապետյանի քսակի մեջ, որ մկան պես իր բաժինը հանի. Կոնջորյան. տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը հեռավոր հույս չէ, այլ՝ հասանելի իրողություն, սպասելու ժամանակ չկա. Խանդանյան

Սա լինելու է պատմական հայտարարություն, պիտի ուղերձը տանք, որպեսզի կանխենք հաջորդ ահաբեկչությունները. Կոնջորյան

Ռազմական հեղաշրջումը լա՞վ բան է. 3 նախագահները չեն դատապարտել, ի՞նչ է սա, եթե ոչ հանցավոր համագործակցություն

Քոչարյանը Էգեյան ծովից թարմ զագառով կգա, վերնաշապիկի թևերը քշտած՝ միակ տղամարդու պես կմտնի խաղի մեջ. տեսանյութ

Ընթանում է ԱՄՆ և ՌԴ նախագահների հեռախոսազրույցը․ Պեսկով

Քննարկվել են ՀՀ-ում Արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը

Խաղաղության պայմանագրի կնքումը կբերի պատերազմ, չկնքումը փաստորեն մեզ փրկում է. սպուտնիկաբարո լոգիկա. Ղազարյան

Վթարի հետևանքով մահացել է «Լիվերպուլ»-ի հարձակվող Դիոգու Ժոտան. համացանցում կադրեր են հայտնվել դեպքի վայրից

Ահաբեկչության և սահմանադրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն կարժանանա ամենախիստ պատժի